Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողները Մոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալու Պոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ Շարմազանով Արցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը Փաշինյանին Ովքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները

Անահիտ Վարդանանց. «ԻՄ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ՀԻՄՔԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԵՐԵՔ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՂԱԽՈՎ՝ ՄԱՐԴ, ՀԱՅ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ...»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» խորագիրը կրող շարքի հյուրն է բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցը

– «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,– ասել է Մխիթար Գոշը: Որպես հայ բանաստեղծուհի, ինչպե՞ս կպարզաբանեք վերջին ժամանակներս ավելի հաճախ շրջանառվող այս միտքը, և որքանո՞վ է արդիական հնչում, ըստ Ձեզ:

 – Անկեղծ ասած, բավականին նուրբ և բարդ կացության առաջ եք ինձ կանգնեցնում: Չգիտեմ, թե որքանով է ճիշտ, այսինքն՝ նրբանկատ ու պատշաճ, որ կնոջ մասին տղամարդու արտահայտած միտքը պարզաբանի կինը, այն էլ՝ այնպիսի մի խոշոր մտածողի և երևելի գիտնականի միտքը, ինչպիսին հանրահայտ «Դատաստանագիրք»-ի հեղինակն ու միջնադարում հասարակական-քաղաքական և մշակութային հայոց վերածննդի կարկառուն ռահվիրաներից մեկն է:

Այսուամենայնիվ, թևավոր միտք դարձած այս խոսքին պետք է փորձեմ անդրադառնալ միաժամանակ և՛ որպես հայ կին, և՛ որպես բանաստեղծուհի:

Մի քանի բառանոց, բայց անհամեմատ տարողունակ այս ճշմարտությամբ Մխիթար Գոշը հայոց հանճարեղ մտքի ու սեղմված խոսքի մի այնպիսի անգնահատելի և անժամանցելի ժառանգություն է թողել, որը հետագայում մարդկության խոշոր մտածողները հաստատելու էին տարբեր ձևակերպումներով:

Ի՜նչ խոսք, կրթված մայրերը կաթի հետ երեխային սնում են բարությամբ ու սիրով, ուժեղ կամքով ու հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ ու ամուր ոգով, ներելու և զիջելու պատրաստակամությամբ ու համբերությամբ, լսելու և մտածելու կարողությամբ ու մեծի նկատմամբ պատկառանքով և հարգանքի դրսևորմամբ, սովորելու ցանկությամբ ու գործնականորեն իմացածն իրականացնելու ձգտումով... Մայրերն իրենց զավակների արյանն են փոխանցում նաև ազգի արյան հզոր կանչն ու զորությունը, դաստիարակվելու, կրթվելու և մարդ լինելու ունակությունը...

Հանուն արդարության, պետք է ավելացնեմ, որ վերջին տասնամյակներին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք ինչպես հայտնի է, սնվում են արևմտյան աղբյուրներից, չարաշահում են կանանց մասին ասված նմանատիպ մտքերը: Պապից ավելի կաթոլիկ երևալու մարմաջով տառապող օտարաբույծ սույն շարժման ներկայացուցիչները, ձգտելով ջնջել Աստծո և բնության կողմից տղամարդուն տրված բնական ամեն մի իրավունք, իրենց թյուր կարծիքով, ուզում են իբրև թե հայ կնոջը լավություն արած լինել, սակայն դրանց իրական նպատակներից մեկն էլ կանանց իրավահավասարության քողի տակ այլասերություն քարոզելով հայ ավանդական ընտանիքը քայքայելն է:

– Իսկ առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում այսօրվա իրականությանը։

 – Ծանրագույն և աննախանաձելի ժամանակներ են բաժին ընկել մեր սերնդին: Ուրախության առիթ գրեթե չենք ունենում, թեպետ ուրախանալու սիրտ էլ չկա. ամենուր՝ հերոսների շիրիմների վրա խոնարհված վշտահար մայրեր, աչք ու սիրտ մրմռացնող հաշմանդամ երիտասարդներ, թշնամու երախում մնացած հայ գերիներ... Այս ամենին գումարվում են մեր պետության քաղաքական անփառունակ վիճակը, ժողովրդի չքավորությունը, չդադարող արտագաղթի հետևանքով երկրի դատարկվելն ու չլուծված բազում խնդիրներ...

Այսօրվա իրականությունն ասես իրական կյանքի խեղաթյուրված ու հակասական պատկերը լինի, և մեզ էլ պարտադրած լինեն ապրել անհասկանալի, անորոշ ու հիվանդագին իրականության մեջ, որտեղ հույսի և սպասումի կամրջին կանգնած` Աստծո բարեգութ ողորմածությանն ենք ապավինում...

Այսուհանդերձ, նման պայմաններում չի կարող անվերջ գոյատևել ամբողջ մի ժողովուրդ: Ուստի մենք մեր լավատեսությունը չպետք է կորցնենք և ամեն ինչ պետք է անենք, որ մեր կյանքը աստիճանաբար փոխենք դեպի լավը՝ հանուն գալիք մեր սերունդների, հանուն մեր ժողովրդի լավ ապագայի և հանուն մեր հայրենիքի...

– Իսկ մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:

 – Ճիշտ է, յուրաքանչյուր ստեղծագործող իր ունակություններին և բնատուր շնորհքին համապատասխան է կարողանում իրական կյանքն անդրադարձնել իր ստեղծագործություններում՝ այս կամ այն կերպ անդրադառնալով ինչ-որ եղելության և այս կամ այն համոզչությամբ ներկայացնելով կյանքի որևէ դրվագ, այսուամենայնիվ, ոչ մի լուրջ հեղինակ չի կարող իրականությունից շատ հեռանալ և զուտ իր երևակայությամբ ստեղծածը մատուցել որպես իրականություն ու մերկ ճշմարտություն: Նույնիսկ հեքիաթները, որոնք թվում են լիովին հորինված և իրականության հետ ոչ մի կապ չունեցող, այսուհանդերձ, իրենց իրական նախատիպերն ունեն և որոշ չափով հիմնված են լինում իրական դեպքերի ու փոխհարաբերությունների վրա: Ուրեմն՝ առավել ևս չափածո ստեղծագործությունը իրականության հետ ձեռք ձեռքի տված պետք է առաջ ընթանա, այլապես բանաստեղծությունը, առանց իրական ապրումների, հույզերի ու զգացումների, կվերածվի մարդու հոգուն ոչինչ չասող բառակույտի, լավագույն դեպքում՝ անհույզ ու անկենդան, սարքովի ու շինծու ոտանավորի:

Ես ինձ երբեք մեր հասարակությունից մեկուսացած չեմ համարել, ընդհակառակը, մեկն եմ նրա լիիրավ անդամներից և լրջորեն հետաքրքրված եմ մեր ժողովրդի ընդհանուր կյանքով, նիստուկացով, ուրախանում եմ նրա ամեն մի փոքր հաջողությունից, և ինձ տխրեցնում են անհաջողությունները, մտահոգում՝ խնդիրները:

Հասկանալի է, որ իբրև ստեղծագործող, չէի կարող որևէ կերպ չանդրադառնալ մերօրյա իրականությանը, որը երբեմն անմիջականորեն է ազդում, իսկ երբեմն էլ կարող է թվալ, թե շրջանցում է իմ քնարը, սակայն հետո ասելիքիս խորքերից հստակ լսելի են դառնում նրա արձագանքները։ Թեև ես ավելի հաճախ գրում եմ տրամադրության անմիջական ազդեցությամբ, բայց ձգտում եմ ինքս ինձ հետ ու իմ ընթերցողի հետ առավելագույնս անկեղծ լինել: Որքան էլ գրիչս թեթևորեն է սահում ստեղծագործելուս պահին նախորդող որոշակի ժամանակահատվածում իմ մեջ նստվածք տված մտքերի հետևից, որոնց միախառնվում են այդ պահին իմ ներսում եռացող ապրումները, զգացումներն ու հույզերը, միևնույն է՝ կյանքն իր ծանր հետքը թողնում է ամեն մի բառիս, անգամ բառիս հնչերանգի վրա...

– Ստեղծագործական ուրիշ ի՞նչ ձեռքբերումներ ունեք:

 – Միանգամից ասեմ, որ չունեմ այնպիսի ձեռքբերումներ, որոնք սովորաբար ներկայացվում են պաշտոնական արարողությունների ժամանակ. կոչումներ ու մրցանակներ, տպագրված գրքեր, համահեղինակային ժողովածուներում, թերթերում և գրական հանդեսներում տպագրված ստեղծագործություններ, ստեղծագործական միությունների անդամ չեմ: Բայց ամենևին էլ դրանից չեմ տխրում ու մտահոգվում՝ ի տարբերություն շատ բանաստեղծների ու գրողների, թեպետ նրանց էլ եմ հասկանում ու չեմ մեղադրում. հաճելի է լինել գնահատված ու հանրահայտ: Այսուհանդերձ, ինձ համար ավելի կարևոր ուրիշ արժեքներ էլ կան:

Կամա թե ակամա ստանձնածս իմ հիմնական առաքելությունն ու նպատակն եմ համարում մարդկային սիրո ու բարության, մարդուն Արարչի պարգևած հոգու ջերմության ու լույսի տարածումը գրավոր խոսքիս միջոցով, և այդ վեհ գործին ես խոնարհ նվիրվածությամբ ու անտրտունջ հնազանդությամբ եմ տրվում։

Ստեղծագործական ձեռքբերումներս ավելի շատ հոգևոր բնույթ են կրում. հույզերիս, զգացումներիս, ապրումներիս ու մտքերիս ներդաշնակությամբ ինձ հաջողվել է արարել հոգու լույս և ապրեցնող խոսք...

Վերջին մի քանի տարվա ընթացքում համացանցում իմ ծավալած գործունեության գլխավոր ձեռքբերումն էլ այն է, որ ունեմ հավատարիմ շատ ընթերցողներ, որոնցից շատերի համար կարևոր է իմ խոսքը... Հպարտ եմ, որ ընթերցողներիցս ոմանք հավատում են ինձ, ոմանք ընդունում են հեռակա զրույցի հրավերս, քիչ չեն նաև նրանք, ովքեր սպասում են իմ հերթական բանաստեղծությանը, խոհագրական ակնարկին կամ ասույթին: Նրանց մի փոքր մասի հետ նույնիսկ հասցրել եմ ջերմ ու մտերմական հարաբերություններ ստեղծել: Առայժմ ահա այսպիսին են ստեղծագործական ձեռքբերումներս:

Միով բանիվ, իմ ընթերցողն է իմ կարևորագույն ձեռքբերումը: Նրա անկեղծ կարծիքն ու անաչառ գնահատականն են դառնում իմ մտքի ու խոսքի շարժիչ ուժն ու առաջնորդողը:

Այսուամենայնիվ, վերջին տարիների ստեղծագործական կենսագործունեությունս ամփոփող երկու ժողովածուները, որոնց մեջ ընդգրկված են չափածո և արձակ բանաստեղծություններ, խոհագրական արձակ գործեր և ասույթներ, արդեն պատրաստ են տպագրության և մոտ ապագայում նախատեսում եմ հրատարակման հանձնել:

Համացանցային դարաշրջանի առավելությունն այն է, որ հեղինակը ոչ միայն անմիջականորեն հրապարակում է իր գործերը՝ արագորեն գտնելով իր ընթերցողներին, այլև կարող է շատ շուտ հասկանալ, թե ինչպիսի ընդունելության է արժանանում իր այս կամ այն ստեղծագործությունը, անմիջականորեն շփվել իր ընթերցողների հետ, նրանց կարծիքներն ու նկատառումները իմանալ, որպեսզի դրանք հաշվի առնի հետագայում, երբ գրիչը նորից ձեռքն առնի:

Եվ ոչ մի նշանակություն չունի, թե ստեղծագործություն գրողն ինչ մասնագիտություն ունի կամ ինչ աշխատանք է կատարում: Եթե ստեղծագործում է, գոնե պետք է սիրի իր ընթերցողին, որպեսզի վերջինս էլ ստեղծագործողին իր սիրուն արժանացնի:

– Ինչպե՞ս սկսվեց և շարունակվեց Ձեր մասնագիտական ուղին:

 – Իմ երազած մասնագիտական ուղին այլ էր։ Ցանկանում էի դառնալ ճարտարապետ-շինարար, քանի որ միշտ հիացել եմ հայկական ճարտարապետությամբ, մասնավորապես, թամանյանական ոճով կառուցված երևանյան քարե սիմֆոնիայով, որից մեզ են ժպտում միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց մանրաքանդակներին յուրահատուկ նուռը, խաղողը, հավերժության խորհրդանիշը, հայկական զարդանախշերը... Դժբախտաբար, չընդունվեցի նախընտրածս բաժինը, բայց հաջորդ տարի արդեն հայոց լեզվի և գրականության բաժնի ուսանող էի:

Բուհն ավարտելուց հետո սկսեցի դասավանդել Երևանի Մայակովսկու անվան դպրոցում, այնուհետև տեղափոխվեցի Ե. Չարենցի անվան դպրոց։

Ինձ համար ամենամաքուր և ամենաանկեղծ մարդկային աշխարհը երեխաների ներաշխարհն է... Նրանք ինձ միշտ են ոգևորել ու լիցքավորել նոր շնչով ու եռանդով, և ես սիրով ու խանդավառությամբ էի լծվել մանուկներին կրթելու անչափ պատասխանատու գործին` դասագրքերից զատ հետաքրքիր տեղեկատվությամբ, նյութի նորովի մատուցմամբ և հիմնավոր կրթությամբ ու ճիշտ դաստիարակությամբ ձգտելով լուսավոր ուղի հարթել մատաղ սերնդի համար։

Տարիներ անց կյանքն իր սրբագրումներն արեց մասնագիտական հետաքրքրություններիս ոլորտում: Գործարարության ասպարեզում ուժերս փորձելով և շոշափելի հաջողությունների հասնելով՝ կտրուկ փոխեցի դիրքորոշումս ու  վերջնականապես որոշեցի լրջորեն զբաղվել այս գործով, որը բարեհաջող շարունակում եմ մինչև այսօր: Կարծում եմ՝ իմ գործունեությամբ իմ փոքր լուման եմ ներդնում Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ:

– Մասնագիտությունից ու տնտեսությունից եկեք կտրուկ անցում կատարենք ժողովուրդների պատմամշակութային հարաբերությունների ոլորտ: Ի՞նչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն խոստովանությունը, ըստ որի Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց ոչ թե Հայաստանը, այլ Հունաստանը:

– Որքան էլ այս արկածախնդիր հրեա գիտնականի խոսքի անկեղծությունը հավատ չի ներշնչում, համենայնդեպս, նրա այս մտքի ճշմարտությունը մտածելու տեղիք պետք է տա նախևառաջ հենց իրենց՝ շահասիրությամբ տառապող եվրոպացիներին, որոնք շատ վաղուց են հայտնաբերել Հայաստանը որպես մարդկության ծագման օրրան և քաղաքակրթության առաջացման օջախներից մեկը: Հետո «մոռացել են», ապա հիշել են, երբ իրենց անհրաժեշտ է եղել ու դարձյալ «մոռացել», երբ էլ պետք չի եղել, հանկարծ նորից են հիշել և այդպես՝ անընդհատ...

Այսուհանդերձ, եթե փոքր մայրացամաքի մշակույթը սնված լիներ մարդկային սիրո, Աստծո պատգամներից թրծված բարոյականության վրա հիմնված հայոց մշակույթից, աշխարհի թե՛ քաղաքական իրավիճակն իսկապես անհամեմատ ավելի լավը կլիներ, թե՛ մարդկային փոխհարաբերություններում կեղծ արժեքների փոխարեն տիրապետողը կլինեին ճշմարիտ արժեքները:

Ինչ վերաբերում է այդ արտահայտությունից մեր ունեցած օգուտին, ապա ազգային գաղափարախոսություններ չհանդուրժող մեր դարաշրջանում, բացի բարոյական գնահատականից, գրեթե ոչ մի գործնական նշանակություն, ցավոք սրտի, առայժմ չունի:

– Իսկ Դուք ունե՞ք որևէ գաղափարախոսություն, և եթե ունեք, համառոտ ներկայացրեք խնդրեմ:

– Ընդհանրապես գաղափարախոսությունը ինքնանպատակ չէ: Այն հենց այնպես չի առաջանում ու անհետանում: Յուրաքանչյուր գաղափարախոսություն որոշակի ժամանակաշրջանի ծնունդ է և ստեղծվում է տվյալ ժամանակի պահանջով:

Իմ գաղափարախոսությունը ևս մեր օրերի հայկական իրականության և հայ հասարակության մեջ շրջանառվող խելացի մտքերի և առողջ գաղափարների անմիջական անդրադարձն է: Գաղափարական այն ամուր հիմքը, որի վրա հենված է իմ գաղափարների համակարգը, կառուցված է երեք հիմնական հասկացությունների շաղախով՝ մարդ, հայ և Հայկական լեռնաշխարհ:

Չափազանց կարևորում եմ մարդու ազնվությունն ու արդարությունը, պարզությունն ու անկեղծությունը, մարդ լինելն ու ողջ կյանքում մարդ մնալը... Ինձ համար նույնքան կարևորություն ունեն նաև որպես հայ մարդ մնալն ու ազգային դիմագծի պահպանելը, հայրենասիրությունն ու ազգային արժեքներով կրթվելը և դաստիարակվելը, մշակութային արժեքների պահպանելն ու մայրենի լեզուն անաղարտ պահելը...

Եվ ես հավատում եմ, որ հայ ազգը վերստին ապրելու է իր պատմական հայրենիքի ամբողջական սահմաններում, իսկ այդ տարածքն ու Հայկական լեռնաշխարհ կոչվող աշխարհագրական տարածքը, ինչպես հայտնի է, գրեթե համընկնում են: Յուրաքանչյուր գիտակից հայ պարտավոր է ամեն բան անել, որ եթե ոչ մենք, գոնե մեր հաջորդ սերունդները հասնեն այդ բաղձալի նպատակին...

– Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

 – Կուզենայի այնպիսի հայրենիք ժառանգել, ինչպիսին ինքս կցանկանայի, որ ինձ ու իմ սերնդակիցներին թողած լինեին մեր նախորդ սերունդները... Այլ կերպ ասած, այնպիսին, ինչպիսին ամենքս ենք ցանկանում ու երազում՝ հզոր ու շեն երկիր, ազգային ավանդույթներով ու սովորույթներով հարատևող ժողովուրդ, հայրենասեր, բարեկիրթ ու կրթված, հայի ոգով ու ամուր կամքով օժտված և արդյունավետ աշխատանքով ապրող, խելացի մտածող մարդիկ, , գործնական և ստեղծագործական մտահղացումներով ու ձեռքբերումներով, սիրով ու արարումով, մարդկային ճշմարիտ փոխհարաբերություններով և բարոյական ու ճկուն մտածելակերպով առաջնորդվող հայ հասարակություն... Եվ հայրենի պետությունն էլ աշխարհում իր ծանրակշիռ դիրքն ունենար քաղաքական ու դիվանագիտական ձեռքբերումներով, կառուցողական ընդդիմությունով, զարգացած տնտեսությամբ ու մշակույթով... Որպեսզի քայլ առ քայլ մոտենանք մեր ազգային նպատակին՝ պատմական հայրենիքի ամբողջականացմանը, որպեսզի հաջորդ սերունդներին ավանդենք ամբողջական և միացյալ հայրենիք...

Քրիստինա Աբրահամյան



Նրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-իցՈւկրաինայի բանակը մինչև ամառվա վերջ չի կարող լրացնել անձնակազմի կրիտիկական պակասը, գերմանացի ռազմական վերլուծաբանՔենեդի. Մենք դառնում ենք խրոնիկ հիվանդությունների, բռնության, միայնության, դեպրեսիայի, պառակտման և աղքատության ժողովուրդՑավալի է, երբ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանն է ասում՝ «էդ տարածքը ձերը չի». Սարգիս ԱրզումանյանԱրմեն Ջիգարխանյան Մեծ «Արտավազդ» մրցանակի արժանացավ Ռոբերտ ՀակոբյանըԼավագույն ռեժիսուրա անվանակարգին արժանացավ Լյուդվիգ Հարությունյանը (բեմ.՝ «Ինկած բերդի իշխանուհին»)«Գոյ» թատրոնի ռեժիսորը դիմեց թատերական գործիչներին«Տունը սահմանին»՝ Լավագույն երիտասարդական ներկայացումԼավագույն մանկական ներկայացում ճանաչվեց «Փայլոու»-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода