Էրդողանը Ստոլտենբերգին հայտնել է Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումներին աջակցելու պայմանը
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը հայտնել է, որ զրույցի թեման եղել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու դիմումները։
Թուրք առաջնորդն ասել է, որ Անկարան դրականորեն չի ընդունի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի հայտերը, քանի դեռ այդ երկրները բաց համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ` հիմնարար հարցերի շուրջ, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի ղեկավարի հետ զրույցում նշել է, որ կարեւոր է վերացնել Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները։