Ի՞նչ խնդիրներ կան փոխնակ մայրության մասին օրենքում եւ ինչո՞ւ Հայաստանում շատ զույգեր չեն կարողանում երեխա ունենալ

Առողջապահական

36-ամյա Անին ու նրա ամուսինն արդեն մեկ տարուց ավելի փոխնակ մայր են փնտրում, քանի որ Անին ինքն առողջական խնդիրների պատճառով չի կարող երեխա ծնել։ Սակայն փոխնակ մայր գտնելը, որը նրանց համար երեխա կունենա, պարզվել է, այնքան էլ հեշտ չէ։ Նրանք բախվել են ոչ միայն ֆինանսական, այլեւ օրենսդրական խնդիրների։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անին (պացիենտի անունը փոխված է նրա խնդրանքով) ասաց, որ փոխնակ մոր ծառայությունները Հայաստանում շատ թանկ են, եւ շատ զույգեր չեն կարող իրենց դա թույլ տալ: Այդպիսի զույգերը փորձում են իրենց չծնված երեխայի համար փոխնակ մայր գտնել ընկերուհիների ու ազգականուհիների շրջանում։

Անին ունի եւ՛ ընկերուհիներ, եւ՛ ազգականուհիներ, որոնք տեսականորեն պատրաստ են նրա համար երեխա ունենալ, բայց պարզվել է, որ նրանք չեն կարող դա անել՝ գործող օրենքն արգելում։ Բանն այն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի համաձայն՝ փոխնակ մայր կարող է դառնալ միայն մինչեւ 35 տարեկան կինը, իսկ Անիի ընկերուհիները, որոնք համապատասխանում են փոխնակ մայրերին ներկայացվող այլ պահանջներին (առողջական խնդիրներ չունեն, արդեն ծննդաբերել են եւ այլն) տարիքով ավելի մեծ են։

Օրենքը թույլ է տալիս նաեւ զույգի ազգականուհիներին փոխնակ մայր դառնալ, եւ այստեղ տարիքային սահմանափակումներ չկան, բայց, ինչպես պարզվել է, կա «ազգակցական աստիճանի» սահմանափակում։

«Սկզբում մենք ուրախացանք, երբ իմացանք, որ մեր ազգականուհիներից մեկը կարող է մեզ համար փոխնակ մայր դառնալ, նույնիսկ եթե 35 տարեկանից բարձր լինի։ Բայց հետո պարզվեց, որ դա վերաբերում է միայն 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի արյունակցական կապ ունեցող ազգականուհիներին, իսկ դրանք մայր, քույր ու մորաքույր են»,- ասաց Անին։

Ո՛չ Անին, ո՛չ նրա ամուսինը հարազատ քույրեր չունեն, իսկ նրանց մայրերն ու մորաքույրները վաղուց դուրս են եկել վերարտադրողական տարիքից։ Կա զարմուհի, որը լիովին առողջ է, արդեն երեխաներ ունի եւ պատրաստ է եւս մեկ հղիության, բայց նա 38 տարեկան է, եւ նա համարվում է 4-րդ աստիճանի ազգական, այսինքն, ըստ օրենքի, նա ոչ մի կերպ չի կարող փոխնակ մայր դառնալ։

«Ես այնքան էլ չեմ հասկանում՝ որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը: Մեր օրենքներով մեր 60 տարեկան մայրերն ու մորաքույրները կարող են մեզ համար երեխաներ ունենալ, բայց չգիտես ինչու 38-ամյա զարմուհին չի կարող մեզ համար փոխնակ մայր դառնալ։ Մի՞թե ավելի հավանական չէ, որ 38-ամյա կինը հղիանա, քան 60-ամյա կինը: Մի՞թե 38 տարեկանի համար ռիսկերն ավելի ցածր չեն, քան 60 տարեկանի համար»,- նշեց Անին։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ վերարտադրողականության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանը նշեց, որ անցյալ տարի «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում արդեն կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք այն դարձրել են առավել առաջադեմներից մեկը՝ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում, սակայն հիմա էլ օրենքն իսկապես լրամշակման կարիք ունի։

«Անցյալ տարի մենք բազմաթիվ փոփոխություններ կատարեցինք այդ օրենքում, որպեսզի Հայաստանում կանանց հնարավորություն տանք երեխա ունենալ գրեթե ցանկացած իրավիճակում։ Այսօր մենք ունենք շատ առաջադեմ օրենք, եւ շատ բան, ինչ արդեն մեր օրենքով թույլատրված է, դեռեւս անհասանելի է նույնիսկ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում»,- նշեց մասնագետը։

Այսպես, նրա խոսքով, այսօր աշխարհում ոչ մի տեղ վերարտադրողական առողջության մասին օրենքները թույլ չեն տալիս միայնակ չամուսնացած կնոջը վարձել փոխնակ մայր, որն իր համար երեխա կունենա՝ բեղմնավորված դոնորական սերմնահեղուկից եւ դոնորական ձվաբջջից: Հայաստանում օրենքն արդեն դա թույլ է տալիս։

Երեկ՝ մայիսի 19-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց այն միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգն ու կազմը, որը թույլ կտա ապագա երեխայի կենսաբանական ծնողներ չհանդիսացող զույգերին եւ միայնակ կանանց օգտագործել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ եւ օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Այժմ արդեն ուժի մեջ կմտնեն վերարտադրողական առողջության մասին օրենքում 2021 թվականին կատարված փոփոխությունները, եւ այն մարդիկ, ովքեր ցանկանում են դիմել փոխնակ մոր օգնությանը, կկարողանան դա անել, եթե նույնիսկ նրանք չեն հանդիսանում այն երեխայի կենսաբանական ծնողներ, որով հղի է կինը։

Օրենքում անցյալ տարի կատարված փոփոխությունների շնորհիվ Հայաստանում միայնակ կինն ինքը կարող է դոնորական ձվաբջջից եւ սերմնահեղուկից բեղմնավորված երեխա կրել, թեեւ նախկինում դա հասանելի չէր։

«Նախկինում միայնակ կանայք կարող էին միայն դոնորական սերմնահեղուկին հասանելիություն ունենալ, մնացած ամեն ինչ օրենքը թույլ չէր տալիս։ Բայց եթե այդպիսի կանայք խնդիրներ ունեին ձվարանների հետ եւ չունեին սեփական ձվաբջիջներ, կամ եթե արգանդի հետ կապված խնդիրներ կային եւ իրենք չէին կարող հղիանալ, նրանք մեր մոտից ձեռնունայն էին գնում՝ մենք նրանց պարզապես չէինք կարողանում օգնել, քանի որ օրենքը թույլ չէր տալիս: Իսկ այժմ նրանք արդեն կարող են հասանելիություն ունենալ եւ դոնորական սերմնահեղուկին, եւ դոնորական ձվաբջջին, նույնիսկ փոխնակ մոր ծառայություններին»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը։

Նրա խոսքով, վերարտադրողական առողջության մասին գործող օրենքն իսկապես առաջադեմ է, եւ դրա նպատակը երեխա ունենալ ցանկացող բոլոր կանանց համար մայրանալու հնարավորություն ապահովելն է։

Սակայն դա չի նշանակում, որ օրենքն այսօր կատարյալ է, եւ բժիշկ Համբարձումյանը համաձայն է սրա հետ։

Աղբյուր NEWS.am Medicine

Մահացել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարըԴատախազությունից հրաժարվում են հանդիպել զոհված զինծառայողների հարազատների հետՌոնալդուն շարունակում է բոյկոտել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներըՁեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից. ՀայտարարությունԱրաբկիրի մի շարք հասցեներում 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումըՎահե Հակոբյանը՝ մանդատը վայր դնելու մասին«Զգուշացում․ եթե նշված ծրագիրը կա Ձեր հեռախոսում՝ ջնջեք այն». Սամվել ՄարտիրոսյանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆՔյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց. զոհված զինծառայողի ծնողԻրանի հետ ստատուս-քվոյի պահպանումը կարող է հանգեցնել միջուկային սպառազինությունների մրցավազքի. Յաիր ԼապիդԱդամը Շիֆը հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու կոչով Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացում է ներկայացրելՀուլիսի 6. Օրվա խորհուրդԵրեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացումՊատասխանատվությունը մեծ է լինում, երբ գոտեմարտում ես Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչների դեմՊայթյուն՝ Աշտարակ քաղաքում գործող «Յունիբանկ»-ում, կա զոհ և վիրավորներ.Shamshyan.com«Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»«Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի«Հրապարակ». Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից«Պայքարի հարթակում բացակայում է մի տաղանդավոր գլխավոր հերոս».ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ  «Հրապարակ». Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրաԳագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ»Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ»Լուկաշենկոն կոչ է արել «մեռնել, բայց խոտերը հավաքել» բերքահավաքի ժամանակԱմեն տեղ հորս եմ փնտրում. Հայրս ցավից չէր խոսում, իմ տան սյունը քանդվեց․ Մայքլ Քոթանջյան (Video)Բոլոր գունավոր հեղափոխականներն են շիզոֆրենի՞կ (Video).Գագիկ ՀամբարյանՊուտինը Լենինը չէ, երբեք նման ջիջումներ չի անի, ինչպես Լենինը՝ Քեմալին. Դավիթ Ջամալյան (տեսանյութ)ԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանելԿադիրովը Զելենսկիին և Ուկրաինայի զինուժին խորհուրդ է տվել փախչելԱՄՆ-ը վերականգնում է Սառը պատերազմի շրջանի դիմակայությունը. Գրուշկո⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Էս տեսակի մարդիկ են բերել նիքոլին իշխանության. Միքայել Գրիգորյանը՝ Արմեն ԴարբինյանինԲոլոր նրանք, ովքեր շարժվում են Աղավնոն, Բերձորը հանձնելու օրակարգով, թուրքի առաջ կզող նիկոլներ են. Գևորգ ԳևորգյանԴու ե՞րբ սահմանադրագետ դարձար` չիմացանք, քծնանքի մագիստրոս կարող ա, բայց սահմանադրագե՞տ. Վահան Բաբայանը` Արմեն ԴարբինյանինԵս միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագուն. Ինձագի«Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին, ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ». Հենրիխ Դանիելյանը` Արմեն ԴարբինյանինԱզգային ու հոգևոր արժեքները` մեր դաշնակից ՌԴ-ի հետ միասին, կազատագրեն ՀայաստանըՇուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Մասնակցում եմ «Եդինայա Ռոսիա»-ի աջակցությամբ Ալթայի Հանրապետությունում անցկացվող «Манжерок» միջազգային երիտասարդական փառատոնին. Հենրիխ ԴանիելյանՈր սխրանքի համար, որ Հերոսածին ծնողների հետ «ռազբոռկա» էր սարքել յուր դուքյանո՞ւմ.Հայտնի լրագրողը Քյարամյանի գեներալի կոչման մասինՉինաստանը չի մերժել մեզ․ Կրեմլը հերքում էՍով է լինելու․ ԼուկաշենկոՌուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթինՎեոլիա ջուրը կեղեքում է «հպարտ» քաղաքացիներինՉինաստանը մերժել է ՊուտինինԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. ՇերմանՍարգիս Ադամյանը միացավ «Քյոլնին»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ