Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի հավանականությունն աճում է
ՄիջազգայինՄեծ տերությունների մասնակցությամբ միջազգային հակամարտությունների վտանգը մեծանում է, ասել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլին։
Դիմելով Ուեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայի շրջանավարտներին՝ նա հորդորեց նախապատրաստվել իրադարձությունների հենց նման զարգացմանը։
«Այն աշխարհում, որտեղ դուք այժմ մուտք եք գործում, մեծ տերությունների մասնակցությամբ մեծ միջազգային հակամարտության հավանականություն կա: Եվ այդ հավանականությունն աճում է, այլ ոչ թե նվազում»,- ասել է Միլլին։
Գեներալը Ռուսաստանին և Չինաստանին դասել է համաշխարհային տերությունների շարքը։
«Այժմ մենք կանգնած ենք համաշխարհային երկու տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի առջև, որոնցից յուրաքանչյուրն ունի զգալի ռազմական հնարավորություններ և լրջորեն է վերաբերվում ընթացիկ կանոնների փոփոխությանը, որոնք հիմնված են առկա աշխարհակարգի վրա», - ասաց նա:
Հիշեցնենք, որ այս շաբաթ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Մարկ Միլլին հեռախոսազրույց է ունեցել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, և պայմանավորվել են բաց պահել հաղորդակցության ուղիները։
Ի ԴԵՊ
West Point-ը ԱՄՆ բանակի բարձրագույն դաշնային ռազմական ուսումնական հաստատությունն է, այնտեղ սովորում են նրանք, ովքեր հետագայում դառնում են ամերիկյան զինված ուժերի էլիտա։ Ընդունելության համար դիմորդները պետք է ստանան Կոնգրեսի անդամի կողմից ընդունվելու առաջարկությունը: