Iravunk.com | ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ. «Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու»
Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը Սպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուր ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆ. «Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու»

Մշակութային

 «Ժամանակը    կերտողները» նախագծի  շրջանակներում  այսօր կզրուցենք «Ակօս»  շաբաթաթերթի Երեւանի աշխատակից ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ: 

- Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին

 -Գիտե՞ք, ես ունեմ երկու դիպլոմ. մեկը համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիպլոմն է, որտեղ նշված է իմ մասնագիտությունը՝ ռուսերեն լեզվի եւ գրականության ուսուցչուհի, եւ կոնսերվատորիայի դիպլոմն է, որտեղ ստացել եմ կամերային եւ օպերային երգչուհու որակավորում: Բանասիրականը ավարտելուն պես ես ընդունվեցի աշխատանքի պետական պատկերասրահում եւ երկար տարիներ աշխատեցի որպես էքսկուրսավար: Ամեն օր ես անցնում էի թանգարանի 50 սրահներով, կանգնում էի հայկական, ռուսական, եվրոպական գլուխգործոցների առջեւ եւ ներկայացնում քաղաք ժամանած զբոսաշրջիկներին պատկերասրահի ցուցանմուշները: Տարիներ են հարկավոր, որպեսզի հասկանաս, օրինակ, Սարյանի մեծությունը եւ կարողանաս պատասխանել հարցին «Ինչո՞վ է մեծ Սարյանը,  որովհետեւ ես էլ կարող եմ այդպես նկարել»: Խորացել էի  համաշխարհային արվեստի պատմության մեջ այնքան, որ ինձ հրավիրեցին ինստիտուտ՝ դասավանդելու արվեստի պատմություն: Սակայն սրահներում հրաշալի ակուստիկա էր, եւ ես երգում էի, քանզի ի ծնե ես նաեւ արտիստ եմ… Չդիմացա, եւ ընդունվեցի կոնսերվատորիա՝ Գոհար Գասպարյանի դասարան: Հենց առաջին կուրսից սկսեցի համերգներով ելույթ ունենալ, չեմ ուզում շարունակել, շատ երկար կստացվի: Աշխատեցի «Մյուզիքլ» թատրոնում եւ այլն, միաժամանակ սկսեցի գրել: Մեր մեջ ասած գրել եմ միշտ, մանկուց, 5-րդ դասարանից լուրջ գրականագիտական վերլուծություններ եմ արել, իսկ բարձր  դասարանում Տոլստոյի «Պատերազմ եւ խաղաղություն» վեպի բոլոր հերոսներին բնութագրեցի առանց որեւէ մի աղբյուրի միջամտության: Երկար է ստացվում եւ գովք է ստացվում, ավելի լավ է պատասխանեմ Ձեր մյուս հարցին:

-Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

-Ուրեմն գրողը ստեղծագործում է, արտիստը բեմում ելույթ է ունենում, բայց ձեռքբերումները արդեն նրանցը չեն, այլ ընթերցողինը եւ ունկնդրողինը: Երկու դեպքում էլ նշում էին իմ ոճի զգացմունքը: Միայն ձայնի գեղեցկությամբ չես կարող հասցնել ունկդնրին, օրինակ, ռոմանսի իմաստը: Մի անգամ Գոհար Գասպարյանը բերեց ինձ Կոմիտասի «Գարուն»-ը (կա «Գարուն ա» երգը եւ կա «Գարուն») եւ ասաց. «Դու սիրում ես, որ երգի մեջ  իմաստ լինի»: Իրոք, այդ երգը էպիկական իմաստ ունի: Իտալական երգերին ես նախընտրում էի գերմանական «Lied»-երը, որոնք գրվում էին բարձր պոեզիայի հիման վրա: Պիտի այստեղ հիշատակեմ Richard Strauss –ի մի աներեւակայելի գեղեցիկ երգ Allerseelen, որը նշանակում է գերմաներեն «Ննջեցյալների հոգիների օր»: Մեղեդին պատմել անհնար է, այն պետք է լսել, իսկ բառերը… ննջեցյալն է երգում՝ Մի օր տարվա մեջ մենք ազատ ենք, տուր քո ձեռքը, որ ես գաղտնի հպեմ, եւ եթե որեւէ մեկը կտեսնի, ինձ միեւնույնն է: Արի իմ սրտիս մոտ, որպեսզի ես քեզ կրկին ունենամ, ինչպես մի անգամ մայիսին: Ես  կոնսերվատորիայում առաջինն էի, որ երգեցի Բրոդսկու բառերով գրած Բորիս (կա Պյոտր Չայկովսկի եւ կա Բորիս) Չայկովսկու երգը «Прощай,  позабудь», ինչպես նաեւ Շոստակովիչի ռոմանսը «Потомки» Սաշա Չյոռնիի բառերով:

Այժմ անդրադառնամ Ստամբուլի իմ  գրական գործունեությանը. Պոլսում ինձ սկզբից ճանաչեցին որպես երգչուհի, եւ երբ իմացան, որ ես նաեւ գրում եմ, «Ժամանակ» թերթի խմբագիր Երվանդ Գոբելյանը առաջարկեց որեւէ նյութ իրենց ցույց տալ: Գնացի տուն եւ անմիջապես երեք հոդված գրեցի: Սպասում էի արձագանքին: Հաջորդ օրը պր. Գոբելյանը հանդիպեց փողոցում Տիրանին եւ հայտնեց, որ ես շատ հետաքրքիր եմ գրում եւ թերթը որոշեց ինձ սյունակ հատկացնել: Այսպիսով ես ունեցա սեփականություն եւ դարձա խրոնիկագիր: Մեկ-երկու հոդվածներից հետո Երվանդ Գոբելյանը, որ նաեւ դասական գրող էր, իր սյունակի մեջ գրեց «Ծովինարը կը  կարդա՞ք», որտեղ մասնավորապես նշեց. 

«…Ծովինարը, ամէն համեստութիւն պահելով,-եւ առանց իր համեստութիւնը վիրաւորելու,-պիտի կարենանք ըսել, թէ երեւոյթ մըն է Իսթանպուլահայ գրական  կեանքին մէջ: Կարդացէք իր Երեքշաբթի  օրերու գրութիւնները եւ հոն պիտի գտնէք քիչ մը ամէն բան.- Կինը, մայրը, մարդը, Հայը, արուեստագէտը, արուեստաբանը, գրագիտուհին եւ փիլիսոփան: Ան, կեանքին կը նայի ամէնալաւատես կերպով, հակառակ պայմաններուն այնքան ծանրութեան եւ դժուարութեան եւ կը  մարմնաւորէ Հայ ժողովրդին կամքը՝ տոկալու եւ ապրելու…Մենք զինքը ունկնդրեցինք  երգելու ժամանակ ալ: Սքանչելի մեկնաբան մը, կիրթ ու մարզուած  ձայնով մը, միշտ համեստ, բայց միշտ խորունկ ու հաղորդական…»

 Իմ բախտը բերեց, Պոլիսը ինձ համար ինքնության ձեռքբերում էր: Այստեղ հայը ապրում է ավանդական եկեղեցական տոնացույցով: Սուրբ Ծնունդը նշում է հունվարի 6-ին: 90-ականներին այստեղ դեռ կար գրական հասարակություն, մարդիկ սովոր էին երեկոները ընթերցել: Դեռ ողջ էին բանաստեղծներ Զահրատը եւ Զարեհ Խրախունին, որոնք «Նոր սան» հանդեսն էին հրապարակում, իսկ Հակոբ Այվազը՝ «Քուլիս» ամսագիրը, այդ երկու հանդեսներում ես սկսեցի գրել ակնարկներ եւ պատմվածքներ: Երկու թերթեր էին կարդում պոլսահայերը՝ «Ժամանակ» եւ «Մարմարա»: Հրանտ Դինքը «Մարմարա» թերթում հանդես էր գալիս Ջութակ կեղծանվամբ: Երբ մենք ծանոթացանք, նա ինձ արդեն ութ տարի է, ինչ ճանաչում էր, իսկ ես… երբեք չէի տեսել իմ  կյանքում նման մարդ: Մտածող: Պայքարող: Անվախ: 1998-ի մայիսի 22-ին նա տեղադրել էր իր «Ակօս»-ում մի ամբողջ էջի վրա իմ ակնարկը, որը փոխանցել էր իրեն Հակոբ Այվազը, որովհետեւ Քուլիսը 50 տարվա գործունեությունից հետո փակվեց եւ մենք Այվազի հետ ապաստանեցինք «Ակօս»-ում: Այվազը գրում էր իր թատերական հուշերը, իսկ ես… թույլ տվեք դիմել պր. Այվազի բնութագրմանը իմ մասին.   

«Ինչ որ է բեմը իրեն համար, նոյնն է խմբագրատունը: Ամէն տեսակ նիւթի մասին կրնայ գրել, սա իր բնական ձիրքն է: Ես հիացող մըն եմ իր բոլոր գրածներուն: Մասնաւորաբար քննադատութիւնները մեծ արժէք կը ներկայացնեն: Որովհետեւ մտածուած, տեղին տրուած, գիտակցօրէն բացայայտուած են…»:

-Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ եւ որպես մասնագետ:

-Հայապահպանություն եւ ճաշակ զարգացնել: Ինձ համար մարդիկ բաժանվում են երկու խմբի. ճաշակ ունեցողներ եւ չունեցողներ: Ճաշակ ապրելու, հայրենիք ունենալու, մարդկության թողած դասական ժառանգության հետ առընչվելու: Ես կարծում եմ, որ ճաշակը հնարավոր է զարգացնել, իհարկե, եթե ճաշակ ունես:

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

 -Գոշը դա ասել է 12-րդ դարում, երբ կանայք ընդամենը օջախ էին պահում եւ ոչ մի իրավունքներ չունեին: Հին Հռոմի սենատում նույնիսկ հարց էր բարձրացվել, արդյոք մա՞րդ է կինը թե ոչ: Եկան այն եզրակացության, որ մարդ է, որովհետեւ մարդ է աշխարհ բերում, անշուշտ մարդ ասելով ի նկատի ունեին տղամարդ: Բայց ահա Չեխովն արդեն 19-րդ դարում իր մի նամակում գրում է. “…Больше всего несимпатичны женщины своею несправедливостью и тем, что справедливость, кажется, органически им не свойственна. Человечество инстинктивно не подпускало их к общественной деятельности; оно, бог даст, дойдет до этого и умом…’’:

Ի՞նչ ենք հասկանում կրթված ասելով, ուսում ստացա՞ծ, որովհետեւ կրթվածությունը հենվում է բարոյական նորմերի վրա, իսկ ահա ուսում ստացած, գրել սովորած կանայք, որոնք այսօր ֆեյքֆաբրիկաներում են աշխատում,  հայհոյանքի մեջ իրար հետ մրցելով ի՛նչ զազրելի բաներ են գրում որդեկորույս ծնողների էջերում: Սակայն ես չէի առանձնացնի մարդկանց գենդերային սկզբունքով. եւ տղամարդը, եւ կինը ընդունակ են ստեղծագործել, սակայն ինչպես տեսնում եք արձանները դնում են տղամարդկանց պատվին, ինչո՞ւ, որովհետեւ կանայք նաեւ ճաշ են եփում եւ սպասարկում տղամարդ ստեղծագործողներին:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Կարծում եմ, որ ժամանակակից ոչ հույները, ոչ հայերը իրենց նախնինների քաղաքակրթության ժառանգները չեն եւ այդ իմաստով պատմությունը ավելի շատ կորուստների, քան ձեռքբերումների գորընթաց է:

- Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Ամեն գնով պետք է պահպանել այս մի կտոր հողը, որ մնացել է մեզ որպես հայրենիք, մենք իրավունք չունենք այն կորցնելու:

- Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Ես միշտ գրում եմ մեր օրերի մասին: Գրում եմ, կարծես, կարդում եմ այս օրերի տողերը՝ դա օգնում է տեսանելի դարձնել ընդհանուր պատկերը եւ բացահայտել անտեսանելի կապերը իրադարձությունների միջեւ:

- Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

-Ամեն ինչ գրական նյութի է վերածվում, նույնիսկ խոչընդոտները:

- Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։

-Այս արժեքների անկման ժամանակաշրջանում եւ դրան հաջորդած այս անիրական իրականության պայմաններում, երբ քեզ թվում է, որ դու այլեւս Հայաստանում չես, որ դա սեւ երազ է, որովհետեւ արգելվում են մեր հերոսներին հիշատակելը, Արցախն է արգելքի տակ, Արցախի դրոշը եւ նույնիսկ Արցախի անունը, մենք սովորեցինք այլեւս չզարմանալ եւ ապավինել մեր դեռեւս չխորտակված ուժերին: Վերջապես, Լաոն արթնացավ, իսկ դա նշանակում է, որ մեր ապագան ոտքի ելավ…

-Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հայրենիք, որտեղ կլինի պետական պաշտպանվածություն պետական ինստիտուտների կողմից: Անկախացումից հետո «պետական» եզրը փոխարինեցին «ազգային» եզրով. պետական պատկերասրահը դարձավ ազգային, օպերան՝ ազգային, ազգային Կինոկենտրոն եւ ի՞նչ, հիմա ազգը պիտի հոգա եւ կռիվ տա պետականության համա՞ր: Ո'չ, պետական շահերը պետք է  պաշպանված լինեն պետական կառույցների կողմից: Պետություն եւ պետականությունը օրվա պաշտոնավորը չի ներկայացնում, այլ օրենքը: Բոլորն այսօր նայում են ընդդիմադիր շարժմանը եւ նրանց միայն մի բան է հետաքրքրում «Իսկ ո՞վ է գալու այս իշխանության փոխարեն»: Ովքերը գալու են եւ գնալու են, օրենքը պիտի վերահսկի, որ նրանցից հետո մեր հայրենիքը մնա իր սահմաններում անձեռնմխելի:

Տարիներ առաջ փիլիսոփայորեն գրել էի.   

«Եթե ամեն ինչ անցնում է, ուրեմն ի՞նչ իմաստ ունի:

  • Ոչ թե ինչ, այլ ինչը. այն, ինչ մնում է…»:

Քրիստինա Աբրահամյան



Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու Արցախը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода