Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկին Արցախի դրոշով երիտասարդները հայտնվեցին բեմում
ՏեսանյութերԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արային Հարությունյանի ողջույնի խոսքի ժամանակ երկու երիտասարդ ներխուժեցին բեմ եւ պարզեցին Արցախի դրոշը։
Անվտանգության աշխատակիցները շտապեցին երիտասարդներին հեռացնել, մինչդեռ նրանք արդեն իրենց առաքելությունը կատարել էին՝ կրկին վերահաստատելով, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: