Հայտնի է, թե ինչ են պայմանավորվել Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպմանը
ՆերքաղաքականԲրյուսելում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումը մեկնարկել էր երեւանյան ժամով՝ 21:00-ից:
Հայաստանյան պաշտոնական աղբյուրների համաձայն, քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: