ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներ Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ի Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ) Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքում ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.am ՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերը «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների Ճապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբ

Առաջիկա օրերին Հայաստան - Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հանձնաժողովի առաջին նիստը

Միջազգային

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանի անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, երեկ Բրյուսելում հայտարարեց Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը` Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո: Թե կոնկրետ երբ և սահմանի որ հատվածում է լինելու այդ հանդիպումը` եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան չհստակեցրեց:

«Քննարկումը բաց էր և արդյունավետ, մենք դիտարկեցինք հարցերի մի ամբողջ շրջանակ: Մանրամասն քննակեցինք մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածներին ազատ արձակելու ջանքերը և անհետ կորածների ճակատագրերը: Հետևյալ արդյունքներին ենք հասել. սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, այն կքննարկի սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Միշելը:

«Առաջնորդները համաձայնել են, որ անհրաժեշտ է ապաշրջափակել տրանսպորտային կապերը, և պայմանավորվել են, թե ինչ սկզբունքներով է իրականացվելու տարանցումը` Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես նաև Հայաստանի տարբեր հատվածներից դեպի Ադրբեջան, ինչպես նաև, թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով: Հատկանշական է, որ նրանք համաձայնել են սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և տարանցման տուրքերի շուրջ», - նշեց Շառլ Միշելը:

Նախորդ անգամ` անցած ապրիլի հանդիպմանն էլ կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են գնալ խաղաղության նախապատրաստման, ընդ որում` արագ տեմպերով: Անցած մեկ ամսում, սակայն, այդ ուղղությամբ որևէ առաջընթաց հայտնի չդարձավ: Հակառակը, մինչև վերջերս կողմերը հեռակա բանավիճում էին` ինչ սկզբունքներ են լինելու խաղաղության ապագա պայմանագրի հիմքում; Բաքուն, մասնավորապես, առաջարկել է սեփական հինգ կետերը` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ, Հայաստանն էլ՝ հակադարձել` դեմ չէ, բայց համապարփակ կարգավորման համար պետք է նաև Ղարաբաղի կարգավիճակի, այնտեղ ապրող հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը քննարկվեն: Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, թե Բաքուն հայկական կողմի առաջարկը դեռ չի ընդունել: Այս ուղղությամբ որևէ առաջընթացի մասին չհաղորդվեց նաև երեկվա երկարատև բանակցություններից հետո: Շառլ Միշելը միայն իր սեփական տեսակետը շեշտեց. - «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:

Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև ընդգծել է` կարևոր է ժողովուրդներին նախապատրաստել կայուն խաղաղության, շեշտելով` Եվրամիությունը պատրաստ է ակտիվացնել աջակցությունն այս ուղղությամբ: Ըստ Միշելի, Փաշինյանն ու Ալիևը խոստացել են պահպանել սերտ շփումներն ու նույն` եռակողմ ձևաչափով ևս մեկ հանդիպում էլ անցկացնել հուլիսին կամ օգոստոսին։

 



ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերը«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում ենՌուսական բանակը ներխուժում է Նովոբախմուտովկա և Օչերետինո՝ շրջապատելով Բերդիչիին. Ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսվածԱռաջինը կոտրվեցին նրանք, ովքեր հավատում էին, որ ամեն ինչ շուտով կավարտվի. Ռուզաննա Խաչատրյանը գրառում է կատարել«Ժողովուրդ». Պատգամավորին ստիպեցին «փոշմանել»ԱՄՆ-ում (Փենսիլվանիա, Սկրանթոն) այրվում է զինամթերքի գործարանՕչերետինոյի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը վերջնականապես փլուզվում է«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Բայդենը վախեցած է միջուկային զենքի կիրառման մասին Պուտինի մշտական ​ սպառնալիքներից». The Wall Street JournalՌուսական ուժերը, գրոհային ուղղաթիռների զանգվածային աջակցությամբ, հարձակում են սկսել Կրասնոխորիվկայի վրա (Քարտեզ)Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է. ԿՀՎ վերլուծաբանՍամվել Վարդանյանը բախվել է դավաճան իրականությանն ու հայտնվել ՁՊՎ-ում. Անի ԿարապետյանՀրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ ՍարոյանըԿռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (Video)1 մլն դրամանոց ընթրիքը լուսանկարներովՓաշինյանի հետ անգամ «Չալոն» չէր քայլի, եթե այն ժամանակ ասեր իր այսօրվա թեզերը. փորձագետՍԿԱՆԴԱԼ․Օդում կախված լուրերի համաձայն ՔՊ-ական պատգամավորը փորձ է անում ճնշել Արդարադատոթյան նախարարին, որպեսզի վերջինս հօգուտ Կարմիր Խաչի նախկին տնօրենի որոշում կայացնի․ Դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ դա կլինի իշխանության, ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացու նկատմամբ․Հայտնի փաստաբանը աղմկահարույց միջադեպի մասինԶուգադիպությո՞ւն, թե գծված ծրագիրԱլեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի«Գարիկ Մարտիրոսյանին 1 մետրից տեսավ, Մենչին կենդանի տեսավ». Կարեն Բաբաջանյանի չոր պատասխանը`Արմուշին.starnews.amՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի՝ ռասայական խտրականության ձևերի վերացման գործով լսումներ կանցկացվենԻրանը չի ձգտում Մերձավոր Արևելքում էսկալացիայի ուժեղացմանըՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԱնդոնը միացավ Էնվերի հոգուն.Yerevan TimesՎրաստանի խորհրդարանի պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել (Տեսանյութ) «Լավ բանակցություններ» են անցկացվել Իրանի և Ադրբեջանի նախագահների մակարդակովՇՏԱՊ. Սամվել Վարդանյանը բերման է ենթարկվելԲա որ հանկարծ Թուրքիան վերցնի ու մի քանի նահանգ տա ՀՀ-ին, ՔՊ-ն էլ իշխանության չի լինի. Աղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода