Վիկ Դարչինյանը` Երեւանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից փոխանցում են հայտնի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի տպավորությունները Երեւանում ընթացող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը գնահատելով մարզիկների պատրաստվածության աստիճանը փաստում է, որ չնայած` այսօր երկու մարզիկ մեր հավաքականից պարտվեց, բայց պայքարը գրեթե հավասար էր ընթանում: Նրա խոսքով` մեր տղաները շատ քիչ էին զիջում մրցակիցներին:
Խոսելով անցկացվող մրցաշարի մասին, ընդգծում է վերջինիս բարձր մակարդակը.
"Ակնհայտ է, որ մրցաշարը շատ լավ է կազմակերպված, հետևում եմ՝ դատավորները լավ են դատում, մարտերն էլ լավ են ընթանում: Սա ասում եմ և՛ որպես մարզիկ, և՛ որպես հյուր":
Նախկին բռնցքամարտիկը վստահ է, որ այս առաջնությունը իր ծավալով մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար` հատկապես տուրիզմի ոլորտում, քանի որ ամբողջ Եվրոպան է հետևում մրցաշարին: