Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan Times Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ Էրդողան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանով Գազայում սով է սպասվում. ԱՀԿ

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻԶՄԻ ԱՆՀԱՏԱԿ ԱՆԴՈՒՆԴԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Բրյուսելյան հանդիպմանը առաջինը, ինչն աչքի զարնեց` «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի լեգիտիմացումը եվրոպական մակարդակով: Իսկ «Արեւմտյան Ադրբեջանը» Բաքվի հավակնությունների բովանդակ հանրագումարն է, որը ներառում է նաեւ Երեւանը: Ահա կապիտուլյանտիզմի ողջ թշվառությունն առանց պերճանքի...

ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԵԻԲԱՑ Է

5 աղետաբեր ժամ Բրյուսելում` նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն «աչքաչափով» ֆիքսել է այն կետերը, որ աչքի են զարնում անմիջապես.

  • Արցախի կարգավիճակի հարց ընդհանրապես չկա, չկա ինքնորոշման իրավունքի մասին որեւէ հիշատակում, փոխարենը շեշտվել է «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքները եւ անվտանգությունը», եւ շեշտվել է Շարլ Միշելի կողմից, եւ ոչ թե` Հայաստանի ղեկավարի:

Չկա անգամ Լեռնային Ղարաբաղ անվանումը, այն դարձել է ուղղակի Ղարաբաղ, ինչպես եւ պնդում է Ադրբեջանը, որ նման վարչական տարածք չկա:

Սա վերջն է, կարծես հարցը փակված է, եւ այս մասին բազմիցս զգուշացվել է, նաեւ` իմ կողմից:

  • Մարդասիրական խնդիրներում առաջինը նշվում է ականազերծումը, հետո նոր` գերիներին վերադարձնելուն ուղղված ջանքերը (ոչ թե պարտադիր վերադարձը, այլ` ջանքերը) եւ անհետ կորածների ճակատագիրը:
  • Մոտ օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գոտում տեղի կունենա երկու երկրների սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը:

Հենց սահմանին անցկացնել հանդիպումը նշանակում է, որ չկա միջնորդ երկիր` Ռուսաստանն իր քարտեզներով դուրս է մնացել առաջնային դիրքերից:

Թե ի՞նչ դիրքերից է խոսելու Հայաստանի գլխիկոր իշխանությունը, ինչ քարտեզներով, ինչ սկզբունքներով են առաջնորդվելու առանց միջնորդի մնացած Հայաստանն ու Ադրբեջանը, հասկանալի չէ:

Նաեւ ստացվում է, որ Հայաստանի պնդումները, որ մեր կողմից հանձնաժողովը ձեւավորված չէ, հերթական սուտն է, ուղղակի թղթին հանձնած չէ:

  • Ռուսաստանն իսպառ դուրս է մնացել այս հայտարարության տեքստից. եթե նախկին 2 հայտարարություններում շեշտվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայտարարություններն ու պայմանավորվածությունները, այս անգամ որեւէ հիշատակում չկա:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ միաբեւեռ հաղորդակցվելը լավ բանի չի բերի:

  • Չկա արդեն նաեւ որեւէ հիշատկում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության մասին, այն միակ ձեւաչափի, որտեղ որպես սկզբունք ամրագրված է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ, ինչպես նաեւ ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի բացառմումը:
  • Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի արեւմտյան մասը Նախիջեւանին կապող ճանապարհի սկզբունքների մասին (principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan):

Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը: Ադրբեջանը վերջին օրերին հատկապես հաճախ է խոսում Բերձորի (Լաչինի) միջանցքին այլընտրանքային ճանապարհի կարգավիճակի մասին, այն հավասարեցնելով «Զանգեզուրի միջանցքին», այսինքն` եթե Ադրբեջանից  Նախիջեւան ճանապարհը Հայաստանն է տնօրինում` անցակետերով եւ մաքսակետերով, նույնը լինելու է ճանապարհը դեպի Արցախ` մաքսակետերով եւ անցակետերով:

Այսինքն` Հայոց պետականության լիկվիդացման անսքող ծրագիր է: Քաղաքական մեկնաբան Աբրահամ Գասպարյանն էլ արձանագրում է, որ սրանք փաստացի կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցքի» պանթուրքական նախագիծը. «7 ամիս առաջ ԱԺ-ում իմ ելույթում կանխատեսել էի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում մեզ սպառնացող վտանգները, ուրվագծել ու կոնկրետ առաջարկներ ներկայացրել սպասվող պրոցեսում մեր անելիքների, հանձնաժողովի կազմի, դերակատարման, խուսանավելու հնարավորությունների վերաբերյալ: Մեղկ ու ողորմելի, տգետ ու ամբարտավան, ստրկամիտ ու թրքահպատակ իշխանություն... ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեմուտքի խաղն եք կարողանում նորմալ խաղալ... վերջում ոչ մի երաշխիք էլ Հայաստանը չի ստանալու եւ նոր Ալեքսանդրապոլ եք դեմ տալու: Նույնիսկ ընդդիմության հետ նորմալ չեք կարողանում լեզու գտնել` պետության համար շահեկան վիճակում հայտնվելու: «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպման բացակայությունը թոզ փչել է: Դուք էլ դա ժողովրդի վրա ծախելու եք որպես «պյուռոսյան հաղթանակ»: Հազիվ ձեզ նման հիմար նապաստակ են գտել, որքան կարողանալու են` չոքեցնելու են»:

 

Metro

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄՆ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է

Փաստորեն խունտայի թուրք տերերը, զգալով, որ խունտայի հեռացումը խաչ կքաշի իրենց ծրագրերի վրա, ստիպում են արագացնել վերջնական եւ անշրջելի կապիտուլյացիան: Եվ խորհրդանշական է, որ ակտիվացվել էլ բոլոր թրքակերպները: Այն, որ թաքնված նիկոլականների դիմակը պատռվել է, դա նորություն չէ: Հիմա նաեւ ունենք հայկական դրոշները պատռող սադրիչներ, սոցցանցերում հակաարցախյան այնպիսի քարոզչություն, որին թուրքը կնախանձեր:

Արմեն Աշոտյանի եւ Անդրանիկ Թեւանյանի էքսպրես-վերլուծությունները ցուցանում են` անդունդից մեկ քայլ հեռավորության վրա ենք: Ինչպես եզրակացնում է Թեւանյանը. «Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու` պայքարել: Վիժեցնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է:

Նիկոլ Փաշինյանի հեռացումը եւ ազգային իշխանության ձեւավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից: Մեր պետությունն ու ժողովուրդը դեռեւս ժամանակ ունեն խուսափելու վատագույնից: Առայժմ հարցերը կարող են լուծվել Երեւանում: ՀՀ քաղաքացուց եւ քաղաքական էլիտայից է կախված գործի հաջողությունը»:

Հետեւաբար, պայքարի դուրս եկած ընդդիմության պառակտում, արհեստական հակասություններ փնտրելու բոլոր փորձերը նպաստում են խունտայի պահպանմանը: Իսկ Ադրբեջանն, իհարկե, պատրաստվում է ու պատրաստվում է շատ լուրջ: Իսկ թե ինչին է պատրաստվում, ակնհայտ է. հարմար աշխարհաքաղաքական պայմանների դեպքում առնվազը ճեղքելու են Սյունիքը, իսկ եթե դա էլ մարսեն, Երեւանն են «Իրեւվան» դարձնելու: Այսինքն` մի ձեռքով խաղաղասերի դիմակ քաշելով այունոտ երեսներին` մյուս ձեռքով միլիարդների զենք են գնում ու իրենց բանակը համապատասխանեցնում ՆԱՏՕ-ի ստանդարտներին` Թուրքիայի միջոցով:

Պատերազմից հետո ՀՀ ՊՆ-ն մատը մատին տվե՞լ է` գոնե ինչ-որ կերպ խելքի բերելու բանակը... Նույնիսկ ԳՇ պետ չունենք, էլ որտեղի՞ց երազենք պաշտպանության ազգային համալսարանների մասին:

Մյուս կողմից` ըստ սրանց, բա մեզ բանակ պե՞տք է: Ախր բանակ ունենանք, որ ի՞նչ անենք, որ զենքն ո՞ւմ դեմ շուռ տանք: Թուրքերի՞: Բա կրքոտ սիրո սեզո՞նը, որ գալու է շատ շուտով: Եթե բանակը վերականգնվի, բա Գռզոն ո՞նց փող աշխատի: Ախր «սիրո դարաշրջանն» առաջին հերթին հենց Գռզոյին է պետք, որ կարողանա իր թուրք ընկերների հետ «երկիրը երկիր դարձնել»: Եղած զենքերն էլ կհալեն ու կսարքեն զարդեր, կկախեն Աննայի ականջներից, սա էլ Մեհրիբանին հիմա էլ Երեւանում թեյ խմելու հրավեր կուղարկի, ու Նիկոլի սիրտը տեղը կընկնի…

Ինչպես նշում է քաղաքագետ Վարուժան Գեղամյամը. «Արցախի վերջնական թուրքացումն ու նոր տարածքային զիջումները կասեցնելու մի ճանապարհ կա. դուրս գալ պայքարի ներկայիս կապիտուլյանտական իշխանության դեմ, ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն եւ միասնական մոբիլիզացիայով լծվել գործի:

Այսօր փողոցում տարբեր ուժեր, անհատներ կան: Եթե չեք գտնում նրան, ում կվստահեք, ինքներդ կազմակերպեք ձեր ուժը, դուրս եկեք փողոց, միացե՛ք շարժմանը ու այդ ժամանակ կկարողանանք հաջողել»:

Այո՛, սկզբում խունտայի հեռացում, նոր միայն` իրական քաղաքականություն, այսինքն` պայքար իշխանության համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԵրևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Ֆրանսիան ՀՀ-ին հրահրում է հերթական պատերազմի»․Ադրբեջանին հանգիստ չի տալիս ՀՀ-ին զենքի մատակարարումըՀեռու տանող ուղևորություններից լավ կլինի հրաժարվել. մարտի 28-ի աստղագուշակ Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթներըՍպասվում է առանց տեղումների եղանակՕրվա խորհուրդ. Մարտի 28Կուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմսԹշնամու պահանջով հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէՍամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականինՇոկ. Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկելՄեկ տոմսի արժեքը՝ 1 մլն դրամ. Աննա Հակոբյանի հիմնադրամը հրավիրում է ընթրիքի«Ժողովուրդ». ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետԿիեւին առաջին անգամ հարվածած «Ցիրկոն»-ները սարսափ են առաջացրել ՈւկրաինայումՎարշավան հայտնում է արդեն հինգերորդ զինծառայողի «պատահական մահվան» մասին«Հրապարակ». Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը«Փաստ». ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода