Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ

ԵՄ-ն փորձում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելությունը խլել Մոսկվայից. Արցախցի քաղաքագետ

Ներքաղաքական

Բրյուսելյան պայմանավորվածությունների, դրանց հետեւանքների, Արցախի ապագայի եւ հայաստանյան արձագանքների շոււջ զրուցել ենք արցախցի քաղաքագետ ԺԻՐԱՅՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ:

-Պարոն Ազիզյան, ինչպե՞ս կգնահատեք Բրյուսելում ընդունված որոշումները: Շառլ Միշելի` հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ` արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով` Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

-Ինչպես գիտեք, սա արդեն երրորդ հանդիպումն է բրյուսելյան հարթակում և ըստ էության արևմուտքը հանձինս ԵՄ-ի փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդական առաքելությունը խլել Մոսկվայից, բայց սա իհարկե այդքան էլ հեշտ խնդիր չէ, քանի որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի հակամարտության գոտում, ինչն էլ քաղաքական առումով ավելի մեծ հնարավորություններ է ապահովում վերջինիս համար։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որը կարծում եմ հաշվի են առնում նաև ԵՄ-ում, բացի այդ Եվրոպական խորհրդի նախագահի պատրոնաժով կազմակերպված նախավերջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հետևողականության ու ընթացքի տրամաբանությունն այդքան էլ հստակ երաշխիքներ չեն ապահովում այս հանդիպման արդյունքների կատարողականի առումով։

Ինչ վերաբերում է հաղորդակցությունների վերաբացմանը, ապա սա ևս քննարկվում է ինչպես բրյուսելյան, այնպես էլ մոսկովյան հարթակներում, բայց ինչպես տեսնում ենք այս հանդիպման ավարտից հետո Ադրբեջանը առաջին մակարդակով շարունակում է սուբյեկտիվորեն մեկնաբանել Նախիջևանի հետ հաղորդակցության ապահովման դրույթը` հիմքում դնելով տրամաբանությունը, ինչը կարծում եմ նպատակ ունի փակուղի տանելով նվազեցնել հարաբերությունների քաղաքական կառավարելիության մակարդակն ու հնարավորինս ակտիվացնել ռազմական էսկալացիայի սպառնալիքը։

-Իր հայտարարության մեջ Շառլ Միշելը չօգտագործեց «ռազմագերի» տերմինը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Շառլ Միշելը ոչ միայն չօգտագործեց ռազմագերի բառը, այլ նաեւ լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը, առաջինի դեպքում ինչ որ տեղ տրամաբանական կարելի է համարել քանի որ Ալիևն ասում է ռազմագերի չունենք, քանի որ պահվող անձանց կարգավիճակը արդեն իսկ հարմարեցրել են սեփական քաղաքական շահերին, ուստի այդ պահանջը ձևակերպելիս պետք է հնարավորինս զգուշությամբ օգտագործենք այդ բառամթերքը, ինչ վերաբերում է լեռնային Ղարաբաղ բառակապակցությանը, ապա կարծում եմ դա Ալիևի պահանջն է եղել, որը բավարարվել է, բացի այդ Միշելը զգուշությամբ ու նրբանկատությամբ է խոսում այն հարցերի մասին, որոնք կարող են Ալիևի ապակառուցողական դիրքորոշումների ձևավորման պատճառ դառնալ։

-Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ է Արեւմուտքն այդքան շտապում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանագրի կնքման հարցում:

-Արևմուտքի նպատակը ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների շուտափույթ կարգավորումն է, այլ Ռուսաստանին ռեգիոնից դուրս մղելը, իսկ երկու ոխերիմ հարեւանների հարաբերությունների կարգավորումը ընդամենը միջոցն է դրան հասնելու համար։ Գործնականում անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն առանց ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման, քանի որ հենց դա է եղել երկու երկրների միջև հարաբերությունների հիմնական որոշիչ գործոնը և այսօր հաշվի առնելով Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու անհամաչափ պոտենցիալը, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Ադրբեջանը որպես էներգետիկ այլընտրանք դիտարկելու փաստը և շատ այլ հանգամանքներ արեմուտքը պարզապես փորձում է հարցը լուծել Ադրբեջանի օգտին։ 

-Համակարծի՞ք եք, այն տեսակետի հետ, որ Բրյուսելում Արցախը հանձնվեց Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային:

-Հայաստանի մասով հստակ ասել չեմ կարող, կարծում եմ դուք ավելի լավ կիմանաք, բայց ես հենց հիմա գտնվում եմ Ստեփանակերտում և դե ֆակտո Արցախը մնում է անկախ, իսկ ներքաղաքական մոտիվներով տարբեր մեկնաբանությունների ու թեզերի հեղինակներին կոչ անում վերադառնալ քաղաքական իրականություն։ Առնվազն անգրագիտություն է նման պնդումներ անել, երբ դեռ չկա վերջնական փաստաթուղթ, իրականում կարծում եմ չի էլ լինելու, համենայնդեպս կարճաժամկետ հեռանկարում։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода