Iravunk.com | Բրյուսելում Շառլ Միշելի նախագահությամբ` Արցախը հանձնվեց Ադրբեջանին. Զոհրաբյան
Հայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրա Ոստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբ Սերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին «Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ   Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև Պարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև

Բրյուսելում Շառլ Միշելի նախագահությամբ` Արցախը հանձնվեց Ադրբեջանին. Զոհրաբյան

Ներքաղաքական

Բրյուսելում կայացավ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել նաեւ հուլիսին կամ օգոստոսին: Իսկ հանդիպումից հետո` Շ. Միշելը հայտարարությամբ է հանդես եկել, որի մանրամասների վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ:

– Ըստ էության, Բրյուսելում որեւէ վտանգավոր փաստաթուղթ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց: Սա կարելի՞ է համարել նաեւ ընդդիմության փոքրիկ հաղթանակը, թե՞ ավելի վտանգավոր թակարդում հայտնվեց մեր երկիրը:

– Բացարձակ ոչ մի հաղթանակի մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ ես ի սկզբանե էլ գիտեի, որ Բրյուսելում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը ստորագրվելիք փաստաթղթի հիմնակետերն ու առանցքն է, որը եթե ամփոփեմ մեկ նախադասությամբ, պետք է ասեմ, որ Բրյուսելում Շառլ Միշելի նախագահությամբ` Արցախը հանձնվեց Ադրբեջանին: Փաստացի, նա նշեց այն հիմնական սկզբունքները, որոնք տեղ են գտնելու ապագա «խաղաղության» պայմանագրում, եւ այնտեղ որեւէ բառ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Այն ինքնորոշման իրավունքի, ինչի համար 30 տարի պայքարել ենք, ինչ համար եղավ արցախյան երկու ազատամարտը, զոհվեցին տասնյակ հազարավոր տղաներ: Մինչդեռ Սերժ Սարգսյանի թողած բանակցային Կազանյան փաթեթն, ըստ էության, կարելի է համարել Արցախի հարցի լավագույն հայանպաստ լուծման վերջին փաստաթուղթը, ինչը միջազգային հանրության օրակարգում դրված էր, եւ ինչպես Ալիեւն էր 2016-ին ասում` իրեն փակ դռների հետեւում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը: Իսկ Բրյուսելում Արցախի անկախությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը փոխարինվեց ընդամենն «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ձեւակերպումով: Այսինքն` չի էլ խոսվում Լեռնային Ղարաբաղի մասին, որպես կարգավիճակ ունեցող միավորի, այլ դիտարկում են այն, որպես տարածք` այն էլ Ադրբեջանի կազմում: Իսկ օրերս էլ իր ցինիկ վիդոուղերձում Ալիեւը հոխորտում էր, որ եթե Հայաստանում ինչ-որ ռեւանշիստական ուժեր շարունակեն խոսել կարգավիճակի մասին, ապա իրենք կջղայնանան ու այլեւս հավակնություններ կունենան իրենց, այսպես կոչված, «պատմական տարածքների»` Զանգեզուրի եւ Սեւանի հանդեպ:

– Ըստ Շառլ Միշելի` հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ` արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով` Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Ի՞նչ է սա նշանակում:

– Սա նշանակում է, որ կողմերը համաձայնել են Տավուշի յոթ գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին: Այսինքն` այն, ինչի մասին այդքան բարձրաձայնում էինք, եւ ինչին ի պատասխան նիկոլական «սեկտան» ասում էր, թե սուտ է, մինչդեռ այն ամրագրվեց Եվրոպական խորհրդի նախագահի քավորությամբ: Անկեղծ ասած, ինձ այստեղ որոշակի զարմացնում է նաեւ Ռուսաստանի պահվածքը: Այս գործընթացի հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, սրա հաջորդ քայլը լինելու է ռուս խաղաղապահներին քաղաքավարի կամ ոչ այնքան քաղաքավարի Արցախից դուրս հրավիրելը կամ նրանց առաքելության ժամկետը լրանալուց հետո` մանդատը չերկարացնելը: Ես հասկանում եմ, որ Ռուսաստանը, այսօր ունենալով այնպիսի գերագույն խնդիր, ինչպիսին Ուկրաինան է, ինչպես ասում են` «նե դո նաս», բայց ՌԴ-ն էլ պետք է հասկանա, որ Արեւմուտքը, որդեգրելով Նիկոլին ու նիկոլականությանը, մեկ խնդիր է հետապնդում` Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից եւ Հայաստանից:

– Իր հայտարարության մեջ Շառլ Միշելը չօգտագործեց «ռազմագերի» տերմինը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Սա ամենանվաստացուցիչն էր: Եվրոպական խորհրդի նախագահն իր ձեւակերման մեջ ականազերծումից հետո, ինչն Ադրբեջանի պահանջով ավելի առաջնային էր, նոր միայն խոսեց այդ մասին, ընդ որում` ռազմագերիների փոխարեն` օգտագործելով «կալանավորների» վերադարձ ձեւակերպումը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:



Հայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода