Կոնֆերենց լիգայի եզրափակչի «Ֆեյենորդի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց հանդիպման 17-րդ րոպեին։ Այս առնչությամբ հռոմեական ակումբը թվիթերյան իր էջում հրապարակում է արել.
«Հարված մեզ համար, Հենրիխ Մխիթարյանը չի կարող շարունակել հանդիպումը: Անբախտ Միկի»: