Իտալական «Ռոման» 1:0 հաշվով հաղթեց «Ֆեյենորդին» ու դարձավ Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը: Հռոմեական ակումբի միակ գոլը 32-րդ րոպեին Մանչինիի փոխանցումից հետո խփեց Ձանիոլոն: Իսկ Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածքից նոր էր ապաքինվել, հանդիպման 17-րդ րոպեին լքեց խաղադաշտը նոր վնասվածքի պատճառով։
Հավելենք, որ ավելի ուշ Մխիթարյանը իր թիմակիցների հետ նշում էր նվաճած տիտղոսը հայկական եռագույնն ուսերին։