Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք
Թեմա«Դավիթ Տոնոյա՛ն, բա ասում ես. Նիկոլ Փաշինյանին ժամանակին տեղյակ եմ պահել, թե իրականում ինչ խնդիր կա սպառազինության մասով, բա որ գիտեիք… գիտեիք որ բանակը թալանված է, որ մենք ի վիճակի չենք պատերազմելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, էդ դեպքում էդ ի՞նչ հենքով էիք հայտարարում. «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Փաշինյան Նիկոլն էլ ասում էր` տարածաշրջանում որոշիչ դեր ունեցող բանակ ունենք… էդ ի՞նչ հիմքով էիր նման հայտարություններ անում, կամ դու` Դավիթ Տոնոյան էդ խելքով, ո՞նց էիր հայտարարում «նոր պատերազմ, նոր տարածքներ», թե՞ թշնամուն կանչում էիք, ասում էիք՝ ինչքան հնարավոր է շուտ…. էստի համեցեք»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով Դավիթ Տոնոյանի` ՔԿՀ-ից պարբերաբար հնչեցրած արդարացումներին եւ սրտաճմլիկ հայտարարություններին, ասել է մեր գործընկեր, ճանաչված լրագրող, իսկապես հայի գենը արժանապատիվ կրող լրագրող Գայանե Զարգարյանը: