Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները

ՀԲԸՄ-ն և Մատենադարանը Արցախի ձեռագրական ժառանգության պահպանմանը միտված պատկերագիրք են հրատարակել

Մշակութային

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակվել է «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը։ Գրքի համահեղինակներն են արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանը և պատմական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը։ Պատկերագրքի հրատարակությունը իրականացվել է ՀԲԸՄ-ի Լորենս Թերզյան ֆոնդի ֆինանսավորմամբ՝ ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։ Գիրքը բացառիկ արժեք է՝ նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների՝ Արցախի և Ուտիքի, մշակութային ժառանգության միջազգային ճանաչմանը։ Այս գավառները դարեր ի վեր եղել են աստվածաբանական, պատմական, կրթական և ծիսական անթիվ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանվում է Մատենադարանում։ Համահեղինակների համատեղ ջանքերի արդյունքում գիտականորեն ապացուցվել է նշված նահանգներում հայկականության բազմադարյա գոյությունը։  Գիրքը բաղկացած է երեք մասից և արտացոլում է Արցախ և Ուտիք պատմական նահանգների պատմությունը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպես նաև բացահայտում է 13-18-րդ դարերում ստեղծված պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնահատկությունները։ «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը, որպես այդ նահանգների պատմության և մշակութային ժառանգության ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիվ քրիստոնեական ճարտարապետական կոթողներով, հուշարձաններով, խաչքարերով, և միջնադարյան աշխարհիկ կառույցներով, որոնք մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել սերնդեսերունդ», - նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը։  Գրքի համահեղինակներից Թամարա Մինասյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական և տարածաշրջանային զարգացումների կիզակետում, երբ հարևան պետությունները ջանք չեն խնայում կեղծել պատմությունը և հայկական մշակութային ժառանգությունը վերագրել իրենց՝ ներկայացնելով այն որպես աղվանական հարստություն, գիտականորեն ապացուցված այս բացահայտումները արդյունավետ զենք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատվության դեմ։ Եվ եթե նրանց փորձերը փոքրիշատե հաջողության են հասնում մեր պատմական հուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգության դեպքում նրանց նույնն անել չի հաջողվի։ «Հատկապես ձեռագրերի հիշատակարանները բացառիկ աղբյուրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարավոր ներկայությունն Արցախում և Ուտիքում»,- հավելում է նա։  «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» պատկերագրքի հրատարակությունը ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականցված 18 ծրագրերից մեկն է։ Գրքի շնորհանդեսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ նաև ՀԲԸՄ Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի առաքելությանը։ «Արցախյան 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը թյուր պատկերացում ունի Արցախի պատմության և, մասնավորապես, մշակութային ժառանգության վերաբերյալ։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմության բոլոր շերտերին և միջազգային հանրությանը զինել գիտականորեն ապացուցված և անաչառ փաստերով։ Մատենադարանը՝ որպես հին ձեռագրերի և սկզբնաղբյուրների գլխավոր պահոց, այս նախաձեռնությունն ակտիվորեն առաջ մղելու հիմնական հենասյուներից մեկը կարող է լինել»։ ՀԲԸՄ-ի և Մատենադարանի ղեկավարությունները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կգործադրեն, որպեսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահամաններից դուրս գիտական շրջանակներում և նպաստի հայոց պատմությունը կեղծելու դեմ ակտիվ պայքարին։ Պատկերագիրքն արդեն շրջանառվում է Եվրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազոտության արդյունքները մեծ խանդավառությամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում։ «Պատկերագիրք-ուսումնասիրությունը կներկայացվի ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետություններում, այլև, որ ավելի կարևոր է, կուղարկվի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (հատկապես մշակութային ուղղվածության) կառույցներին, ինչպես նաև աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին։ Վստահ ենք, որ այս աշխատությամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգությունն ավելի ճանաչելի կդառնա աշխարհում»,- հավելում է Մատենադարանի տնօրեն դր. Վահան Տեր-Ղևոնդյանը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/26/1214296/



Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода