ԵԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ
ՍպորտԵրեւանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Բաչկովն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
29-ամյա հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։