55472. Որքան շրջանավարտ այս տարի կմտնի կյանքի նոր փուլ. Թարմ տվյալներ է ներկայացնում ԿՏԱԿ-ի տնօրենը
ՀասարակությունՀունիսի 3-ին Հայաստանի ուսումնական հաստատություններում կհնչի վերջին դասի վերջին զանգը: Որքա՞ն աշակերտ հրաժեշտ կտա դպրոցական կյանքին` մուտք գործելով կյանքի նոր շրջափուլ հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Պողոսյանից, ով մանրամասնեց.
-Այս տարի ընդհանուր շրջանավարտների թիվը, ովքեր կավարտեն եւ 9-րդ եւ 12-րդ դասարանը 55472 է: 3455-ը կավարտեն 9-րդ դասարանը, իսկ 20917 աշակերտ կավարտեն 12-րդ դասարանը: Չկա այդպիսի հանրակրթական դպրոց, որտեղ գոնե մեկ շրջանավարտ չկա:
-Պարոն Պողոսյան, իսկ նախորդ տարվա համեմատ ինչպիսի՞ն է պատկերը:
-Նախորդ տարի միջնակարգ կրթություն` 12-րդ դասարանն ավարտել են 20507 աշակերտ, իսկ հիմնական` 9-րդ դասարանը 32615 աշակերտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ