Ուկրաինական ուժերը «կաթսայում». ռուսական զորքերը կտրել են նահանջի բոլոր ուղիները
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի ուժերը արգելափակված են ԼԺՀ-ի տարածքում գտնվող «կաթսայում»: Այս մասին ասվում է ԼԺՀ-ի բանակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Դոնբասի ուժերը վերջին օրաին իրականացնում են ուկրաինական երբեմնի Լուգանսկի մարզի, ներկայիս ԼԺՀ-ի տարածքի վերջին 5 տոկոսի ազատագրումը, որը մնացել էր Կիեւի վերահսկողության։ Խոսքը Սեւերոդոնեցկ-Լիսիչանսկի ագլոմերացիայի մասին է, որտեղ ուկրաինական բանակը զգալի ուժեր էր կենտրոնացրել` փորձելով այդ կարեւորագույն հատվածն ամեն գնով վերահսկողությունից դուրս չթողնել: Եվ ահա, հենց այդ ուժերն էլ հայտնվել են «կաթսայում», որի ձեւավորումը վերջին օրերին ակնհայտ էր: