Դնեպրոպետրովսկի շրջանի վրա հրթիռային հարձակումը, որը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ոչնչացրել է Ուկրաինայի ազգային գվարդիայի զորանոցը։
Զոհվել և վիրավորվել են տասնյակ ուկրաինացի զինծառայողներ։
Դնեպրոպետրովսկի տարածքային պաշտպանության կենտրոնի ղեկավար Գենադի Կորբանը լրագրողներին հայտնել է, որ գիշերային հարվածի արդյունքում առնվազն 10 ազգային գվարդիական է զոհվել, առնվազն 30-ը՝ վիրավորվել։ Սակայն այլ տվյալներով խոսքն առնվազն 100-ի կարգի զոհերի եւ մի քանի անգամ ավել վիրավորների մասին է: