Iravunk.com | ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 104 ՏԱՐԻ ԱՆՑ
Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) …չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարել Հզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The Guardia Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակ Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Վտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակ

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ 104 ՏԱՐԻ ԱՆՑ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Եռագույնը եւ Մայիսի 28-ը Գարեգին Նժդեհը դասել էր անքննարկելի սրբությունների շարքին: Սակայն այդ սրբությունները դարձել են ոտնձգությունների թիրախ 2020-ի կապիտուլյացիայից հետո: Սկզբում իբր «պատահականորեն» տարբեր տեղերում Եռագույնը հայտնվում է գլխիվայր վիճակում` ճիշտ այնպես, ինչպես սիրում են անել ազերիները: Սահուն կերպով հիմա հասավ նրան, որ «յան» ազգանունով վիժվածքներ կարող են պատռել Եռագույնը, իսկ դրա արցախյան տարբերակից ընկնավորվել, ինչպես դիվահարը խնկի ծխից: Անշուշտ, պիղծ արյան կանչով Եռագույնը, Մայիսի 28-ը եւ Արցախը ատողներ միշտ էլ կային, սակայն մութ խորշերից գլուխները չէին հանում, մինչեւ 2018-ին չեկավ Նիկոլը եւ նրանց չանվանեց «հպարտ քաղաքացի»` արձակելով ազգապիղծ բնազդները Հայրենիքի եւ Ազգի դեմ...

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018-ից սկսած ամեն Մայիս 28-ին ընդառաջ որեւէ պիղծ բան հրապարակայնացնում են տարատեսակ օտարերկրյա կամակատարները, հատկապես թուրքի շահն անսքող սպասարկող նիկոլները, եւ այս անգամ էլ ԱԺ-ի ամբիոնից նա հնչեցրեց այնպիսի բաներ, որ նույնիսկ Ալիեւն իրեն թույլ տված չկար: Սակայն այսօր Մայիս 28-ը իմաստավորվում է նորովի` Ստեփանակերտում այդ օրը նախատեսված է հանրահավաք եւ երթ «Զարթնիր լաո» նշանաբանով: Կրկին, ինչպես 1988-ի զարթոնքին, Երեւանն ու Ստեփանակերտը դառնում են մեկ սիրտ եւ մեկ հոգի: Եվ թերեւս կարեւոր է հայացք նետել հետ` մեկ դարով ու մեկ 30-ամյակով:

Սարդարապատի փառահեղ հաղթանակից եւ Առաջին հանրապետության ծնունդից 104 տարի անց դրա մասին գիտենք ամեն ինչ եւ ոչինչ: Գիտենք կենացներ ու ճոռոմաբանություն, չգիտենք օրինաչափություններն ու մեխանիզմը:

Ինչո՞ւ չգիտենք: Որովհետեւ մարդն իմանում է այն, ինչ իր համար կենսական է: Սպառողի պես ապրողի համար  կենսական չէ դիմադրության մեխանիկան իմանալը: Իսկ իմանալը բացահայտում է ապշեցուցիչ զուգահեռներ 1918-ի հետ: Սարդարապատը ժողովրդական կազմակերպված շարժման հետեւանք էր, այլ ոչ թե` հրաշք: Շարժումը ծավալվել էր 1918 թվի փետրվարից եւ ներառում էր քարոզչություն, հանրահավաքներ, կազմակերպում:

Շարժման միջուկը Երեւան գաղթած վանեցիներն էին, որոնք ունեին զինված պայքարի փորձ, տիրապետում էին զենքին եւ դիմադրության գաղափարը կրողն էին:

1918-ի մայիսին հայկական զորքը ծայրահեղ բարոյալքված էր, ոչ թե նահանջում էր, այլ` փախչում: Դասալիքները լցվեցին Երեւան: Երեւանում քաղաքային խորհուրդը ու քաղաքի վերնախավը որոշում է ընդունում հանձնվել թուրքերին եւ հպատակություն հայտնել: Սրան հակառակ` ժողովրդական շարժումը պահանջում է դիմադրություն, ստեղծվում են կամավորական ջոկատներ: Ժողովրդական շարժումը փոխում է զորքի տրամադրությունը:

Այնպես որ, Սարդարապատի ճակատամարտը ռացիոնալ հիմքերի վրա ծրագրած գործողություն էր: Հանրության լավագույն մասը փաստացի հարկադրեց ժողովրդին եւ զորքին կռվել եւ հաղթել: Այսօր էլ Համաժողովրդական շարժման մասնակիցները ստիպում են մերժել կապիտուլյացիան եւ վերադառնալ պետականաշինության նորմալ հուն: Այսօր էլ պատերազմ է, որը բազմաշերտ է, հիբրիդային, ընդգրկում է ե՛ւ ներսը, ե՛ւ դուրսը: Ու առաջադեմ ռազմագետներն այսօր իրավամբ պնդում են, որ ամեն ինչն է պատերազմ, եւ ամեն ինչն է զենք:

Ու թիվ մեկ հրամայականն են դառնում կապիտուլյանտի հետ չհամագործակցելը եւ Համաժողովրդական դիմադրությանը գոնե չխանգարելը: ՔՊ-ի եւ Նիկոլի հետ չհամագործակցելու պարտավորության զտիչը սկսել էր աշխատել դեռ անցյալ տարի, սակայն ցավոք շատերը գայթակղվեցին ընտրություններին մի քանի քվե փախցնելու խմբակային էգոիզմով եւ մեկ տարի հետ գցեցին նիկոլիզմից Հայաստանն ազատագրելու գործը: Հիմա այդ սինդրոմը կարծես հաղթահարվում է:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԵՏ ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԶՏԻՉԸ

Vostikan

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իրավամբ նկատում է. «Նիկոլին հավատացողը կամ պետք է անբուժելի հիմար լինի կամ` խրոնիկ ապուշ: Կապիտուլյանտը երեկ ուսապարկերի խանութի ցուցափեղկերից (նախկինում` ԱԺ), իբր հումոր էր անում ընդդիմության ակցիաների մասով: Արա, բա եթե ընդդիմության ակցիաները «քոքից մաշվում են», մարզային ոստիկաններին ինչի՞ ես բերել հասցրել Երեւան, ու կաշիդ պաշտպանելու համար` գիշեր-ցերեկ տանջում ես նրանց: Նայիր վերջում ոստիկանությանը քոքից չմաշացնես ու քո բոլոր ասածներիդ նման, թարս բան ստացվի: Ոստիկանները թող մի փոքր էլ դիմանան. դավադրությունների ու համազգային խայտառակությունների ժամանակը մոտենում է ավարտին»:

Չնայած վիթխարի ոստիկանական ուժերի ներկայությանը, Չեռնոգորիայի օդիոզ նախագահը, ով իր բնույթով Նիկոլի եւ Ալիեւի հիբրիդ է, ետնամուտքով մտավ կառավարության շենք, եւ ինչպես նկատեց Արմեն Աշոտյանը, Նիկոլի հաջորդ հյուրը երեւի ծխնելույզով մտնի երկաթե վարագույրներ ունեցող այդ շենքը: Ոստիկանությունն էլ այլեւս հուսալի ճնշամիջոց չէ, ոստիկաններից շատերն արդեն չեն էլ թաքցնում իրենց համակրանքը շարժման նկատմամբ, իսկ վատ հակումներ ունեցողներն էլ հարկադրված են զսպել սեփական բնազդները: Պատժիչ մեքենան չեզոքացնելու տեխնոլոգիան աշխատում է, ու անշրջելիության կետը մոտ է: Նաեւ մթնոլորտը շատ նման է 1988-ին: Վկան` հորդ անձրեւի տակ անցկացված հոծ հանրահավաքը եւ երթը, այդպիսի բան 1990-ից հետո չի եղել:

Եվ զգացվում է նաեւ հանրային կարոտ-պահանջ` կրկին տեսնել ռազմական շքերթներ: ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիկ Դանիելյանն արձանագրում է. «Մենք ունեցել ենք հզոր բանակ, որի շնորհիվ ունեցել ենք խաղաղություն, մենք կերտել ենք խաղաղություն մեր պայքարի եւ անկոտրում ոգու շնորհիվ:

2008-2018 թթ` Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մենք ունեցել ենք հզոր բանակ, մենք ունեցել ենք հզոր սպառազինություն: Կուզեմ նշել մի քանի ապացույց, մի քանի դրվագ, որոնք հստակ կտան բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք իշխանության ֆեյք նյուզի եւ արծրունանման մարդկանց մակարդակով տարածվել են մեր հանրության շրջանում: Նախ կուզեմ նշել, որ ադրբեջանական կողմն ասել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մոտավորապես 5 միլիարդ դոլարի զինտեխնիկա է մնացել Արցախի այն հատվածներում, որոնք օկուպացվել են նրանց կողմից, իսկ այդ միլիարդների սպառազինությունը այս իշխանությունները ժառանգել էին նախկին իշխանություններից, ինչպես եւ ժառանգել էին բանակցությունների այնպիսի փաթեթ, որով Ալիեւն ասում էր, որ փակ դռների ետեւում նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»: Երիտասարդ գործիչը մատնանշում է, որ երկար տարիներ մենք հակամարտել ենք մի պետության հետ, որի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցել է մեր ռազմական բյուջեին, սակայն ճիշտ քայլերի, ճիշտ ռազմավարության շնորհիվ մենք կարողացել ենք զսպել, սանձել ադրբեջանական կողմի ագրեսիան եւ ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթանակ արձանագրել:

Այդ ամենը վերականգնելի է, միայն թե արմատախիլ անենք, «մինչեւ քոք մաշացնենք» խունտային: Եվ նման է, որ այս Մայիս 28-ին ընդառաջ գործընթացներն արագանում եւ ուժգնանում են: Եվ բացարձակ սուտ է խունտայի քարոզիչների պնդումը, թե ցուցարարները տխուր եւ հուսահատ դեմքերով են շրջում: Հակառակի ապացույցն են տեսանյութերն ու լուսանկարները, որ ամեն օր հարյուրներով ենք տեսնում: Տեսնում ենք վարակիչ դրական էներգետիկա եւ կենսախինդ վճռականություն: Եվ թերեւս այս Մայիս 28-ը նորովի իմաստավորվի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода