ԵԱ. Նարեկ Մանասյանը եւս կիսաեզրափակչում է
ՍպորտԵրևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մանասյանը հաղթանակով եզրափակեց մրցումային օրը։ 92 կգ քաշային կարգում հանդես եկող Մանասյանը քառորդ եզրափակչում մենամարտեց Հունաստանի ներկայացուցչի հետ և բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: