ՀԱՊԿ-ը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի. ՌԴ դեսպանության խորհրդական
ՄիջազգայինՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական ԴՄԻՏՐԻ ՊԱՆՏԵԼԻՆԻ գնահատմամբ` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով` դառնալով ավելի բազմակողմանի եւ ընդլայնված: Այս մասին նա նշեց «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի նշանակությանը` Դ. Պանտելինն ընդգծեց, որ 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպությունը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր` աննախադեպ բարձր, դաշնակցային մակարդակի եւ կուտակել է մեծ ներուժ` անվտանգության նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ