Բարենպաստ միջավայրը կօգտագործվի ահաբեկչական գործունեությունը մեծացնելու համար. տաջիկ քաղաքագետը զգուշացնում է
ՏեսանյութերՏաջիկ քաղաքագետ, անկախ հետազոտող ՇԵՐԱԼԻ ՌԻԶՈԵՆԸ զգուշացնում է, որ եթե ժամանակին ուշադրություն չդարձվի տարածաշրջանի երկրներում առկա խնդիրներին, ապա հնարավոր է ավելի վատ տարբերակ, քան 2013-2016 թվականներին ԴԱԻՇ-ի հավաքագրման փորձն էր: Այս մասին նա նշեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի, «Ինտեգրացիա եւ զարգացում» կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի կազմակերպած «ՀԱՊԿ-ի ներկան եւ ապագան. ՀԱՊԿ պայմանագրի 30-ամյակը եւ կազմակերպության ստեղծման 20-ամյակը» թեմայով քննարկման ժամանակ:
«Ցավոք, մեծ հավանականություն կա, որ Աֆղանստանի տարածքում բարենպաստ միջավայրի առկայությունը կօգտագործվի ահաբեկչական գործունեությունը մեծացնելու համար, ինչը հատուկ վտանգ է ներկայացնում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների համար: Կենտրոնական Ասիայի երկրները կբախվեն ինչպես արմատական գաղափարախոսության արտահանմանը, այնպես էլ քաղաքացիների հավաքագրման եւ արմատականացման գործընթացի: Ինչպես նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բարձր մակարդակի վտանգ կա, այսպես կոչված, «Հյուսիսային ճանապարհով», - ասաց Ռիզոենը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ