Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան Ժամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերի Յանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. Վրթանեսյան Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով

Ինչ տեղի ունեցավ Արցախում, ցեղասպանության շարունակությունն էր. լիտվացի դերասան

Մշակութային

Կայացավ մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա փառատոնը: Ցուցադրվեցին 27 մոնոներկայացում, որից 9-ը` միջազգային ծրագրում: «Իմ հայրը» ներկայացմամբ` փառատոնին ներկայացավ նաեւ «Արմմոնո»-ի վաղեմի բարեկամ լիտվացի դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ՌՈՒԲԻՆՈՎԱՍԸ, ում հետ բացառիկ զրույց է ունեցել «Իրավունքը»:

«ԷԼԻ ԱՇԽԱՐՀՆ ԻՄԱՑԱՎ, ՑՆՑՎԵՑ ՈՒ ՈՉԻՆՉ ՉԱՐԵՑ…»

Այս տարին հոբելյանական էր «Արմմոնո»-ի համար, արդեն 20-րդ անգամ է փառատոնը կայանում, որի շրջանակներում Դուք մեկ անգամ չէ, որ Հայաստանում եք: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իսկապես, արդեն, երեւի թե, 6-րդ անգամ եմ մասնակցում փառատոնին: Այսօր աշխարհում քչերը կարող են գլուխ գովել, որ 20-ամյա փառատոն ունեն, եւ այն դեռ ապրում է, հատկապես այս դժվարին ժամանակներում: Անկեղծ ասած, մինչեւ վերջին պահը մտածում էի, որ այս տարի փառատոնը կչեղարկվի, բայց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը զանգահարեց եւ ասաց, որ իհարկե, այն լինելու է: Սա ուղղակի հերոսություն է: Ընդ որում` փառատոնը կարողանում է մասնակից դարձնել ուժեղ դերասանների, եւ այն այսօր ոչ միայն տարածաշրջանային համբավ ունի, այլ շատ ավելի մեծ: Ինձ համար այս փառատոնը դարձել է հարազատ եւ ընդհանրապես` Հայաստանն է դարձել լիովին հարազատ տուն: Ժամանակին Ստեփանակերտում էլ եմ ներկայացում խաղացել, եւ այն ողջ կյանքում կլինի անմոռանալի հուշ:

Ի դեպ, ուղիղ 10-ը տարի առաջ էր, որ Ստեփանակերտում ներկայացում խաղալու պատճառով հայտնվեցիք Ադրբեջանի «սեւ ցուցակ»-ում: Սա ինչպե՞ս անդրադարձավ Ձեզ վրա:

– Շատ տհաճ միջադեպեր եղան: Հիմա նույնիսկ ծիծաղել է, բայց Լիտվայում անգամ միտինգներ եղան իմ դեմ, իհարկե, ոչ թե լիտվացիների, այլ ադրբեջանցիների կողմից: Նոտա հղեցին կառավարությանը: Բայց այդ ամենն ինձ վրա որեւէ անդրադարձ չունեցավ, բացի նրանից, որ Ադրբեջանում անցանկալի անձ եմ:

Այս ընթացքում Արցախն անցավ երկու պատերազմների միջով, որից վերջինի ժամանակ ունեցանք ոչ միայն մարդկային, այլեւ տարածքային կորուստներ: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

– Թե ինչի միջով է այս տարիներին անցել Արցախն, իհարկե, գիտեմ, կարդում եմ ու հետեւում, բայց գուցե ոչ այնքան, որքան Դուք գիտեք: Հայոց ցեղասպանությունն ամենասարսափելի հանցագործություններից է մարդկության պատմության մեջ: Այդ մասին չհիշել, չխոսել, չընդունել, ուղղակի անհնար է, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, դրա շարունակությունն էր: Էլի աշխարհը իմացավ, ցնցվեց ու ոչինչ չարեց…Տեղի ունեցածի համար որեւէ մեկը ներողություն անգամ չխնդրեց, մինչդեռ, օրինակ, Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` կարողացավ ապաշխարել եւ մաքրվել: Ցավոք, քչերին է սա հաջողվում: Այնպես որ, Արցախի հարցում իմ վերաբերմունքը միանշանակ է, եւ ինձ համար ամեն ինչ պարզ է: Բայց, ավաղ, այն, ինչ պարզ է ինձ համար, չի նշանակում, թե պարզ է ուրիշներին, որոնք կարող են շատ ավելին անել:

«ԸՍՏ ԻՍ, ԼԻՏՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԱՏԱՐԿԱՁԵՌՆ ՉԻ ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ»

Պարոն Ռուբինովաս, պատրա՞ստ եք նորից գնալ Ստեփանակերտ` նոր ներկայացումներով:

– Իհարկե, միանշանակ: Երբ վերադարձա Ստեփանակերտից ու պատմեցի տանն այն գեղեցկության մասին, ինչ տեսել եմ, որը չէր խամրեցրել անգամ պատերազմը, հստակ նպատակ դրեցինք, որ ընտանիքով գալու ենք Հայաստան, մեքենա ենք վարձելու, երկրով մեկ շրջելու ենք եւ անպայման գնալու ենք նաեւ Ստեփանակերտ: Բայց հիմա հասկանում եմ, որ գոնե այս պահին սա, ուղղակի, հնարավոր չէ:

Այս տարի Դուք Հայաստան եկաք ոչ միայն նոր ներկայացում բերելով, այլ նաեւ Լիտվայի նախագահին: Ի՞նչ կասեք այս զուգադիպության մասին:

– Երեւի նախագահն իմացել էր, որ եկել եմ ու շտապեց իմ հետեւից (կատակում է, - հեղինակ): Սա շատ սիմվոլիկ էր, որ մեր այցերը համընկան: Կարծում եմ` Հայաստանի եւ Լիտվայի հարաբերությունները պետք է ընդլայնվեն: Եվ թեպետ Հայաստանը Լիտվայի համար չի ներկայացնում տնտեսական կամ աշխարհաքաղաքական հետաքրքրություն, որը կլինի ուժեղ, կարող ու հարուստ գործընկեր, բայց ամեն ինչ չէ, որ որոշվում է նավթով ու գազով: Այն, որ Լիտվայի նախագահը եկավ, կարեւոր էր, որովհետեւ մենք ունենք այստեղ ամուր կապեր, հատկապես` մշակութային: Ըստ իս, նախագահը դատարկաձեռն չի եկել Հայաստան: Իհարկե, իր փոխարեն չեմ կարող ասել, բայց նման այցերն ուղղակի հենց այնպես չեն լինում: Հետեւապես, այս ամենը հիանալի է: Մենք հայ թատրոնի դերասանների, փառատոների հետ շատ երկար ժամանակ է, ինչ ընկերություն ենք անում: Անընդհատ հայ դերասաններին հրավիրում ենք մեզ մոտ, որոնց ներկայացումներին Լիտվայի հայ համայնքը շատ ակտիվ  մասնակից է դառնում: Ժամանակին ինքս էլ փառատոն ունեի եւ հիշում եմ, որ Ռոբերտ Հակոբյանը ներկայացում պետք է խաղար մեր փոքրիկ դահլիճում, որտեղ 40 մարդ է տեղավորվում: Բայց ինձ սկսեցին այնքա՜ն զանգել, որ հնարավորություն ստեղծենք ավելի մեծ թվով հանդիսատեսի համար, որ արդյունքում 70 մարդ էր եկել ու գրեթե իրար գլխի էին նստել, որովհետեւ ամբողջ հայ համայնքը եկել էր նայելու, աջակցելու: Այնպես որ, հայ-լիտվական կապերը հիանալի են, դրանք կան եւ լինելու են:

«ՍԱՐՍԱՓՆ, ԻՆՉԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԵԼ Է ՀԱՅՐՍ ԴԵԿՈՐՆԵՐՈՎ ՑՈՒՅՑ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՏԱԼ»

Այսօր, երբ ամբողջ Արեւմուտքը հեռացել է ընտանեկան ավանդական արժեքներից, ինչպե՞ս ստացվեց, որ Դուք որոշեցիք բեմականացնել Ձեր հոր պատմությունը

– Համամիտ եմ, որ հայերի մոտ եւ ընդհանրապես` Կովկասում, ծնողների նկատմամբ հարգանքի մշակույթը շատ ավելի մեծ է: Հայրս 1930 թվին է ծնվել, այնպես չէ, որ նա մասնակցել է պատերազմին, բայց նա անցել է դրա միջով եւ զգացել սեփական մաշկի վրա: Երբ գերմանացիները 1941 թվականի հունիսի 22-ին սկսեցին պատերազմը, այն ժամանակ Լիտվան Սովետական Միության կազմում էր, ու պատերազմից 10 օր անց` հուլիսի սկզբին, իմ պապը գնդհակարվեց: Ընդ որում` հենց լիտվացիների ձեռքով, ոչ թե` գերմանացիների, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել զանգվածային գնդակահարություններում: Դրանից հետո տատիկս հորս հետ, որը դեռ 11 տարեկան էր, չեն ենթարկվել ու հանձնվել գետտո ու, երեւի, փառք Աստծո, որ այդպես է եղել:  Նրանք փախել են Արեւմտյան Բելառուս, որտեղ տատիկս ուներ ընկերուհի: Նրանք ցանկացել են իր մոտ մնալ, բայց ընկերուհին չի ընդունել, քանի որ վախն ամեն ինչից վեր էր: Արդյունքում նոյեմբեր ամսին նրանք գնացել են անտառ եւ երեք տարի ապրել այնտեղ: Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես են անցկացրել ձմեռը, ինչպես են քնել` ծածկվելով ձյունով: Ինչ-որ մարդիկ են եկել, մեկը մի կտոր հաց է տվել, մյուսը` մի պատռված հագուստ, իսկ երրորդը` նենգաբար փորձել է իշխանություններին հանձնել նրանց: Բայց էլի փախել են, հրաշքով փրկվել ու, ի վերջո, հայտնվել մի շատ լավ մարդու մոտ, որը նրանց ընդունել է: Սակայն, այստեղ մնալն էլ է դարձել անհնար: Սկսել են կասկածել, որ իրենք այդտեղ են ապրում: Եվ այդ մարդն, ում տանն ապաստանել էին, առաջարկել է անտառում փոս փորել եւ թաքնվել այնտեղ: Տատս 10 ամիս հորս հետ ապրել է երկու մետր խորությամբ փոսի մեջ: Այնպիսի սառնամանիքների միջով են անցել, որ հետո բժիշկները նույնիսկ ասել են, որ պետք է ցրտահարված վերջույթներն ամպուտացնել: Ոչ թե հրաշք, այլ սերիաներով հրաշքներ են եղել, որ հայրս ու իր մայրը կարողացել են ողջ մնալ: Բայց նա ինձ այս պատմության մասին գրեթե ոչինչ երբեք չէր պատմել:

- Եթե ոչինչ չէր պատմել, այդ դեպքում՝ ինչպե՞ս եք կարողացել բեմականացնել այս ողջ եղելությունը:

- Իհարկե, գիտեի, որ պապիկիս գնդակահարել են ու հայրս եւ տատս ինչ-որ տեղ փախել են, բայց մանրամասներից տեղյակ չէի: Երբ հարցնում էի հորս, ասում էր, որ չի ցանկանում այդ մասին խոսել ու ընդհանրապես ոչ մեկին չէր պատմում: Իր համար շատ ցավոտ էր այդ ամենը վերհիշել եւ, կարծես, այս ամենը նա թաքցրել էր իր ենթագիտակցության մեջ ու մոռացել: Եթե չլինեին իմ տղաները, որոնք համառորեն պնդում էին, որ պապիկը պատմի իր պատմությունը, այդպես էլ ոչինչ չէինք իմանա: Մի անգամ այնքան հարցրեցին, թե  «ինչպե՞ս ես թաքնվել», «ի՞նչ է եղել», որ վերջապես համոզեցին: Հայրս ասաց, որ չի պատմի, բայց կգրի այդ մասին: Նա ուներ ֆենոմենալ հիշողություն պատմության եւ գրականության մասին, բայց ինքն էլ էր զարմացել, թե ինչպես էր հիշում իր հետ տեղի ունեցածը՝ անգամ ժամանակային ճշգրտությամբ: Տպավորություն էր, որ տողերը, պարզապես, հորդում են նրա հիշողությունից: Երբ դեռեւս գրքի սեւագիր տարբերակը կարդացի, ուղղակի ողբում էի եւ չէի կարողանում պատկերացնել, որ հորս մասին ոչինչ չգիտեմ: Իրականում մենք շատ մտերիմ էինք, միասին աշխատում էինք, բայց ես չգիտեի… Այդ գիրքը լույս տեսավ իր մահից կես տարի անց, եւ ես որոշեցի, որ պարտավոր եմ ներկայացում անել՝ գրքի հիման վրա: Այս ներկայացման վրա աշխատել եմ 4 տարի, որովհետեւ չգիտեի՝ ինչպե՞ս եմ անելու, ինչպե՞ս կարող եմ խաղալ հորս կերպարը: Բոլորովին այլ է, երբ դերասանն ուրիշի կերպարն է խաղում, բայց այս դեպքում խոսքը հարազատ հորս մասին էր: Անընդհատ տառապանքների, փնտրտուքի մեջ էի, ինչ-որ բան դուրս չէր գալիս, մտածում էի, որ պետք է ցույց տամ անտառը, ձյունը, ժամանակաշրջանը…. Իսկ հետո հասկացա, որ այդ ամենն, ուղղակի, պարզունակ կլինի, որովհետեւ, միեւնույն է, այն մթնոլորտն ու սարսափն, ինչի միջով անցել է հայրս, դեկորներով ցույց չեմ կարող տալ, այն կարող է լինել միայն ենթագիտակցությանս մեջ: Ես արեցի լակոնիկ ներկայացում, որտեղ երաժշտությունից բացի՝ ոչինչ չկա, բայց հանդիսատեսն ընկղմվում է այս ներկայացման մեջ ու ինձ հետ միասին վերապրում պատմությունը:

«ԵՐԲ ԱՐԴԵՆ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ ԵՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՆ, ԷԼ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՄՇԱԿՈՒՅԹԸ…»

- Լիտվան այդ տարիներին, որը նկարագրում եք Ձեր ներկայացման մեջ, Ռուսաստանի հետ միասին պայքարում էր ֆաշիզմի դեմ: Հիմա իրավիճակը փոխվել է: Ռուս-ուկրաինական պատերազմում Ձեր երկիրը պաշտոնապես սատարում է Ուկրաինային: Իսկ մշակույթում ե՞ւս գերակշռում է հակառուսականությունը:

- Լիտվան միանշանակ կարծիք ունի այս պատերազմի վերաբերյալ, եւ այստեղ հարցեր չեն ծագում, այդ թվում՝ ինձ մոտ: Իհարկե, չեմ կարծում, որ Պուտինը երկրորդ Հիտլերն է, Պուտինը Պուտինն է, բայց արդյոք նա ավելի լավն է... Մշակույթին, ցավոք, այս ամենն արդեն առնչվում է: Եթե վերցնենք Երկրորդ համաշխարհային պատերազմը, չէ որ այն ժամանակ էլ գերմանականան մշակույթը կար, եւ այն չվերացավ: Ռիխարդ Վագները, որին աղոթում էր Հիտլերը, նրա երաժշտությունն այսօր էլ է հնչում, բայց այն ժամանակ մերժվում էր: Եվ հիմա, ցավոք, եւս այդպես է: Ես շատ եմ սիրում ռուսական մշակույթը, ռուսական թատրոնը, ինքս ավարտել եմ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը, բայց այսօր պատերազմը սպանում է մշակույթը, այդ թվում՝ հենց իր: Կարծում եմ՝ երբ այս ամենն ավարտվի, իսկ այն, միեւնույն է, մի օր ավարտվելու է, ամեն ինչ կվերականգնվի: Էլի կսկսեն ընթերցել Պուշկին, Տոլստոյ ու Դոստոեւսկի, կլսեն Չայկովսկի, իսկ ռուս դերասանները կրկին կխաղան ամբողջ աշխարհում, բայց ոչ հիմա: Այս ամենը շատ ցավալի է, բայց այդպես է:

- Փաստորեն, 21-րդ դարում մշակույթով փոխել աշխարհն, առավել եւս փրկել, հնարավոր չէ՞:

- Միշտ մտածում էի, որ հնարավոր է, հիմա կասկածում եմ: Երբ արդեն ռմբակոծվում են թատրոններն, էլ ի՞նչ կարող է մշակույթը… Մենք երբ վերջին, այսպես ասած, «ստադիային» չէինք հասել, ես չորս ձեռքով կպնդեի, որ մշակույթը կարող է, բայց հիմա հնարավորություն չեմ տեսնում: Ամեն դեպքում, հուսով եմ, որ այս ամենը մի օր կավարտվի:

- Նոր ներկայացումներով՝ սպասե՞նք Ձեզ նորից Հայաստանում:

- Իհարկե, եւ հուսով եմ՝ ավելի լավ ժամանակներ կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանԺամը 16:00-ին Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում կանդրադառնա օրակարգային հարցերիՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода