Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է ընդունել ակնհայտ փաստերը և ասել, որ «իրավիճակը Դոնբասում շատ ծանր է»։
Նրա խոսքով՝ ռուսական ուժերը «Դոնբասում կենտրոնացրել են առավելագույն հրետանի եւ առավելագույն ռեզերվներ»։
«Կան և՛ հրթիռային հարվածներ, և՛ ավիացիա։ Մենք պաշտպանում ենք մեր հողը այնպես, ինչպես թույլ է տալիս այսօր առկա պաշտպանական ռեսուրսը: Եվ մենք ամեն ինչ անում ենք այն ամրապնդելու համար»,- եզրափակել է Զելենսկին։