15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան
ՆերքաղաքականԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.
«Սերունդնե՛ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավո՛ր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը:
Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած:
Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ:
18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում՝ հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։