«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք» Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակ Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Այս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակ

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ. «Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան»

Մշակութային

«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք նկարչուհի ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

 - Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:

 -Մորաքույրս նկարիչ է: Ծնվել, չեմ ծնվել, արվեստանոց եմ հիշում։ Նա թեև իր արվեստանոցը չուներ, բայց ամբողջ տունը մի մեծ արվեստանոց էր դարձրել: Մեկ- երկու տարեկանից սկսած՝ հիշողությանս մեջ յուղաներկի յուրահատուկ հոտն է տպավորվել, սովետական ներկերի մետաղական տարաների կիսաներկոտ երեսները, վրձինները... Հիշում եմ, որ ամենուր մատիտներ ու ներկեր կային, 90-ականների սկիզբն էր, քիչ էր նկարում, հոգսերը շատ էին գյուղում, պետք էր աշխատել... Բայց ես, որ նոր- նոր երկու տարեկան էի, հարազատներիս պատմելով՝ խաղալ չէի սիրում, հիմնականում գորգի վրա, փորս բաց պառկած, մատիտներով ինչ-որ բան էի նկարում- խզբզում: Ես չեմ հիշում կոնկրետ որևէ սկիզբ։ Ինչ հիշում եմ ինձ, նկարել եմ:

Սկզբի փոխարեն, եթե առանձնացնելու լինեմ, կառանձնացնեմ որպես նկարիչ ձևավորման ամենակարևոր պահերը իմ կյանքում: Առաջինը արվեստի մթնոլորտն էր տանը և մորաքույրս՝ Նեկտար Սահակյանը, ով այդ սերը ներարկեց, ուղղորդեց, մայրս, որ ամենադժվար ու սուղ պայմաններում ինձ անթերթ ու աններկ չթողեց, չթողեց հուսահատվել... Երկրորդ ամենակարևոր պահը եղավ ծանոթությունը և համագործակցությունը Հենրիկ Իգիթյանի հետ, հետո՝ Գեղարվեստի ակադեմիան...

 - Կխոսե՞ք Ձեր ստեղծագործական ձեռքբերումներից:

 -Գիտակցումը, որ տիրապետում ես մասնագիտական վարպետության գաղտնիքներին, և զգացումը, որ ներսումդ անսահման ազատության կրող ես, որ գիտելիքներիդ գերին չես, որ իրենք են քեզ ծառայում, համարում եմ իմ ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը: Հաճույքը, որ զգում եմ, ուժը, որ եռում է ներսումս նկարելիս: Իհարկե, կարելի է որպես ձեռքբերում նշել նաև 5 անհատական ցուցանադեսները, այդ թվում՝ նաև «Նարեկացի» արվեստի միությունում, Ջոտտոյի տուն թանգարանում, ՀՀ Նկարիչների միությունում, գրքերի ձևավորումները, մեկ տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթ-ցուցահանդեսների մասնակցությունն ու մրցանակները, բազմաթիվ խմբային ցուցահանդեսներ: Ինձ համար մեծ ձեռքբերում եմ համարում ամիսներ առաջ ԱՄՆ-ում հայտնի Context Art Miami 2021 միջազգային ցուցահանդես- վաճառքին մասնակցությունս՝ 27 ինքնադիմանկար պատմում էին դիտողին Հայաստանի մասին:

 - Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:

-Որպես հայ՝ առաքելություն ունեմ կրելու տեսակը նրանց, որ հզոր բերդեր են կառուցել, գրեր են ստեղծել, մշակույթ ու գեներ են փոխանցել, որպես արվեստագետ՝ այդ ամենը արվեստի վերածելու առաքելություն ունեմ ու, ըստ հնարավորության, դա աշխարհին մատուցելու, տեսանելի դարձնելու նպատակ:

- «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:

-Կրթված կինը իր մեծացող երեխայի համար ձևավորման օրինակ է, կրթության, դաստիարակության, աշխարհայացքի ու արժեքային համակարգի ստեղծման ուղղորդող և հիմն-ա-դիր:

 - Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:

 -Որոշակիորեն ծանոթ լինելով Շլիմանի կյանքին և գործունեությանը, իհարկե կարելի է ենթադրել ասված խոսքերի իմաստը, բայց կարծում եմ, թե Եվրոպային դա այնքան էլ մեծ դժբախտության առիթ չի տվել: Գուցե հունական մի շարք գտածոների փոխարեն թանգարանները լցված լինեին հայկականներով, մինչդեռ երկու դեպքում էլ հզոր մշակույթն ու քաղաքակրթությունը կարիք ունեն հզորացնելու իրենք իրենց, աշխարհում ցանկացած լավ բան ուժի և պաշտպանության կարիք ունի: Պատերազմների ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրում, թե որքան հին քաղաքակրթության կրող ես, և եզակի հուշարձանները երկնքից թափվող արկերից ոչնչանում են նույն կերպ, ինչպես քոչվորի կառուցած փարախներից մեկը:

 - Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:

 -Կա համառություն և սեր, որ խառնվելով երազանքին՝ կարող է փոխել երկուսն էլ և՛ մարդուն, և՛ աշխարհը:

 - Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործությունների կոնտեքստում:

 -Որպես նկարիչ, արվեսագետ՝ չափազանց զգայուն եմ իրականության նկատմամբ, որում ապրում եմ: Այլ կերպ, կարծում եմ, հնարավոր չէ: Եվ բացարձակապես կարևոր չէ՝ արտահայտվում է տառացիորեն, թե վեր է ածվում ընդհանուր մթնոլորտը ամփոփող զգացողության, որ նկարի առջև կանգնող ամեն մարդու մեջ արձագանք է գտնում: Երբեմն թվում է, թե որպես նկարիչ ես վեր եմ ածվում հայելու, որի առաջ ամեն մեկս  կարող ենք գտնել ինքներս մեզ: Քովիդ-պատերազմ շրջանում գույներս ակամա հեռացան, հսկայական նկարաշարեր, որ դեռ որևէ մեկը չի տեսել արվեստանոցից դուրս, նկարված են տուշով: Սևը բազմերանգ ու բազմաշերտ է, չնայած որևէ պատկեր տառացի չի հուշում, գծագրում, որ չարթնացնի բթացած ցավը, նույնը և ուրախությանն է վերաբերվում: Նկարը, որ ասելիք չունի, չի զգում, գեղեցիկ ֆորմաների վաճառքային կոմպոզիցիայի է վեր  ածվում, զրկվում կյանքից ու էվոլուցիայից:

 - Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները ռեալիզացնելուն:

 -Պատճառները շատ են, ինչպես ստեղծագործողի ներսում, այնպես էլ՝ դրսում: Խնամի- ծանոթ-բարեկամ կոնստրուկցիան, սեփական կոմունիկացիոն ունակությունների թույլ զարգացվածությունը, ինքնադրսևորման դաշտի փոքրությունը, գնահատողների ոչ բավարար կվալիֆիկացիան, գնահատողների սուբիեկտիվ նախընտրությունները օբիեկտիվ մասնագիտական գնահատման դաշտ բերելը ... կարելի է երկար թվարկել:

Խորը հավատ ունեմ, որ համառ, հաստատակամ և իրենց ընտրած ճանապարհը խենթորեն սիրողներին որևէ բան խանգարել չի կարողանա:

 - Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսի՞ն է։

 -Բարդ և հակասական ժամանակներ ենք ապրում, ինքներս մեզ հավաքելու, սեփական թուլությունները հաղթահարելու, կոնկրետանալու ու մեր լավագույն տեսակը դառնալու ժամանակներ են: Վերաբերմունքս մեկն է՝ «անգամ եթե նկարել չգիտենք, սովորելու միակ տարբերակը լացելու փոխարեն աշխատելն է, և որքան ավելի լավ արդյունք ենք ակնկալում, այնքան ավելի ջանադիր պետք է լինենք»:

 - Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:

-Հզոր։

Ք. Աբրահամյան



«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода