Իսկ ինչո՞ւ դեկտեմբերի 2-ին Երկրորդ հանրապետության օրը չենք նշում. Գուրգեն Վարդանյան
Ներքաղաքական«Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին հանրապետության անկախության օրը։ Սեպտեմբերի 21-ին նշում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության օրը։ Իսկ ինչո՞ւ դեկտեմբերի 2-ին Երկրորդ հանրապետության օրը չենք նշում, եթե Երկրորդ հանրապետությունը չենք համարում անկախ, ապա ինչո՞ւ ենք Երրորդ հանրապետության անկախության օր նշում, ավելի տրամաբանական չի՞ Երրորդ Հանրապետությունը կոչվի Երկրորդ հանրապետություն եւ առհասարակ ավելի տրամաբանակ չի՞ լինի՝ մայիսի 28-ին նշենք, ոչ թե Առաջին հանրապետության օրը, այլ Հայաստանի գրեթե 500 տարի կորցված ակախության վերականգնման օրը, կամ պետականության օր, իսկ Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների օրը հռչակենք՝ որպես հենց Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների օր, այլ ոչ օրինակ՝ սեպտեմբերի 21-ը Երրորդ հանրապետության անկախության օր։ Եթե Երկրորդ հանրապետությունը անկախ է եղել, ապա Երրորդը ո՞ւմից է անկախացել եւ եթե Երկրորդ հանրապետությունն անկախ չի եղել, ապա ինչո՞ւ է այսօրվա հանրապետությունը կոչվում Երրորդ հանրապետություն, ոչ թե՝ Երկրորդ», - գրել է ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։