Բլինկենը հայտարարել է Բաքվի հետ գործընկերության կարեւորության մասին՝ Եվրոպայի էներգաանվտանգության ամրապնդման նպատակով
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ հայտարարել է Բաքվի հետ 30 տարվա ընթացքում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման ոլորտում հաստատված գործընկերության, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության կարեւորության մասին:
«Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախության հռչակումից ի վեր երեք տասնամյակների ընթացքում մենք ուժեղ գործընկերներ ենք դարձել Եվրոպայի էներգետիկ անվտանգության առաջխաղացման, անդրազգային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաեւ երկկողմ առեւտրի եւ ներդրումների ամրապնդման գործում», - ասված Է փաստաթղթում, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Միացյալ Նահանգները հպարտ են, որ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հարաբերությունները ոչ միայն ամուր տնտեսական կապերի հաշվին, այլեւ մարդկանց միջեւ կապերի հաշվին», - նշել է Բլինկենը: «Մենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի ներդրումը ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում «․․․», ինչպես նաեւ նրա աջակցությունը Ուկրաինային, հատկապես հումանիտար աջակցությունը», - հավելել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարը: