Գերմանիան մարտի վերջից նվազագույնի է հասցրել զենքի մատակարարումն Ուկրաինային
ՄիջազգայինԳերմանիան մարտի վերջից Ուկրաինային «ուշադրության արժանի» զենք չի մատակարարել, հաղորդում է Die Welt պարբերականը՝ հղում անելով իր տիրապետության տակ հայտնված փաստաթղթերին:
Ինչպես գրում է պարբերականը, մարտի 30-ից մինչեւ մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից Ուկրաինա է ուղարկվել ընդամենը երկու խմբաքանակ զենք, սակայն դրանք էլ ոչ մեծ սարքավորումներ են եղել:
Ուկրաինային խոստացված Marder տեսակի 100 եւ Leopard 1 տեսակի 88 տանկի մատակարարման հարցը, ահղբյուրի տվյալներով, դեռեւս չի որոշվել Անվտանգության հարցով դաշնային խորհրդում: Այն արդեն հինգ շաբաթ է, ինչ դիտարկում են:
Geparde տեսակի տանկերը եւս չեն կարող մատակարարվել, քանի որ ուկրաինացի զինվորականներին դեռ պետք է սովորեցնել աշխատել դրանց հետ: Պարբերականը նշում է, որ առաջին 45 զինծառայողների ուսուցումը կմեկնարկի հունիսի 13-ին եւ կավարտվի հուլիսի 22-ին: