Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Այս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակ Պուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ) 2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ) ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը

ՀԱՅ ՄՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Թրքահպատակների խունտան կարծես սպառնում է նոր «մարտի 1-ով»: Տխրահռչակ աղանդավոր Քրիստինե Հալաջյանը, որը հայտնի է որպես Լոսի Քիսո, պահանջել է իր կուռք Նիկոլից «Ազատել Ֆրանսիայի հրապարակը ղարաբաղցիներից եւ նրանց դեպորտ անել Արցախ»: Ինչքա՜ն համահունչ է նույն Նիկոլի` 2008-ի մարտի 1-ին հնչեցրած «քաղաքը ղարաբաղցի տականքներից» ազատելու կոչ-սպառնալիքին: Ինչքան ներքին թուրք կա` դրանք բոլորը կարծես վերջին բնազդային ճիգով փորձում են կանխել արդարացի հատուցումը եւ հավերժացնել սեփական պիղծ խրախճանքը:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ԺԱՆԳՈՏԱԾ «ՊՈՂՊԱՏԸ»

Լրատվադաշտում տարածվում են շշուկներ` իբր կապիտուլյանտը որոշել է ցանկացած գնով հունիսի 3-ին դատարկել Ֆրանսիայի հրապարակը եւ իբր ստացել է դրա «դաբրոն» արեւմտյան դեսպաններից: Թե արդյոք նա կգնա արյունահեղության` միանշանակ դժվար է պատասխանել, քանզի մշտական վախի մեջ ապրողի վարքագիծն անկանխատեսելի է: Վախի ստույգ նշանն է ոստիկանության եւ հատուկ ստորաբաժանումների այդպիսի ստվար ներկայությունը, եւ ասում են, որ դրա պատճառով մարզերը մնացել են գործնականում առանց ոստիկանության: Ասում են, թե ոստիկանությունը պահպանում է ոչ միայն կապիտուլյանտի եւ նրա նախարարների մարմինները, այլեւ` ամենաատելի եւ լպիրշ ՔՊ-ական պատգամավորների: Վախի թանձր գարշահոտը լցրել է իշխանական միջանցքներն ու ՔՊ-ականների սրտերը: Նիկոլը վախենում է, եւ վախենում է ոչ միայն ազգի ցասումից: Վախենում է թիմակիցների մորթապաշտ դավաճանությունից: Վախենում է Պուտինի, Միշելի, Բլինքենի, Էրդողանի հետ շփումների ժամանակ մի բան սխալ ասի, եւ իրեն պարզապես դեն կնետեն, բայցեւ գիտի, որ վաղ թե ուշ դեն են նետելու: Վախենում է, զի գիտի, որ ընկերներ ու մտերիմներ չունի, այլ ունի միայն իր նման վախից դողացողների նեղ շրջապատ, վախենում է սեփական շողքից...

Եվ այդ վախը խլացնելու համար արտոնում է գազազած եւ բոլոր կարմիր գծերը հատած ոստիկաններին ջարդել հայերի գլուխները եւ ոսկորները, ջարդել` առանց սեռ եւ տարիք հաշվի առնելու: Ջարդել նրա համար, որ հայ են, որ ուզում են հայ մնալ, որ ուզում են կանխել թուրքական լծի եւ յաթաղանի տակ հայտնվելը, որ չեն ուզում կապիտուլյանտի պես «կզած» ապրել... Ջարդում են, բայց վախը չի անցնում:

Եվ ձեռքերը գցում են փրփուրներին: «Ես տրամադրված եմ ընդդիմության մի քանի պատգամավորների մանդատից զրկելու  հարցով դիմել ԱԺ խորհուրդին»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը: «Ընդհանուր առմամբ որոշում չկա, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին, կարծում եմ` չի կարելի երբ ուզել գալ նիստի, երբ չուզել` չգալ, առավել եւս, որ մամուլի հրապարակումներում նշված պատգամավորները վաղուց անցել են թույլատրելիի սահմանը»,- ասաց նա: Սրանք բոլորին չափում են սեփական արշինով, սրանց թվում է, որ եթե իրենք ոչ մի բան են առանց մանդատի կամ պաշտոնի, ապա մանդատ կորցնելուց պիտի վախենան նաեւ կենսագրություն ունեցող ընդդիմադիրները: Ծիծաղելի է նաեւ կարծել, որ պատգամավորական անձեռնմխելիությունը բան է փոխում` նույն վայրագությամբ ջարդում են ընդդիմադիր պատգամավորների կողերը, նրանց դեմ կամայականորեն դռներ են փակում, իսկ անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՔՊ-ականների համար տեխնիկական հարց է:

Ախր, նույն ձեւի վախենալու են, անկախ նրանից, ընդդիմադիրները մանդատ ունեն, թե` ոչ: Մայիսի 31-ին նախարարությունների շենքեր ներխուժող ցուցարարներ չեղան, սակայն այդ շենքերում վախեցան պատասխանել տարրական հարցի` արդյո՞ք կողմ են, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Վախեցան նաեւ բուհերի ռեկտորները` բառիս բուն կամ փոխաբերական իմաստով մտնելով սեղանի տակ, հենց որ մոտենում էր ցուցարարների շարասյունը: Ընդ որում, ցուցարարների անունից այդ հարցը բարեկիրթ ձեւով տալիս էին պատգամավորների` ի տարբերություն 2018-ի նիկոլական ամբոխների վայրենի սպառնալիքների: Ու արդեն խոստացան, որ պատգամավորների եւ նախարարների տների հասցեներով կտան այդ հարցը... Տեսնես քանի՞ մասի պետք է բաժանվի ոստիկանական զորքը:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՐՑԸ

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, եւ անշուշտ հայ մանուկների ամենաֆունդամենտալ իրավունքը հայ մնալու իրավունքն է: Եվ ժամը 17-ի ավանդական երթը Ֆրանսիայի հրապարակից լինելու է կանանց եւ երեխաների մասնակցությամբ:

Անչափահասների մասնակցությունը դարձել է շահարկումների առիթ, եւ հարկ է նշել, որ ամենագազանային ձեւով կարմիրֆեսավորները հարձակվում են հենց պատանիների վրա: Իսկ 2018-ին ՔՊ-ականները երեխաներից սարքում էին կենդանի վահան, քաջ գիտակցելով, որ «նախկինները» երեխաների դեմ ուժ չկիրառելու բարոյականություն ունեն: Իսկ հիմա... Ինչպես նշում է իրավաբան եւ իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը. «Անդրադառնալով Դիմադրության շարժման մասնակից երեխաների նկատմամբ  ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքերին` փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ներողություն եմ խնդրում, իհարկե, բայց անչափահասն ի՞նչ գործ ուներ այդտեղ»:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 14 տարեկան անձինք իրավունք ունեն անգամ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ հավաքներ կազմակերպելու»:

Ահա պարզ բացատրություն... Իսկ սրանք օրենքի վրա թքած ունեն, սրանց գերագույն օրենքը կապիտուլյանտի հրամանքն է: Իսկ հրամանքը հետեւյան է` հոշոտել, որպեսզի խաղաղ հավաքներին անչափահասի հայտնվելը դառնա մահացու վտանգավոր:

Մինչ նիկոլական իշխանազավթումը սորոսական «իրավապաշտպանները» իրենց ճղում էին երեխաների իրավունքների հարցերով: Իսկ հիմա անհետացել են, երեւի թե համարում են, որ հայ մանկան միակ «իրավունքը» թուրքի ստրուկ եւ Նիկոլի զոմբի մեծանալն է: Եվ միանգամայն ողջունելի է փաստաբան Տիգրան Աթանեսյանի նախաձեռնությունը` «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու եւ որպես դրա անմիջական հետեւանք դրա գործակալական ցանցի պետականաքանդ գործունեությունը կասեցնելու համար հայցադիմումը նախապատրաստելը»: Այո, մեր մանուկներին ոչ թե սորոսական այլասերումները, այլ նախեւառաջ հայ մնալու, ՀՀ արժանավոր քաղաքացի դառնալու իրավունքն է պետք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Ռուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода