«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի. Գործել է խումբ, շղթան բացահայտվել է

Քրեական

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել  նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող  կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով:

Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը:

Այսպես. ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից (ՔԿԱԳ) ստանալով օտարեկրացիների կողմից որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ տվյալներ՝ դրանք հասանելի է դարձրել վերոհիշյալ կազմակերպությունների և որդեգրող թեկնածուների համար, այնուհետև Հայաստանում ընդունել և ուղեկցել է նրանց, կազմակերպել վերջիններիս տեսակցությունները երեխաների հետ, ինչպես նաև իրականացրել նրանց անունից հայցադիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով, դրանք ներկայացրել դատարան, կատարել անհրաժեշտ պետտուրքերի համար նախատեսված վճարումները, մասնակցել դատական նիստերին՝ իբրև թարգմանիչ, իսկ որդեգրման գործընթացն իր կողմից հաջողությամբ ավարտելուց հետո երեխային, որդեգրող օտարերկրացիների հետ, ճանապարհել է Հայաստանից:

Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո:

Հավելենք, որ Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն  ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն) չի թույլատրվում:

Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն:

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու:

Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք:

Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ:

Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները:

Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը: Ցուցաբերած անընդունելի վարքագծի հետևանքով նույն բաժնի աշխատակցուհին իր հերթին անփութություն է դրսևորել աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ՝ հնարավոր դարձնելով բացառապես իրեն թույլատրված և իր կողմից շահագործման ենթակա օգտատիրոջ անունից կասեցնել համակարգում կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաներից մեկի տվյալները: Վերոհիշյալ բաժնի պետը հնարավորություն է ընձեռել նաև տիրապետել այնպիսի տվյալների, որոնց՝ որդեգրմամբ շահագրգիռ նշված անձը տիրապետելու իրավասություն չի ունեցել. արդյունքում՝ երեխաների վերաբերյալ տվյալներ են տրամադրվել օրենքով սահմանված կարգի խախտմամբ և դրանց՝ ժամանակից շուտ տիրապետելու արդյունքում որդեգրմամբ զբաղվող անձը հնարավորություն է ստացել արագացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրման անվան ներքո ՀՀ քաղաքացի երեխաների վաճառքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին,

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և  դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:



«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода