Ալեքս Միրզոյանը եւ Վիկտորիա Օդինցովան կհայտնվեն նույն ֆիլմում
ՄշակութայինՌուսաստանյան առաջատար հեռուստաալիքներից մեկն աշնանը բումային անակնկալ կներկայացնի հեռուստադիտողներին:
«Իրավունքի» մոսկովյան աղբյուրների համաձայն, շուտով կավարտվի մի մեգանախագծի նկարահանումները, որի գլխավոր հերոսը հայ է: Շատ փակագծեր չբացելով հանդերձ՝ նշենք, որ այն լինելու է ֆիլմ՝ ֆուտբոլիստի մասին, որի կերպարը կկերտի մի շարք հիթային երգերի հեղինակ, երգահան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԸ:
Ի դեպ, մեզ հաջողվեց պարզել, որ ֆիլմում նկարահանվել են մի շարք ռուս հայտնի աստղեր, ինչպես նաեւ հայտնի մոդել ՎԻԿՏՈՐԻԱ ՕԴԻՆՑՈՎԱՆ:
Հատկանշանական է այն, որ մինչ այս պահը՝ Ալեքսն անգամ սոցցանցերում չի հրապարակայնացրել սպասվելիք ֆիլմի մասին որեւէ տեղեկություն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ