Ինչու տրանսֆերը չի կայանում
Սպորտ
Ֆուտբոլային աշխարհը արդեն պատրաստ է ընդունել հերթական ամենաքննարկված տրանսֆերներյց մեկի իրականացումը, սակայն «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր» ձգձգվում է:
Sempreinter.com-ի հաղորդմամբ՝ միլանյան ակումբը սպասում է, որպեսզի հայ ֆուտբոլիստը վերջնականապես ապաքինվի մկանային վնասվածքից եւ ակումբի բժշկական անձնակազմը հաստատի, որ ամեն ինչ կարգին է։ Միայն այդ ժամանակ տրանսֆերն իրականություն կդառնա։