Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան Եթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. Չախալյան Սա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա Զոհրաբյան Առաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ Պետրոսյան Նիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ Իսագուլյան Բաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը» Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video) Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը» Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա Մկրտչյան Վտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջ

#ՍՏՈՊ_ԳՌԶՈ + #ՍՏՈՊ_ՍՈՐՈՍ = #ՍՏՈՊ_ՆԻԿՈԼ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ պայքարի մասնակիցները, ինչպես նաեւ այդ պայքարը համակարգող ընդդիմադիր գործիչները նկատել են, որ հունիսի 3-ի ոստիկանական այլանդակ ջարդարարությունն իրականում ուղղորդում էին եւ հրամաններ փոխանցում ոչ այնքան այդ ոստիկանների հրամանատարները, որքան տխրահռչակ օլիգարխ Գռզոն եւ աքացիներ տալու սովոր ՊՊԾ ղեկավար, Լեւոն Ակոպիչից հոգեզավակ նիկոլին ժառանգություն մնացած ոչ պակաս տխրահռչակ «գեներալ» Սաքոն: Ավելին, ականատեսները ճանաչել են ԱԱԾ հատուկջոկատայինների համազգեստ կրող Գռզոյի թիկնապահներին:

ԲՈԼՈՐ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐԸ ՀԱՏԱԾ ՕԼԻԳԱՐԽԸ

Ստացվում է հետաքրքիր իրավիճակ` ոստիկանության ստորաբաժանումներում հանուն Նիկոլի եւ թրքահպատակ խունտայի քաղաքացիների դեմ ոճրագործությունների պատրաստ ոստիկաններն ակնհայտ քչություն են անում, եւ ենիչերիների պակասը, մամուլի վկայությամբ, համալրում է Գռզոն: Ավելին, չար լեզուներն ասում են, որ նա անձնական միջոցներից հավելյան պարգեւավճար է ապահովում կարմիր եւ սեւ բերետներին...

Սակայն փորձում է բացառիկ ցինիզմով չքմեղանալ: Գռզոն, լրագրողների հետ զրույցում արձագանքելով հունիսի 3-ի արյունոտ դեպքերին, հայտարարել է, թե չի տեսել, չի կարող կարծիք հայտնել, դա կարող են անել միայն իրավապահ մարմինները: Միաժամանակ լրագրողների նկատառմանը, որ հերոսի հայրն ասում է` իրեն ծեծել են, բանախոսն արձագանքել է. «Խոնարհվում եմ իրենց առջեւ, բայց իրենք պետք է քաղաքական, աճպարարական գործողություններից զերծ մնան»: Գռզոն, իհարկե, բացառիկ ցինիկ է: Մի կողմից, փաստորեն, փորձել է իբր նետրալիտետ պահպանել` ձեռնպահ մնալով որակումներ տալուց հայտնի դեպքերի հեղինակերին ու հրահանգիչներին` թեման իրավապահների վրա գցելով, մյուս կողմից` զազրելի փաստը որակել որպես աճպարարություն` զոհվածի ծնողին աճպարար համարելով...

Դե իհարկե, քանզի Թուրքիայում եւ Ադրբեջանում մեծ բիզնես-ակնկալիքներ ունեցող Գռզոն սպառնալիք է համարում ազատամարտի հետ կապ ունեցող եւ թուրքի դեմ պայքարող ցանկացած մեկին, ցանկացած հայրենասեր նրա համար աճպարար է, քանզի այդ օլիգարխի հայրենիքը փողն է: Սակայն Գռզոն ու Արսենյան Գուգոն էապես տարբերվում են մնացյալ բոլոր օլիգարխներից: Իհարկե, օլիգարխները միշտ լավ հարաբերություններ են պահել գործող իշխանության հետ, բացառիկ դեպքերում` հակադրվել իշխանությանը, սակայն նրանց հավակնություններն անգամ ներքաղաքական անվանելն անգամ դժվար է: Քանզի իրենց ակնկալիքը բիզնես-արտոնություններն էին եւ պատգամավորական մանդատների ու պետական պաշտոնների ոչ վճռորոշ քվոթաներ: Իսկ այս երկուսի հավակնություններն արտաքին-քաղաքական են, աշխարհաքաղաքական` սրանք սպասարկում են ՀՀ աշխարհաքաղաքական ուղեգիծը բացարձակ թուրքականի փոխելու գործընթացը: Իսկ դա արդեն նշանակում է հատել բոլոր կարմիր գծերը ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դրսում: Առանց Նիկոլի այդ երկուսը դատապարտված են կործանման, նրանք տեղ չեն թողել հարմարվելու որեւէ նոր, այդ թվում եւ բազմավեկտոր իշխանությանը: Եվ դեռ հարց է` Գռզո՞ն է Նիկոլի հովանավորյալը, թե՞ Նիկոլը Գռզոյի մոտ վարչապետ է աշխատում, հատկապես` 2021-ի ընտրություններից հետո:

ԵՐԿՐԻ ՍՈՐՈՍԱԶԵՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿՆ ԵԿԵԼ Է

soros

Համաժողովրդական շարժման ակտիվիստ, բլոգեր, հայտնի վերլուծաբան եւ լուսանկարիչ Հայկ Կիսեբլյանն արձանագրում է. «Գռզո եւ Սորոսի Լարիսա` երկու անձ, ովքեր Հայաստանում այսօր ավելի ազդեցիկ են, քան վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը: Նրանք են այսօր Հայաստանում օրակարգ թելադրում, որոշում, իրենց լավ ու ազատ զգում ու Փաշինյանին ընդունել տալիս իրենց անհրաժեշտ օրենքները: Նրանք էին կանգնած 2018-ի «հեղափոխության» հետեւում: Առաջինը ներկայացնում է դեռեւս 90-ականների սկզբներից 70 տարվա պետական ձեռքբերումները յուրացրած, մսխածների կլանը, իսկ երկրորդը` լիբեռաստ, անազգ, անկրոն, անսեռ «ժամանակակիցներին»:

Եվ ահա եկավ Սորոսի դեմ «ռեալպոլիտիկի» մակարդակում պայքարելու օրը: Անշուշտ, հայրենասիրական ուժերը, այդ թվում եւ ՍԻՄ կուսակցությունը, դեռ 2000-ականների սկզբից պայքարել են այդ չարիքի դեմ ե՛ւ հանրային քաղաքականության, ե՛ւ լրատվադաշտի, ե՛ւ դատաիրավական հարթություններում: Բազում մերկացնող հրապարակումներով հանդես է եկել եւ ազգային մամուլը, այդ թվում` «Իրավունքը», ու իր համեստ ներդրումն ունի նաեւ ձեր խոնարհ ծառան: Սակայն անցնենք ՀՀԿ փոխնախագահի ելույթին, որն ազդարարում է խնդիրը «ռեալպոլիտիկի» դաշտ բերելը: Նա արձանագրում է. «Բաց հասարակություն» կոչվածի հիմնական նպատակը մարդուն, անհատին արմատից կտրելը, նրա միջից արժեհամակարգային շեշտադրումները, դաստիարակությունը հանելն է, կտրելը իր ազգի պատմությունից, մշակույթից, նրան բացառապես «գրված օրենքների» օբյեկտ դարձնելն է, որպեսզի հեշտ մանիպուլացնեն, հեշտ «հոշոտեն», դարձնեն ստրուկ»: Իսկ թեզերով դա ունի հետեւյալ տեսքը (ներկայացվում է մասամբ).

  • «Բաց հասարակության հիմնադրամը» (այսուհետ` «Սորոսի» հիմնադրամ), կանոնադրության համաձայն, ՀՀ-ում գրանցված է որպես Լիխտենշտեյնի կազմակերպության մասնաճյուղ:
  • Սա նշանակում է, որ հիմնադրամը չունի հայաստանյան գրանցում, այլ` Լիխտենշտեյնի, որը հայտնի է աշխարհում որպես օֆշոր:
  • Այդ կառույցն իր հերթին հանդիսանում է մասնաճյուղ մի այլ կառույցի, որը թաքցնում է փողի աղբյուրները, դոնորների անունները, ֆինանսական հոսքերը:
  • 2018-ի իշխանազավթման մեջ այս հիմնադրամն ունի լուրջ ներդրում, Նիկոլ Փաշինյանը չուներ այդքան միջոցներ:
  • Սորոսական բազմաթիվ ներկայացուցիչներ պետական տարբեր կառույցներում են, ԱԽՔ-ը կարկառուն սորոսական է, ԱԺ որոշ պատգամավորներ սորոսական ծագում ու բնույթ ունեն:
  • Ունեմ լեգիտիմ կասկած, որ դոնոր եղել են նաեւ թուրք-ադրբեջանական պետական եւ մասնավոր շրջանակները:
  • Սորոսական մեդիաները, սպասարկիչները սիրում են իրենց նույնականացնել Եվրոպական կամ Արեւմտյան արժեքների հետ:
  • Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, նրանց նեոլիբերալ ֆաշիստական արժեքները ոչ մի կապ չունեն իրական Եվրոպական արժեքների հետ, հակառակը` դրանք ստեղծվել են ավանդական Եվրոպական արժեհամակարգը քանդելու համար:
  • Սորոսական ամբողջ գաղափարաբանությունն ուղղված է բուն Եվրոպական արժեքների, հատկապես` կրոնական, հոգեւոր կյանքի արժեքների դեմ:
  • «Սորոսի» հիմնադրամի կասեցումը Հայաստանում ոչ մի կապ չունի Եվրոպական արժեքներին դեմ գնալու հետ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ արձանագրում է. «Գաղտնիք չէ,որ այսպես կոչված սորոսական շատ գործիչներ այսօրվա քաղաքական ղեկավարության մաս են կազմում, եւ նաեւ գաղտնիք չէ, որ այդ մարդկանց մտածելակերպը լրիվ այլ է եւ ուղղված է մեր ազգային արժեքների, մշակույթի եւ պատմության վերախմբագրմանը եւ փոփոխությանը: Եթե չլիներ Սորոսի տխրահռչակ հիմնադրամը, գուցե եւ չլիներ աղետաբեր 2018-ը»: Նրա եզրահանգումը շատ ճիշտ է` «Ստոպ Նիկոլից» բացի օրակարգ պետք է բերվի «Ստոպ Սորոս» թեզը, ինչը գրեթե նույնն բանն է»:

Իսկ եթե դրան գումարենք նաեւ «Ստոպ Գռզո», ապա շանս կունենանք լինել 21-րդ դարում դառնալը առաջին երկիրը, որը թոթափում է օտարի, տվյալ դեպքում` թուրքի լուծը ազգային-պահպանողական հեղափոխության միջոցով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода