Iravunk.com | Եթե սա պայքար է, ի՞նչ է նշանակում կիրակի օրերը հանգստանալ, ինձ համար անհասկանալի է. Մարգարյան
Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ Եսայան Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազան Միացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. Չախալյան Մենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ Դանիելյան Զարուհի Փոստանջյանը ջահակիր էր Երբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան Հայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա Մկրտչյան Արցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի Թովմասյան Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ Մեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանը

Եթե սա պայքար է, ի՞նչ է նշանակում կիրակի օրերը հանգստանալ, ինձ համար անհասկանալի է. Մարգարյան

Տեսանյութեր

Հայաստանյան ներքաղաքական արդեն մեկ ամսից ավել շարունակվող գերլարված մթնոլորտի, տեղի ունեցող աղմկոտ դեպքերի ու հնարավոր զարգացումների մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք այս օրերին Երեւանում գտնվող ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

«ԴԵՊՔԻ ՀԵՆՑ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ ՊԵՏՔ Է ՑՈՒՅՑ ԼԻՆԵՐ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ»

– Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակ, մինչդեռ այնտեղ կային կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամներ: Այս ամենը տեղի ունեցավ Եվրամիության դեսպանատնից ոչ շատ հեռու: Ձեր գնահատմամբ` այսքանից հետո` ինչո՞վ է պայմանավորված ԵՄ դեսպանի լռությունը:

– Բնականաբար, ԵՄ դեսպանը տեղյակ է այս ամենից, բայց չտեսնելու է տալիս: Իհարկե, դատապարտելի եւ վատ երեւույթ է, որ իրենք չեն բարձրաձայնում, բայց կարծում եմ` այդտեղ նաեւ մենք անելիք ունենք, որ թերանում ենք: Պետք է պահանջատեր լինել եւ դեպքի հենց հաջորդ օրը պետք է ցույց լիներ դեսպանատների դիմաց: Ժողովուրդը պետք է գնար եւ պահանջեր, որպեսզի համարժեք արձագանքեն: Մինչեւ չպահանջես` իրենք նույն կերպ շարունակելու են Նիկոլ Փաշինյանին հովանավորել: Վերջին հաշվով իրենք էլ ինչ-որ սահման ունեն, իրենց ամբողջ հեղինակությունը չեն ծախսելու Նիկոլի համար եւ ինչ-որ տեղ պարտավոր են լինելու արձագանքել, հայտարարություն անել: Հետեւապես, այս հարցում նախ մենք պետք է հետեւողական լինենք` հայտարարություններ անենք, փաստեր ներկայացնենք եւ պահանջենք նրանցից չլռել:

– Սարյան փողոցում տեղի ունեցած Գինու փառատոնին մասնակցեց նաեւ Նիկոլ Փաշինյանը եւ ամեն կերպ իշխանությունը փորձեց ներկայացնել, որ նա դեռ ինչ-որ մի զանգվածի կողմից ընդունելի է: Իրականում իշխանությունը պատրանքների մե՞ջ է, թե՞, այդուհանդերձ, սա նաեւ ցուցիչ էր, որ նրանք իրենց պետական աթոռներում դեռ պինդ են, որոշակի աջակիցներ էլ ունեն:

– Անիմաստ է ասել, թե հասարակությունը 100 տոկսով Նիկոլ Փաշինյանի դեմ է: Վերջին հաշվով, եթե այդպես լիներ, նա ի՞նչ էր անում իշխանության ղեկին: Շատ բնական է, որ ինչ-որ հատված դեռ իրեն պաշտպանում է ու հավատում: Բայց ինչ վերաբերում է Գինու փառատոնին մասնակցությանը, երբ նայում ես կադրերն ու վերլուծում ես ոչ պահի ազդեցությամբ, տեսնում ես, որ այն տպավորությունն, ինչ իրենք փորձում էին ստեղծել, չի հաջողվել: 15-20  թիկնապահներով շրջապատված` դուրս է եկել հասարակության մեջ, ընդ որում` մի տեղ, որտեղ օտարերկրացիներն էին մեծ թիվ կազմում: Հիմնականում հենց օտարերկրացիներն էին լուսանկարվում նրա հետ, իրենց համար երկրի ղեկավար է, այն պատկերացումը, որ մենք ունենք, օտարերկրացին չունի: Մյուս կողմից էլ կադրերում նկատելի է, որ շատ մարդիկ անտարբեր անցնում էին, ոչ մի ուշադրություն էլ չէին դարձնում, որ Նիկոլ Փաշինյանն է կողքից քայլում: Եվ կարեւոր է նաեւ նշել, որ նախկինում, երբ նա դուրս էր գալիս նման միջոցառումների, միշտ ֆեյսբուքյան իր անձնական էջի ուղիղ եթերով ուղեկցում էին նրան, ինչն այս անգամ չկար: Սա նշանակում է, որ ինքն էլ է մտահոգություն ունեցել, որ մթնոլորտը լարված է լինելու եւ կարող է անախորժ միջադեպեր պատահեն: 

«ՆԻԿՈԼՆ ԱՅԴՔԱՆ ՀԵՇՏ ԱԹՈՌԸ ՉԻ ԼՔԵԼՈՒ ԵՎ ԱՄԵՆ ՄԻՋՈՑԻ ԴԻՄԵԼՈՒ Է»

– Այդուհանդերձ, այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կարողանում է շրջել երեւանյան փողոցներում` անկախ նրանից, թե ինչ կերպ, բավականին բացասական արձագանք ունեցավ նաեւ հենց ընդդիմության հասցեին, որ սա մեծ բացթողում էր իրենց կողմից: Համամի՞տ եք այս մտքի հետ:

– Ինքս էլ մի քիչ վատ զգացի այդ տեսարանից, բայց էական նշանակություն չունի, եթե անգամ Երեւանում մի 20 մարդ էլ կանգնի ու նկարվի նրա հետ: 20-30 հազար մարդ քիչ այն կողմ` Ֆրանսիայի հրապարակում, հանրահավաքներ է անում իր հրաժարականն է պահանջում: Ամեն դեպքում, իհարկե, պետք է փորձել այնպես անել, որ նա միշտ այդ մտահոգությունն ունենա, որ չի կարողանալու հանգիստ դուրս գալ փողոց եւ տեղաշարժել: Այս առումով անիմաստ էր կիրակի օրը հանրահավաք չանելը: Եթե սա պայքար է, ի՞նչ է նշանակում կիրակի օրերը հանգստանալ, ինձ համար անհասկանալի է: Երբ դու կռվում ես թշնամու դեմ, երբեք չես ասում` լավ, հիմա հոգնեցի, գնամ հանգստանամ, վաղն արի ու նորից կռվենք, ծիծաղելի կլինի: Եթե կիրակի օրը հանրահավաք լիներ, նա չէր էր համարձակվի տնից դուրս գալ: Ինչեւէ, կարծում եմ` Գինու փառատոնին նրա մասնակցությունը չպետք է մեզ հուսահատեցնի, պետք է գագաթնակետին պահել ժողովրդի ոգեւորությունը եւ հուսալ, որ մինչեւ վերջ հասնելու ճանապարհը կարճ է լինելու:

– Բայց ընդդիմադիր հարթակից Նիկոլ Փաշինյանին խոստանում էին, որ հետապնդելու են, գնալու են իր հետեւից, օր ու արեւ չեն տալու` մինչեւ հեռանա: Ինչո՞ւ հայտարարություններին չհաջորդեցին համապատասխան գործողություններ:

– Վստահաբար ընդդիմությունն ունի ինչ-որ պլանավորում իր աշխատանքներում, որից ես տեղյակ չեմ: Միեւնույն ժամանակ, կարծում եմ` հավիտյան չես կարող այսպես շարունակել` շաբաթը չորս-հինգ օր հանրահավաք անել, մեկ օր ամփոփել շաբաթվա աշխատանքը, իսկ կիրակի օրը հանգստանալ եւ ասել, որ երկուշաբթի նորից եկեք, պայքարենք: Լավ, մինչեւ ե՞րբ է այս ընթացքը շարունակվելու: Պետք է այդ մարտավարությունը փոխել, նոր միջոցներ կիրառել: Բնականաբար, մենք Նիկոլի նման չենք, մեր պայքարն ագրեսիվ չէ եւ քաղաքակիրթ միջոցներով ենք փորձում պայքարել, բայց պետք է հասկանանք, որ մեր դիմաց քաղաքակիրթ մարդ չէ: Նիկոլն այդքան հեշտ աթոռը չի լքելու, ամեն միջոցի դիմելու է այն պահելու համար: Դրա համար որպեսզի արդյունավետ լինեն մեր քայլերը, պարտավոր ենք համապատասխանեցնել դրանք այն մարդու վարքագծի հետ, ում դեմ պայքարում ենք: Այսինքն` մի փոքր էլ մեր շարժումը պետք է համապատասխանի Նիկոլ Փաշինյանի էության հետ:

«ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ` ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ»

– Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարության նախագիծ էր պատրաստել, որտեղ շեշտն, ըստ էության, դրվել էր մի նախադասության վրա, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»: Չե՞ք կարծում, որ պետք է ավելի հստակեցնել, թե, ի վերջո, որտե՞ղ են տեսնում Արցախը, ի՞նչ կարգավիճակում:

– Այն, որ չպետք է լինի Ադրբեջանի կազմում, կարծում եմ` որեւիցե մեկը կասկած չունի: Իսկ իշխանության հայտարարություններից կարելի է հասկանալ, որ իրենք պատրաստվում են այն թողնել Ադրբեջանի կազմում եւ առնվազն որոշակի շրջան մոռացության տալ կարգավիճակի հարցը` շեշտը դնելով Արցախի ժողովրդի անվտանգության ու իրավունքների վրա: Սա ուղղակիորեն նշանակում է, որ դու Արցախի ժողովրդին համարում ես Ադրբեջանի քաղաքացի եւ նրանից խնդրում ես, որ իր քաղաքացիներին ազատություններ եւ իրավունքներ տա: Սա անուղղակիորեն նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: Շատ բնական է, որ չպետք է թույլ տանք, որ կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնել` ինչքան էլ մեզ վրա փորձեն դրսից ճնշում գործադրել: Մեր պահանջը պետք է լինի առավելագույնը` Արցախի անկախության ճանաչում: Եթե այդ նշաձողը սկսեցինք իջեցնել, հայտնի չէ, թե մինչեւ որտեղ է այն իջեցվելու: Վերջապես պետք է հասկանանք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանի տեսանկյունից Արցախի հարց գոյություն չունի, այն արդեն Ադրբեջանի մաս է: Հետեւապես մեր պահանջը միջազգային հարթակներում պետք է լինի պահանջելն Արցախի անկախության ճանաչումը: Իհարկե, գիտեմ, որ շատ դժվար է սա իրականացնել այսօրվա պայմաններում, բայց պետք է փորձենք իրականացնել:

– Իսկ կենացների չի՞ վերածվում այս հայտարարությունները, երբ այսօր Հայաստանն անգամ, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, գրեթե ոչինչ չի անում` պաշտպանելու համար արցախցուն, Զինված ուժերում անգամ Գլխավոր շտաբի պետ չունենք:

– Իսկ ո՞վ է ասում, որ Հայաստանը դեռ Արցախի անվտանգության երաշխավորն է: Ժամանակին էինք, հիմա` ոչ: Այո, Սահմանադրությամբ այդպես է, բայց եթե դու Արցախի ժողովրդի համար երաշխիքներ ես պահանջում Ադրբեջանից, ուրեմն` իրենք են երաշխավորը, ոչ թե` մենք: Մենք մեր երաշխավորի պարտականությունը վայր ենք դրել եւ հիմա Եվրամիությունից խնդրում ենք, որ գնա Ադրբեջանից խնդրի, որ ինքը երաշխավորի: Այսօրվա իշխանությունն Արցախի հարցի անվտանգության երաշխավորն իրենց չեն էլ համարում, այլ փորձում են այս հարցը մի կերպ փակել, այդ երաշխիքները ստանալ Ադրբեջանի կողմից եւ համոզել, որ Արցախի ժողովուրդը կապրի եւ անվտանգություն կունենա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.



Երեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода