Զավեշտալի է դատական համակարգի եւ ժողովրդավարության մասին անել փակ խորհրդաժողով. Էդգար Ղազարյան
ՆերքաղաքականԵրեւանում հունիսի 8-ին մեկնարկեց «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի երկօրյա խորհրդաժողովը, որին մասնակցում են Արդարադատության նախարարը, Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի նախագահներն ու եվրոպացի բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավարը, Վենետիկի հանձնաժողովի նախագահը եւ այլք։
Հարկ է նշել, որ մուտքը հրավերով էր, ներկա չեն կարողացել գտնվել անգամ ԱԺ պատգամավորները եւ լրագրողները։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Համախմբման անդամ Էդգար Ղազարյանը մի քանի կարեւոր նկատառում է առանձնացրել` նշելով, որ խոհրդաժողովի հիմնական կազմակերպիչներից մեկը Սահմանադրական դատարանն է, եւ զեկուցողներից մեկը՝ ՍԴ նախագահը։
«Զավեշտալին այն է, որ դատական համակարգի և ժողովրդավարության մասին այս քննարկումն իրականացվում է փակ ձեւաչափով եւ նախապես իրենց կողմից ընտրված մասնակիցների կազմով` առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության, առանց ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ գործչի ներկայության։ Անգամ դատարանների միության նախագահին չեն հրավիրել, բայց փոխարենը հրավիրված են այնպիսի մարդիկ, ովքեր իրար հետ ունեն ազգակցական և բարեկամական կապեր։ Հիմնական դերակատարներից մեկը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է, խորհրդաժողովին մասնակցում են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ փաստաբան Տիգրան Եգորյանը, որոնց հարսանիքի քավորը Վահե Գրիգորյանն է»,- նշեց Էդգար Ղազարյանը։
Ավելի մանրամասն` կից տեսանյութում.