«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի Աքար Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումը Հանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվել Իլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan Times ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է

Ժողովրդի համար հաճելի լինի, թե` ոչ, ընդդիմությունը պետք է ներկայացնի իր միասնական լիդերին. Մանասերյան

Ներքաղաքական

Արդեն մեկ ամսից ավել է փողոցում ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, իրավաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ «Դիմադրություն» շարժման մեկնարկի հենց սկզբից ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդքան հեշտ չի գնալու եւ այսօր էլ «Իրավունքի» հետ զրույցում ընդգծեց, որ չի փոխել իր տեսակետը:

– Նիկոլ Փաշինյանը չի հեռանա առանց «դիմադրության» կամ առանց բախումներ հրահրելու։ Վառ ապացույցը 2022 թվականի հունիսի 3-ի բախումներն էին` ուժային կառույցների եւ խաղաղ հավաքին մասնակցող անձանց միջեւ, որոնց թվում կային մեծ թվով կանայք, օրիորդներ եւ երեխաններ։ Եթե ուշադիր զննում ենք համացանցում հայտնված տեսանյութերը, ապա ակնհայտ է, որ հավաքի մասնակիցների մեջ կային սադրիչներ, օրինակ, որոնցից մեկն ակնհայտ իր կողմից սադրիչ գործողություններն անելուց հետո` մոտենում է մի քանի ոստիկաների, խոսում հետները, ինչ-որ բան վերցնում մի ոստիկանի ձեռքից եւ հետո կրկին միանում է հավաքի մասնակիցներին ու սկսում է կրկին իր սադրիչ գործողությունները։ Մինչ այս պահը այդ անձը ձերբակալված չէ։ Ոստիկանության կողմից որեւէ մեկնաբանություն այս տեսանյութի մասով առկա չէ։ Բացի այդ, կրկին համացանցում հայտնված տեսանյութերից ավելի շատ ոստիկանության գործողությունները կարող ենք որակել խուլիգանություն, քան հավաքի մասնակիցների։ Մի տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես են ոստիկանների մի խումբ հարձակվում մի տղամարդու վրա, որ նույնիսկ միայնակ, ֆիզիկապես չի կարող դիմադրություն ցույց տալ այդքան թվով ոստիկաների, սակայն դա ոստիկաններին չի խանգարում, որ ամեն կողմից մոտենան եւ նրա մարմնի տարբեր մասերին  հարվածեն։ Այս տեսանյութի վերաբերյալ էլ չի իրականցվում որեւէ ծառայողական քննություն։ Ինչո՞ւ, որովհետեւ, ըստ իս, ոստիկանների կողմից ոչ իրավաչափ գործողություններ իրականացնելը հրահանգավորված է եղել եւ տվյալ ոստիկանները վստահ են եղել, որ որեւէ պատասխանատվության իրենք չեն ենթարկվի։ Համենայնդեպս, մինչ այս պահը որեւէ քրեական գործ հարուցված չկա։ Համացանցում արդեն հասանելի տեսանյութերին կարծում եմ` դեռեւս հնարավորություն կունենանք անդրադառնալ, քանի որ այդ տեսանյութերի հիման վրա եթե ոչ հիմա, ապա իշխանափոխությունից հետո շատ քրեական գործեր կհարուցվեն, կհարցաքննվեն այդ ոստիկանները, որի արդյունքում շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Սակայն ինքնախոստովանական ցուցմունքները չեն կարող արդացնող հանգամանք դիտարկվել ոստիկանի կողմից անօրինական հրաման կատարելը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը բախումների ժամանակ իր կեցավայրում, կառավության տանը չէր գտնվում, այս պարագայում հարց է առաջանում` ինչո՞ւ էին այդքան մեծ թվով ոստիկաններ եւ այլ ուժային կառույցի աշխատակիցներ, մի քանի շարքով շրջապատել կառավարության տունը` այն դեպքում, որ որեւէ վտանգ չէր կարող սպառնալ ո՛չ Նիկոլ Փաշինյանին եւ ո՛չ էլ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկին։

Այդ դեպքում` Ձեր գնահատմամբ, ո՞րն էր իմաստն իրավիճակն այդ կերպ լարելու ու այդքան ոստիկանություն բերելու Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկ:

– Ակնհայտ է, որ ժողովրդի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, նյարդային հոգեկան վիճակ ստեղծելու նպատակ էին ունեցել` նախապես ծրագրավորված գործողությոունները կատարելու համար։ Օգտագործվեց ժամկետանց հատուկ միջոցներ, օգտագործվեց նաեւ մի անձի կողմից, համաձայն համացանցում նրա վերաբերյալ տեղեկատվության, որը իրավասու չի եղել նման միջոց կիրառելու։ Բախումներից անցել է չորս-հինգ օր, սակայն որեւէ քննություն չի կատարվել պարզելու, թե ինչո՞ւ է օգտագործվել ժամկետանց հատուկ միջոց, դրա անհրաժեշտությունը կար, թե` ոչ, արդյո՞ք դա մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր չի եղել, կամ չի լինի եւ ինչո՞ւ է այն օգտագործվել, կամ կիրառվել մի անձի կողմից, որը այն կիրառելու իրավունք չուներ։ Կրկին մինչ այս պահը, այս հանգամանքի վերաբերյալ նույնիսկ ձեւական ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել։ Գիտեք, տասնյակ այսպիսի օրինակների կարելի է անդրադառնալ: Այս ամենն իշխանության կողմից իշխանությունը կորցնելու փաստերն են, եւ պետք է տրվի դրանց քրեաիրավական գնահատականը։ Համենայնդեպս, ես մանրակրկիտ հետեւում եմ այն բոլոր գործողություններին, որոնք կարելի է համարել հետբախումյան եւ կարծում եմ` փաստաբանները հետեւողական կլինեն ու մի օր իրական մեղավորները կկանգնեն արդարադատության առաջ։

Տպավորություն է, որ իշխանական բուրգը նույնիսկ չի էլ երերում փողոցում տեղի ունեցող երթերից, ակցիաներից ու հանրահավաքներից: Որտե՞ղ է թերանում ընդդիմությունը:

– Ես այնքան էլ համամիտ չեմ, քանի որ այն գործողությունները, որոնք հրահանգված են անել ոստիկանությանը, ակնհայտ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները իշխանությունը կորցնելու վախ ու հիմքեր ունեն, իսկ թե ինչու ավելի արագ ընդդիմությունը չի կարողանում հասնել հաջողության, այլ հարց է։ Բացթողումները շատ են։ Ընդդիմությունը չի շտապում ներկայացնել իր միասնական թեկնածուին, չենք կարող ասել, թե այդ անձը չկա, քանի որ կայացած կուսակցությունների լիդերներ, անդամներ են իրականացնում դե ֆակտո ընդդիմության հավաքները: Իշխան Սաղաթելյանն, ըստ իմ դիտարկման, կատարող անձանցից մեկն է եւ ոչ թե որոշիչ անձանցից, նույնը կարելի է դիտարկել շատ այլ երեւացող անձանց նկատմամբ: Սա էլ առաջացնում է մի կարծիք, թե ընդդիմությունը չունի միասնական թեկնածու եւ պառակտված է: Իհարկե, տարաձայնություններ կան եւ կլինեն, քանի որ տարբեր գաղափարախոսություն կրող ուժերի ներկայացուցիչներից է կազմված այսօրվա ընդդիմադիր շարժումը, եւ սա սպասելի էր: Սակայն գլոբալ հարցերում, որն է Արցախի ինքնորոշման իրավունքը, ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, արտաքին դոկտրինային վերաբերվող հարցերում նրանք միասնական են։ Սա էլ նրանց օգնում է միասնական պայքարին, բայց գլխավոր խնդիրը հանրությունն է, թե ինչպես է արձագանքում ժողովուրդը, ազգը այս իրադարձություններին։ Երկու տարբերակով այն կարելի ներկայացնել: Առաջին` ստեղծված իրավիճակը կարելի է գնահատել, որպես Հայ Ազգի Զարթոնք։ Ակնհայտ է, որ այսօր հասարակության գերակշիիռ մասը գիտակցում է, որ գործող իշխանության կառավարման շարունակումը կլինի երկրի, պետության եւ ժողովրդի համար ճակատագրական` բացասական իմաստով։ Չի կարելի ժխտել այն փաստը, որ այսօր պետությունն ու պետականությունը կորցնելու եզրին ենք։ Անձամբ ես ողջունում եմ այս պայքարը, սակայն շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը խաղաղ ճանապարով հրաժարական չի տա, նույնիսկ, եթե անձամբ նրան տրվի երաշխիքներ, որ իր եւ իր ընտանիքին որեւէ վտանգ չի սպառնա եւ նրանք կարող են երկիրը անխոչընդոտ լքել` առանց որեւէ քրեական պատասխանավտության ենթարկվելու։ Իմ դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը, «սեւ կարդինալուհի» Աննա Հակոբյանը մեծագույն ցանկությամբ մեկ օր շուտ կլքեն Հայաստանը, եթե վստահ լինեն, որ որեւէ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ապագայում, կամ իրենց կյանքին իրենց ապաստան տրված երկրում վտանգ չի սպառնա: Սակայն այստեղ կա մի բայց` իրենց թիմակիցների հարցն է: Խոսքը վերաբերվում է առանցքային դերակատարում ունեցող անձանց, որոնց թվում է, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը։ Նրանց համար ոչ միայն կյանքի խնդիր է, այլ նաեւ ձեռք բերված ու ձեռք բերվելիք հարստության եւ մեծ հնարավորության կորուստ, կորուստ` իշխանական կերակրատաշտից սնվելու։ Այս առումով հիշեցի կրկին մի համացանցային դրվագ, որտեղ իբրեւ «ԱԱԾ հատուկ գործողություններ իրականցնող մի խումբ դիմակավորված անձիք, սեւ հագուստներով մի փոքրիկ պատշգամբի վրայով ցատկում էին դեպի փողոց ու արագ հեռանում էին: Հետագայում կրկին լրատվամիջոցները տարածեցին լուր այն մասին, որ այդ անձինք բնավ էլ ԱԱԾ աշխատակիցներ չեն, այլ հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի կողմից կառավարվող անձանց մի խումբ, որոնց տրված է համապատասխան հագուստ, որի ներքո թաքնվելով` պետք է իրականցնեն «հատուկ հրամաններ»։ Անձամբ ինձ համար այս հարցը բաց է, կարծում եմ` հասարակությունն էլ իրավունք ունի իմանալու այդ լուրերը իրականությանը համապատասխանում են, թե` ոչ։ Այս առումով նույնպես քննություն պետք է արվի։ Այս օրինակները ես բերում եմ միայն այն բանի համար, որ ցույց տամ իշխանության մոտալուտ կորստի նշաները, որի մասին գիտի նաեւ նույն  իշխանությունը, քանի որ ակնհայտ է ժողովրդի դժգոհությունը` կապված երկրի, պետության, քաղաքացու անձի եւ անվտանգության առումով, բացի այդ էլ պարենի եւ առաջին անհրաժեշտության պարագանների արագ գնաճը վաղ, թե ուշ բերելու է սոցիալական ըմբոստացման։

Հետեւապես, ի՞նչն է պակասում, որ մեկ ամսից ավել շարունակվող «Դիմադրություն» շարժման պայքարն օր առաջ պտուղներ տա:

– Կպատասխանեմ կարճ` ընդիմության ծրագրի պակասը, չկա ծրագիր, չկա նպատակ։ Մինչ այս պահը ընդդիմությունը հստակ գործողությունների ծրագիր չի ներկայացրել: Ժողովրդի համար անհասկանալի է, թե ովքեր են լինելու, այսպես ասած, ժամանակավոր, կամ վստահության կառավարության անդամները։ Արդյոք այդ անդամներից յուրաքանչյուրը այնքան պրոֆեսիոնալ է, որ կարող է իրեն վստահված ոլորտը վերականգնել: Վերջապես գաղտնիք չէ, որ վերջին չորս տարվա մեջ պետական բոլոր ինստիտուտներն իրենց կառուցվածքով եւ գործունեությամբ` դե ֆակտո վերացված է, համալրված է հիմնակնում ոչ պրոֆեսիոնալ կադրերով։ Եվ այս ամենը վերականգնելը մեծ ջանքեր եւ պրոֆեսոնիաալիզմ է պահանջում։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ վատին վատագույնի հետ չեն փոխի։

Կարծում եք` ժամանա՞կն է հանրությանը ներկայացնելու, թե ինչ այլընտրանք է առաջարկում ընդդիմությունը` պետական ապարատի կադրերի առումով: Վերջիվերջո, թե ումո՞վ են փոխարինելու Փաշինյան Նիկոլին:

– Ընդդիմությունը, եթե ուզում է հասնել իր պայքարում հաջողության, ապա պետք է մի քանի գլխավոր խնդիր լուծի, որից առաջինը արդեն լուծել է, իսկ մյուսների եւս մի երկու շաբաթ ուշացումը կլինի իրենց քաղաքական գերեզմանը, եթե մի քիչ կոպիտ ասվի։ Այսպես` ընդդիմությունը կարողացավ հասնել նրան, որ ինչպես իրենք են ասում` «Լաոն արթնացավ», դրան նպաստեց նրանց կողմից ընտրված ճիշտ լոզունգները, հայրենասիրական երգերը, 44 օրյա պատերազմի երտասարդ մասնակիցների հացադուլը, Վանեցյանի նստացույցը եւ իրազեկման ակցիաները, որոնց թվում նաեւ Հայաստանի մարզերից Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիրներին միացող խմբերը եւ ամենագլխավորը` երթը դեպի Ցեղասպանության Հուշահամալիր։ Սա առաջին փուլն էր, որը ավարտվեց ընդդիմության հաղթանակով, որը չի կարելի ասել դրան հաջորդող փուլերի մասին: Երկրորդ փուլում ընդդիմությունը հստակ, հիմնավորված պետք է ներկայացներ իր ծրագիրը, որը պետք է լիներ պատասխանը այն հարցերին, թե իշխանափոխությունը ինչո՞ւ է անհրաժեշտ եւ այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայկական երկու Հանրապետությունների եւ նրա քաղաքացիների համար։ Հստակ պետք է ներկայցվեր արտաքին քաղաքական դոկտրինան, առաջ բերվեր սոցիալական հարցեր։ Այս առումով նշեմ, որ մեկ անգամ առաջ քաշվեց մի քանի սոցիալական հարցեր, նույնիսկ անդրադարձ կատարվեց կարմիր գծերին, տեսախցիկներին, անվճար բժշկական եւ կրթական հասնելությանը, սակայն դրա մասին մոռացվեց, սա մեծ բացթողում էր։ Ժողովրդի համար հաճելի լինի, թե` ոչ ընդդիմությունը պետք է ներկայացնի իր միասնական լիդերին, որն էլ պետք է լինի ապագա վարչապետը եւ իր հերթին պետք է ներկայացնի այն ծրագիրը, որն իր գլխավորած  «Վստահության Կառավարությունը» պետք է իրականցնի։ Հասարակությունը, ժողովուրդը պետք է գիտակցի, որ իրեն, իր պայքարին արժանի առաջնորդ կա, որի կողքին ինքը անվտանգ ու երաշխավորված ապագա կտեսնի: Սակայն արդեն երկու եւ ավելի ամիս է ընդդիմությունը լռում է իր միասնական թեկնածուի մասին լուրը հայտնելուց, որն էլ հիմք է հանդիսանում ընդդիմության նկատմամբ մարդկանց վստահության կորստի եւ հիասթափության։ Ընդդիմությունը պետք է հրաժարվի իր խոսքերը արժզրկելու մեթոդից, որն է հայտարարելը մի գործողության կատարման օրի եւ ժամի մասին` հստակ իմանալով, որ այդպես չի լինելու, բայց, միեւնույն է, հայտարարում են դրա մասին։ Արդյունքում` ընդդիմության նկատմամբ եւս մեկ վստահության կորուստ է տեղի ունենում։ Ընդդիմությունը ոչ թե պետք է սեմինարներ անցկացնի կամ եթե ցանկանում է անցկացնել, դրանով մարդկանց զբաղեցնելու համար, այլ պետք է ստեղծել մասնագետների խմբեր, որոնք կունենան հստակ ուղղորդում, թե որ ուղղությամբ աշխատել:

Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք:

– Նկատի ունեմ այն, որ պետք է ոչ միայն ներքին լսարանի համար աշխատել, այլ` արտաքին: Իհարկե, բոլոր խմբերում պետք է ընդգրկվեն փորձառու մասնագետներ, որոնց պետք է բաժանել երկու մասի, ներքին եւ արտաքին լսարանի համար աշխատելու նպատակով: Այդպիսի խմբերում պետք է ընդգրկված լինեն լրագրողներ, քաղտեխնոլոգներ, հանրային եւ քաղաքագիտության ոլորտի փորձագետներ, դիվանագիտական ոլորտի մասնագետներ, իրավաբաններ, ռազմական գործի փորձագետներ եւ այլն։ Օրինակ, ոստիկանության կողմից ոչ համաչափ բիրտ ուժ կիրառելու, անօրինական գործողություների դեպքում իրավաբանների խումբը կարող է բողոքներ ներկայցնել միջազգային կազմակերպություներին կատարվող անօրինականությունների վրա ուշադրություն սեւեռելով, լրագրողների խումբը կարող է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի եւ հանրային պատշաճ իրազեկում ապահովի, ինչպես նաեւ աշխատի միջազգային գործընկերների հետ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությոունների վրա ուշադրություն հրավիրելով, դիվանագիտական խումբը քաղաքագետների հետ կարող է աշխատել` արտաքին աշխարհին պրոֆեսիոնալ ներկայցնելով Արցախի հարցը, Հայաստանում տիրող իրավիճակը, կազմել մի շարք զեկույցներ, որոնք կարող են ներկայացվել միջազգային կառույցներին: Արդյունքում կլինի այնպես, որ այդ կառույցի ներկայացուցիչները ցանկություն կհայտնեն հանդիպելու ընդդիմության ներկայցուցիչների հետ։ Այսպես կարելի է հստակ նախագծել յուրաքանչյուր քայլ, որը, ցավոք, եթե անգամ արվում է, ապա ոչ այնքան արդյունավետ։ Ակնհայտ ապացույցն այն է, որ մինչ այս պահը որեւէ հանդիպում տարածաշրջանում դերակատարում ունեցող գերտերությունների կամ միջազգային կառույցի ներկայացուցիչների հետ տեղի չի ունեցել։ Ընդդիմությունը, եթե ցանկանում է հաջողության հասնել, կրիտիկական թվով մարդկանց խմբեր հավաքել, ապա պետք է մշակի նոր ռազմավարություն, հակառակ պարագայում` կկանգնի փաստի առաջ։

- Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու 44 օրյա պատերազմի զոհերի ծնողների եւ հարազատների միջնորդության լուծումը հետաձգվել է: Հակակոռուպցիոն կոմիտեն էլ հայտնեց, որ միջնորդության լուծումը հետաձգվել է «մինչեւ դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը»։ Ի վերջո, եթե ոչ քաղաքական, իրավական ճանապարհով հնարավոր համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից:

- Պատասխանեմ հակիրճ՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչպես մարդկանց «կառավարել», ծիծաղելի կլինի մտածել, որ գլխավոր դատախազը, կամ այլ քննչական մարմնի ղեկավար կհամարձակվի հարուցել մի քրեական գործ, որում Նիկոլ Փաշինյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ կունենա, նույնիսկ չեն համարձակվի վկայի կարգավիճակով ներգրավել նրան, քանի որ հստակ գիտեն, որ իրենց դեմ ավելի շուտ քրեական գործ կհարուցվի Նիկոլ Փաշինյանի անմիջական կարգադրությամբ: Այսօր Հայաստանում արդարադատության, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության մասին խոսելը անիմաստ է: Հայաստանը ավտորիտար պետություն է, մենիշխանություն է եւ կարեւոր չէ, որ այդ մենիշխանության գինը պետության կորուստն է։ Դուք հղում եք անում Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանը, սակայն ես խորհուրդ կտայի, որպես լրագրող, այդ նոույն կոմիտեի քննիչից պարզեիք, թե ինչ «էական հանգամանքներ են պարզում»՝ այն դեպքում, որ այդ հանգամանքները պարզելու համար բավականին ժամանակ ունեին, ի՞նչ քննչական գործողություններ պետք է անեն, որը մինչ այս պահը չեն կարողացել անել: Ես մեկ անգամ ասել եմ՝ այս քրեական գործը Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլացիան է: Նա գործով կարծում եմ՝ կարգավիճակ կստանա, եթե տեղի ունենա իշխանափոխություն կամ հեղափոխություն, եթե այդ բառը ավելի հաճո է, մյուս բոլոր դեպքերում Հակակոռուպցիոն Կոմիտեն կշարունակի «էական հանգամանքների պարզելու» որոնողական աշխատանքները։ Էրոնիա չկա ասածիս մեջ։

- Դուք գրել էիք, որ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում գլխավոր դատախազի նկատմամբ, որի համար էլ տուժողի հաղորդման հիման վրա՝ վերաբացվել է Արթուր Դավթյանի հարազատներին վերաբերող ինչ-որ քրեական գործ, ինչը շտապել էր հերքել դատախազի խորհրդականը: Կբացե՞ք փակագծերը ինչ է տեղի ունեցել իրականում, արդյոք մինչեւ պաշտոնավարման ավարտը լռելու է Արթուր Դավթյանը:

- Այո՛, ես նույնպես մամուլում նկատեցի, որ գլխավոր դատախազի խորհրդականը շտապել էր հայտարարել, որ որեւէ քրեական գործ չկա հարուցված, որում ներգրաված լինեն գլխավոր դատախազի ազգականները, հիշեցնեմ, սույն քրեական գործն անմիջապես վերաբերվում է Արթուր Դավթյանի եղբորը եւ նրա տղային։ Մեղադրվում են մարդու առեւանգման եւ խոշտանգման մեջ։ Գիտեք, երբ պետական պաշտոոնյան սկսում է ստել հանրությանը, ապա այդ պահից եւեթ նրան պետք է հեռացնել այդ պաշտոնից, քանի որ, եթե պաշտոնյան չի ունենում բարոյական սկզբունքներ, ապա նրա կառավարման ամեն մի րոպեն վտանգավոր է հանրությաան համար, հատկապես այն ոլորտի շահառուների, որոնց հարցերով պետք է զբաղվի տվյալ պաշտոնյան: Իսկ այս պարագայում արդարադատություն իրակացնոող անձիք ուղիղ նայելով քաղաքացիներին, մարտիրոսված մեր հայորդիների ծնողների աչքերի մեջ՝ ստում են։ 

Այսպես, հարուցված քրեական գործ կա, հարուցվել է ապրիլ ամսին, չնայած դեպքը ավելի վաղ է եղել եւ որպես կասկածյալներ ներգրաված են գլխավոր դատախազի հարազատները։ Սկզբում կար որոշում եղբոր տղային ձերբակալելու մասով, սակայն մինչ այս պահը սառեցված է այդ «որոշումը», չնայած այն հանգամաքին, որ վերջիներս մեղադրվում են մարդու առեւանգման եւ խոշտանգման մեջ։ Ես մեկ անգամ քրեական գործի համարը նշել էի, որպեսզի, եթե սիրասուն գլխավոր դատախազը «տեղյակ» չէ  այդ հարուցված գործից , ապա տեղեկանա։ Իսկ ավելի լուրջ, ինձ համար հստակ է, որ սա հերթական «մտրակն» է գլխավոր դատախազին հաշտ ու համերաշխ թոշակի ճանապարհելու համար, ինչպես ժողովուրդը կասեր՝ այս պարագայում «ոչխարները ողջ են, գայլերն էլ՝ կուշտ»։

Ցավով եմ նշում, որ հերթական անգամ «օգտագործում» են ծնողներին, որոնց վիշտը անսահման է, յուրաքանչյուրս պարտք ենք մեր զոհված հերոսների ծնողներին եւ էական չի, թե նրանցից ովքեր են պայքարում հանուն իրենց զավակների հիշատակին, կամ նրանք, որ այլեւս ուժ չունեն պայքարելու։ Հարգելի Հրանտ չմոռանանք, թե ինչպիսի «սադիստ» վերաբերմունք ցուցաբերեցին նույն ծնողների նկատմամբ, մտածված կանաց տոնի առիթով միջոցառում կազմակերպեցին, ավելի անձանց հրավիրեցին, քան պատրաստված էր սրահը, նույնիսկ այնքան անհարգալից էր այդ վերաբերմունքը, որ անգամ պատշաճ նստելու համար աթոռներ չկային, կարծես, գյուղական ակումբի դահլիճ լիներ, բազմագույն աթոռներով, դա պատահական չէր։ Այս իշխանության կողմից ոչինչ պատահական չի արվում, ամենինչ հիանալի ծրագրավորված է՝ ի տարբերություն ընդդիմության գործողությունների։ Օրինակ, այդ «միջոցառման» արդյունքում շատ զոհվածների ծնողներ անհիմն քննադատության ենթարկվեցին, նույնիսկ խմբերի բաժանվեցին, սա Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի «բարոյական» եւ ոչ միայն... հաղթանակն էր։ Արդյունքում, լիցքաթափեցին եւ չեզոքացրեցին ծնողների ըմբոստացումն իշխանության դեմ եւ ընդդիմադիրներին նրանց միացումը։

- Փաստորեն, ներքին լսարանի համար ապահովված են տեսարանները: Իսկ մեր երկրի սահմաններից դուրս վճռվում է Արցախի ճակատագիրը, Հայաստանի սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը: Դուք ինչպե՞ս եք տեսնում ստեղծված իրավիճակի ելքը, հայկական շահը ո՞վ է առաջ մղելու, ինչպե՞ս:

- Արցախի ճակատագիրը կվճռվի, իսկ Հայաստանի սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացը տեղի կունենա միայն ռուս-ուկրանիական պատերազմի ավարտից հետո։ Այս պատերազմի ելքից է կախված Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, երկու Հայկական Հանրապետությունների ճակատագիրը։ Հայկական շահը կարող է միայն առաջ մղվել, եթե տեղի ունենա իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ իր ղեկավարած կուսակցությունը որեւէ գաղափարախոսություն չունի, հազարավոր գիտակից մարդիկ,  մտավորականներ էին 2018 թվականին միացել Նիկոլ Փաշինյանին եւ ոչ ոք հարց չտվեց, թե առանց գաղափարախոսության ինչպես պետք է երկիր, պետություն ղեկավարի, սակայն իրականում այսօր տեսնում ենք գործող իշխանության նպատակները՝ տարածաշրջանում դերակատարում ունեցող պետությունից վերածվել ենք գլխավոր տերությունների շահերի բախման մի խաչմերուկում հայտնված թույլ պետության, որտեղ բոլորը սմբակներով անցնում են եւ դեռ մտածում են, որ այնքան էլ ամուր չեն հարթեցրել «Ժողովրավարության բաստիոն»  Հայաստանը։ Մի բանում անվերապահորեն համոզված եմ՝ հայ ազգը ոտքի կկանգնի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



«Կարևոր է, որ Հայաստանն ընդունի իրեն մեկնված խաղաղության ձեռքը». Հուլուսի ԱքարՄարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Վլադիմիր Սոլովյովի շոուն Հայաստանում չհեռարձակելու որոշումըՀանցավոր աշխարհի պատրիարքը ազատ է արձակվելԻլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan TimesՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода