Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. Լավրով ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան Օրվա խորհուրդ. Մարտի 29

ՆԻԿՈԼԱՍՈՐՈՍԱԹՈՒՐՔԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՃԻԳԵՐԸ

Վերլուծություն

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Դեռ տասնամյակներ առաջ Լեռ Կամսարը մարգարեական խոսքեր էր գրել. «Մենք այս իշխանության տակ ապրելով անանկ մեծ դժբախտության մեջ ենք ինկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն` երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն` չեն ալ վախեցներ մեզի»: Եվ իրոք, բնությանն ու մարդկությանը տակավին անհայտ է ավելի մեծ աղետ, քան ՔՊ-ական խունտան, որն ավելի վտանգավոր է, քան բոլոր թշնամիներն ու բնական եւ տեխնածին աղետները` միասին վերցված:

ՍՈՐՈՍԸ, ԱԼԻԵՎԸ ԵՎ 2018-Ի ԱՂԵՏԸ

Անշուշտ, այդ խունտայի վտանգավորությունը բազմապատկում է այնպիսի երեւույթը, ինչպիսին է Սորոսը: Ի դեպ, հունարեն սորոս նշանակում է դագաղ, իսկ 2018-ին սրանք փողոցներով պտտեցնում էին կենդանի մարդկանց համար նախատեսված դագաղներ, եւ 2020-ի ապրիլի 24-ին հազարավոր մարդկանց անունները լուսագրերով գրեցին Ծիծեռնակաբերդի համալիրի քարերին` փաստացի կատարելով կենդանի մարդկանց անունները տապանաքարին գրելու զանգվածային հրեշավոր ծես:

2018-ին եւ դրանից առաջ Սորոսի հիմնադրամի մեծ դերակատարությունը հանրահայտ է, եւ հիշատակվում են մինչեւ 1,5 միլիարդ դոլար ընդհանուր գումարները, որ ծախսվել են իշխանազավթման համար: Եվ դեռ այն ժամանակ բաց շրջանառության մեջ կային Սորոսի լուսանկարները Ալիեւի եւ Էրդողանի հետ: Եվ հիմնավոր կասկածներ եղան, որ այդ հիմնադրամի միջոցով ուղղակիորեն թուրքական եւ ադրբեջանական փող է մտել Հայաստան, մանավանդ, որ թուրքի եւ ադրբեջանցու հետ ողջագուրվելու ծրագրեր իրականացնող ՀԿ-ները, թող ներեն ինձ շները, շնից շատ էին: Իսկ հիմա, երբ փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատական կարգով ուզում է փակել տա այդ հիմնադրամը, նաեւ հայտնի դարձավ, որ դա օֆշորային կառույց է, եւ գումարներն այդտեղ մուտք են գործում ոչ թափանցիկ ճանապարհով, եւ պատվերով Սորոսի միջոցով քայքայիչ ծրագրեր իրականացնողների շրջանակն էապես ավելի ընդարձակ է, քան դասական «հավաքական Արեւմուտքը» եւ դասական «հավաքական անգլոսաքսերը»:

Եվ օրինաչափ է, որ այսօր, երբ աշխարհի միաբեւեռությունն այլեւս չկա, Սորոսի դեմ պայքարը մտավ արդեն «ռեալպոլիտիկի» հարթություն: Եվ պատահական չէ, որ այդ պայքարի ավանգարդում հիմա ՀՀԿ-ն է, որն իր փոխնախագահի շուրթերով հրապարակեց այդ ախտածին կառույցը փակելու անհրաժեշտությունը հիմնավորող պատճառների մի մեծ ցանկ: Չկրկնվենք հիմնավորումների մասով, սակայն նշենք սորոսահպատակ Էդմոն Մարուքյանի վերջին կասկածելի առաքելությունը Ստեփանակերտում: Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին գործուղել է Արցախ` ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելու: Սակայն, ըստ մամուլում առկա տեղեկատվության, ԱՀ ԱԺ ընդդիմադիր երեք խմբակցությունները` «Արդարություն», Հայ Յեղափոխական դաշնակցություն եւ Արցախի ժողովրդավարական կուսակցություն, համատեղ քննարկել են հարցը եւ մերժել Փաշինյանի բանագնացի հետ հանդիպելու խնդրանքը: Նա հանդիպել է իշխող «Ազատ հայրենիք» եւ Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունների պատգամավորների հետ:

Որոշ տեղեկություններով` Մարուքյանի` ընդդիմադիրների հետ հանդիպելու նպատակը եղել է այն, որ փոխանցի Արցախի հարցում Փաշինյանի վարած քաղաքականության ոչ հրապարակային մեսիջները եւ դրվագները: Այն, որ մեծ ջանքերի արդյունքում Փաշինյանին հաջողվել է Արցախի կարգավիճակի հարցի լուծումը հետաձգել ապագային, երբ կավարտվեն հայ-ադրբեջանական սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները: Խունտան կարծում է, որ սահմանազատումը երկար տարիների հարց է, ուստի այս հետաձգումն իրենց հաղթանակն են համարում, սակայն կասկածելիորեն Էդմոնի` Արցախ մեկնելու առթիվ չկա վայնասուն Բաքվում: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի կարծիքով` Մարուքյանը ոչ միայն Նիկոլի, այլեւ Ալիեւի հատուկ բանագնացն է:

Ինչ վերաբերում է ՔՊ-ում առկա բազում սորոսականներին, ապա նման է, որ նրանք մտածում են «վառված» Նիկոլին մեկ ուրիշով փոխարինելու եւ այդպիսով սեփական լծակները պահելու մասին, սակայն շաբաթը կարծես ուրբաթից շուտ է գալիս: Լոս Անջելեսում Զարեհ Սինանյանին եւ հետն էլ` Նիկոլին «շան օրը» դնելը սոսկ ամերիկահայության լոկալ հարց չէ, այլ` ցուցանիշ, որ ցանկացած երկրում Նիկոլն ապաստանելու եւ դավաճանության վարձքը վայելելու տեղ չունի: Հետեւաբար` անկյուն քշված առնետի պես ատամներով կառչելու է իշխանությունից, զի առանց իշխանության նրան կոտրված լումայի գին տվող չի լինի ոչ մի տեղ:

ԼԱՎՐՈՎՆ ԷԼ ՆԻԿՈԼԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

Edmon

Մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը` որպես ռուսական վերնախավի խոհանոցից քաջատեղյակ մարդ, մանրամասներ է հրապարակել, թե խունտան ինչպես է փորձել աջակցող հայտարարություններ կորզել սկզբում Վոլոդինից, իսկ հետո Լավրովից: Սակայն ռուս բարձրաստիճանները անհաղորդ մնացին Նիկոլի աղիողորմ աղաչանքներին եւ չեզոքություն պահպանեցին ՀՀ ներքաղաքական իրավիճակի հարցով: Իսկ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար գնալով ավելի դժվար է դառնում աչք փակելը խունտայի ոճրագործությունների վրա:

Իհարկե, Օմեգա արտգործնախարարին բացարձակ անհետաքրքիր էր իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հայկական շահերից բխող որեւէ արդյունք ստանալը, եւ այցի հետքերով անմխիթար արդյունքների հանրագումարը ներկայացրեց Արմեն Աշոտյանը: Դա կներկայացնենք սեղմագիր թեզերով.

  • Նիկոլ Փաշինյանի պատճառով ի հայտ է եկել արցախյան հակամարտության կարգավորման նոր փուլային տարբերակ:
  • Նախկինում` տարածաշրջանային հարաբերությունների կծիկը հայ-ադրբեջանական եւ արցախյան, մի փաթեթ էր` հայ - ադրբեջանական հարաբերություների կարգավորման հիմքում ընկած էր Արցախի հարցի լուծման խնդիրը:
  • Հիմա նիկոլենք փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորել եւ Արցախին թողնում են անտեր, պատանդ Ադրբեջանին:
  • Նիկոլն ասում է` ռուսներ, ձեզ պե՞տք է Արցախը, մտահոգվա՞ծ եք Արցախով, վերցրեք, ինձ պետք չի:
  • Հայ-ադրբեջանական պրոցեսը տանում են Մոսկվայում, Բրյուսելում, բայց արցախյան հարցի դեպքում ասում են` Մինսկի խմբի համանախագահների տիրույթում է:
  • Ֆորմալ առումով ճիշտ է:
  • Իրականում հիմա ՄԽ աշխատանքը պարալիզացված է, ուստի այս իշխանությունը ստեղծում է լեգիտիմ պատրանք, թե երբ ՄԽ վերականգնվի, թող զբաղվի Արցախի հարցով, իսկ մինչ այդ ադրբեջանական ագրեսիան որպես թարախ պահվելու է արցախյան խնդրի տակ:
  • Պաշտոնական Երեւանը շտապում է Արցախից «ձեռքերը լվանալու» եւ պատրաստ է նետվել ցանկացած գեոպոլիտիկ «միջնորդի» գիրկը:

Բնականաբար, միանգամայն ճիշտ էր ընդդիմության որոշումը երկու անգամ երթով «հյուր» գնալ Լավրովին` սկզբում ԱԳՆ, հետո հյուրանոցի մոտ, եւ փոխանցել այն ուղերձը, որ Նիկոլի խունտան չի ներկայացնում հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը: Հրապարակավ ՌԴ արտգործնախարարը դրան չարձագանքեց, սակայն փաստ է, որ նրա հետ ժամանած ռուս լրագրողները գնացին Ֆրանսիայի հրապարակ: Այսինքն` ռուսական լրատվադաշտում ականատես ենք լինելու Դիմադրության շարժման լուսաբանման շեշտակի աճի:

Իսկ ԱԺԲ-ն, որ խոստանում էր «հուժկու ակցիա» Լավրովի այցի դեմ, խայտառակ եղավ: Ամբողջը` ե՛ւ պաստառներով, ե՛ւ վանկարկումներով, զուտ հայհոյախոսություն էր, այդ թվում` ՌԴ նախագահի հասցեին սեռական հայհոյանքի տեսքով: Մեկ ուրիշ դետալ` որպես ռադիկալ աջակողմյան ազգայնականներ ներկայացող ԱԺԲ-ականները հիմնականում ելույթ էին ունենում ռուսերեն, ինչը քաղաքական գավառամտություն է, քանզի հայերեն ուղերձներն էլ շատ հանգիստ տեղ են հասնում հասցեատիրոջը: Օրինակ` Դիմադրության շարժման հայերեն ուղերձն անկասկած տեղ հասել է: Իսկ ԱԺԲ-ն փաստացի հանդես եկավ ԱՄՆ պատվերը կատարող լուսանցքային հայհոյիչ, եւ ոչ ավելին:

Մինչդեռ ԱԺԲ-ի «տերը» ի դեմս ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա Մաք Դոնալդը ընդդիմության հետ գերադասեց շփվել միանգամայն ավելի հարգալից ֆորմատով, քան ԱԺԲ-ականների, ովքեր սոսկ հանձնարարություն կատարող են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ



Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода