Ծռերին ընդամենը մի հարց ունեմ` բա էդքան ճիշտ տղերք եք, էդ պաշտոնյայի անունն էլ տայիք. Աղավնոյի համայնքապետ
ՆերքաղաքականԾռերի ԱԺԲ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք եւ համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Ավելին` ըստ նրանց, վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաեւ, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»: Թե ինչ պաշտոնյայի մասին է խոսքը, եւ ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունքը» պարզեց Աղավնո համայնքի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՈՒՇՅԱՆԻՑ:
– Թշնամու ջրաղացին ջուր լցնող, սուտ լուրեր տարածող Սասնա ծռերին ընդամենը մի հարց ունեմ` բա էդքան ճիշտ տղերք եք, էդ պաշտոնյայի անունն էլ տայիք` մի սուտ ավել, մի սուտ պակաս: Ամո՛թ է, ամո՛թ, որ հայը հայի դեմ է թշնամություն անում, կեղծ, խուճապ տարածող լուրերով էս ի՞նչ եք անում, տղե՛րք։ Դուք Երեւանում հանգիստ նստած` այստեղ ժողովրդին սթրեսի եք ենթարկում։ Ես անգամ ցանկություն չունեմ դրանց անդրադառնալու, որովհետեւ ոտքից գլուխ սուտ է: Էդ հայտարարություններ տարածողներն էնքան սուտ մարդիկ են, որ դրանց հակադարձելն էլ է պատվից ցածր: