Մեծամորի ատոմակայանը առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորությունների 98 տոկոսի չափով․ Սանոսյան
Տնտեսություն«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարևոր ձեռքբերում է համարում 2040 թվականի համար էներգետիկ ոլորտի ռազմավարության ընդունումը». Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ Կառավարության բոլոր գործողությունները բխում են հենց այդ ռազմավարությունից:
Նախարարը նաև անդրադարձավ Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։
«Ամեն տարի որոշակի պարբերականությամբ ատոմակայանը կանգնում է , որոշակի վերանորոգման փուլ է անցնում։ Նախորդ տարի բավական ծավալուն փուլ էր, կարևոր հատվածներում փոփոխություններ տեղի ունեցան, վերջում մի կարևոր ձեռքբերում ունեցանք՝ 1995 թվականից սկսած՝ ատոմակայանն աշխատել է իր հզորության 92 տոկոսի չափով, իսկ անցած տարի կապիտալ փոփոխություններից հետո առաջին անգամ սկսել է աշխատել հնարավորության 98 տոկոսի չափով»,-հայտարարեց Գնել Սանոսյանը: