Մոուրինյոն ցանկանում է Մխիթարյանին փոխարինել Արսեն Զախարյանով
Սպորտ
Իտալական «Ռոման» հետևում է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին` դիտարկելով վերջինիս ձեռք բերելու հնարավոր տարբերակները։ Այս մասին գրում է «Евро-Футбол.ру» կայքը։
Նշվում է, Մոուրինյոն Զախարյանին դիտարկում է որպես Մխիթարյանի փոխարինող, բացի այդ Զախարյանի տաղանդն ու հեռանկարները բարձր են գնահատում իտալական ակումբի կողմից եւ շահեկան երիտասարդ ֆուտբոլիստ ձեռք բերելու տեսանկյունից։
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Զախարյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Մոսկվայի «Դինամոյի» կազմում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։