Հայտնի է, թե երբ Մխիթարյանը պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ
ՍպորտԻտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքի հաջորդ շաբաթ, հաղորդում է Tuttosport-ը։
Մխիթարյանն այս օրերին ընտանիքի հետ Երեւանում է, նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ կավարտվի հունիսի 30-ին։
Ավելի վաղ իտալական մամուլը գրել էր, որ «Ինտերը» ձգձգում է հայ ֆուտբոլիստի բուժզննում անցնելու ժամկետները, քանի դեռ վերջինս լիարժեք չի ապաքինվել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքից։