Ո՛չ վրանների ապամոնտաժումը, ո՛չ ֆեյքերի ու տարբեր ուժերի վայրահաչումը չի կարող կասեցնել շարժման ընթացքը, Մութաֆյան
Մշակութային«Երեկվա երթը ապացույցն էր նրա, որ «Դիմադրություն» շարժումն անկասելի է, ապացույցն էր նրա, որ ո՛չ վրանների ապամոնտաժումը, ո՛չ ֆեյքերի ու տարբեր ուժերի վայրահաչումը չի կարող կասեցնել շարժման ընթացքը, չի կարող կոտրել իսկական հայի ոգին։
Այսօր առավոտից մեկ այլ թեզ է դրվել շրջանառության մեջ, եթե շարժումը չներկայացնի վարչապետի իր թեկնածուն, շարժումը կմարի։ Սա եւս մեկ մանիպուլյացիա է, որ պահին ընդդիմությունը խոսի վարչապետի թեկնածուի մասին ՀՀ գլխավոր ֆեյքը կամ լայվ կմտնի կամ ԱԺ ամբիոնից կիսահիստերիկ ղժղժոցով կսկսի համոզել ժողովրդին, որ տեսա՞ք իրանք պաշտոն են ուզում ոչ թե հայրենիք, գլխավոր ֆեյքին կմիանան տարբեր ընտանի կենդանիների անուններ կրող ֆեյք մանդատավորներ եւ նորից կխաբեն խեղճ ժողովրդին, որն իրոք հոգնել է արդեն, հոգնել է ստից ու կեղծիքի, հոգնել է ինտրիգներից։
Այնպես որ, սիրելի ժողովուրդ, զինվեք համբերությամբ, փորձեք տարբերել ֆեյքը իրականից, փորձեք կարեւորն ու անկարեւորը զատել եւ հիշեք մի բան` խաղասեղանին դրված է շատ թանկ բան` հայրենիք, պետականություն եւ ազգություն ունենալու խնդիր եւ հիշեք կարեւորը` մի ժողովուրդ, որ չի ուզում մեռնել, չի մեռնի երբեք... Այնպես որ, առաջ` Աստծով, ոգով, մինչեւ վերջ...», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ: