«Ռոման» փաստորեն տպավորված չէ Արսեն Զախարյանի տաղանդով
ՍպորտԻտալական «Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտուն հերքել է Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Պինտուն Sport24.ru-ին։
Ռուսական մամուլը գրել էր, Ժոզե Մոուրինյոն տպավորված է Զախարյանի տաղանդով եւ ցանկանում է վերջինիս թիմ հրավիրել, որպես Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։