Մա՛մ, երազումս, սնարյադը մտավ գլուխս, ես Աստծուն խնդրեցի, ասացի՝ գնա, ուզում եմ ապրել, սովորել՝ Աստված ոչինչ չասաց․ Անմահ հերոս Մովսես Սարգսյանը կդառնար 21 տարեկան
ՀասարակությունՀունիսի 19-ին 4-օրյա դաժան պատերազմում անմահացած, լուսավոր, տաղանդավոր հերոս ՄՈՎՍԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ կդառնար 21 տարեկան։ Մովսեսը հերոսածին մայրիկի՝ Աիդա Սարգսյանի միակ որդին էր։
Մոսեսի վերջին զրույցը որդու հետ նոյեմբերի 5-ին էր, ուշ երեկոյան Մովսեսը արդեն դեպի Շուշի ճանապարհին էր. «Զոհվելուց ընդամենը մի 5 օր առաջ զանգեց ու մի հատ այնպիսի երազ պատմեց, որ սարսափի մեջ էինք։ Ասաց՝ մամ, գիտես՝ երազումս, սնարյադը մտավ գլուխս, ու ես մահացա։ Ասում է՝ ես Աստծուն խնդրեցի, ասացի՝ գնա, ուզում եմ ապրել, սովորել, ու Աստված ոչինչ չասաց։ Մի 5-6 օր հետո դեպքը եղավ, ու ինքը գլխի հատվածից էլ զոհվել էր»-ցավով հիշում է հերոսածին մայրը։
Ապա վերհիշելով կյանքը միակ որդու հետ ու առանց որդու տիկին Աիդան խորը հոգոց հանելով ասում է․ <<Կյանքը Մովսեսիս հետ շատ ուրախ էր, վառ գույներով, մենք պարզապես երջանիկ ընտանիք էինք։ Կյանքն առանց իմ Մոսի անտանելի է, ես դեռ սպասում եմ իրեն և կսպասեմ հավերժ>>։
Հերոս որդին մի քանի անգամ եկել է նաեւ մայրիկին այցի երազում․<<Մի քանի անգամ տեսել եմ և ինքը շատ ուրախ էր։ Հաճախ փոքր հասակում եմ տեսնում։ Ես անընդհատ ասում էի երանի տղաս գար թեկուզ և հաշմանդամ, մենակ թե գար և երազ տեսա ինքը զինվորի շորերով էր ու նայեց դեմքիս և ասաց. ֊մամ ջան որ ասում ես թեկուզ հաշմանդամ լիներ տղաս, բայց ողջ լիներ, դու ինձ հարցրել ես տենց կցանկանայի ապրե՞լ>>։
Տիկին Աիդան ամեն անգամ զրուցում է որդու հետ՝ շիրիմին խոնհարված․ <<Մովսեսիս մոտ գնալուց պատմում եմ քրոջս դստեր` Սյունեյի մասին, ում որդիս տեսավ միայն նկարներով, ցավոք չհասցրեց անձամբ ծանոթանալ։ Որդուս պատմում եմ վերջին նորությունները, ասում եմ թե ինչքան եմ իրեն կարոտում, որ ոչ ոք և երբեք իրա տեղը չի կարող լրացնի իմ կյանքում>>։
Վերջում տիկին Աիդան հիշում է, թե ինչպես են ամեն տարի նշել որդու ծննդյան օրը․ <<Մոսիիս ծնունդը միշտ յուրահատուկ կերպով ենք նշել, լավ հիշում եմ նրա վերջին 18֊ամյակը, որ նշեցինք պարի խմբի` իր երկրորդ ընտանիքի հետ, <Հին Էրիվան> ռեստորանում, որտեղ ոչ ոք չէր ուզում տուն գնար, երեխաները մի լավ ուրախացան։ Հիմա առանց Մովսես կյանքը կանգ է առել իրենց համար>>։
Տեղեկացնենք, որ Մովսես ծննդյան օրը մայրիկը եւ հերոսի ընկերները միջոցառում են կազմակերպել, որեղ ինչպես հերոսածին մայրն է նշում․<<Լինելու է ֆիլմի ցուցադրություն, գրքի շնորհանդես եւ Մոսիիս տեսահոլովակն է ցուցադրվելու>>։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ