Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է 28-ամյա Տիգրան Հարությունյանը (լուսանկար)
ՊատահարԱրդեն գրել էինք, որ երեկ՝ հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։
Մահացածը Ապարան քաղաքի բնակիչ 28–ամյա Տիգրան Հարությունյանն է, վերջինս ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։ Տիգրանը Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։
Հիշեցնենք, ավելի վաղ հնչած կրակոցների պատճառով սպանվել էր նաեւ 27-ամյա Հմայակ Միքայելյանը: