«Լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ». Լուսինե Թովմասյանը՝ քաշի, հասակի եւ երրորդ անգամ մայրանալու մասին
ՄշակութայինԼուսինե Թովմասյանը ցոցցանցերում բավական ակտիվ է ու հաճախ է իր հետեւորդների հետ կիսվում ընտանեկան կյանքի ուրախ պահերով: Հերթական անգամ առաջարկել է իրեն հարցել ուղղել, որոնք բավական տարատեսակ են եղել ու վերաբերել են կյանքի տարբեր կողմերին: Դրանք բաժանել ենք մի քանի խմբի:
Արտաքինը
Շուրթերս բնական են ու երբեք որեւէ ֆիլեր կամ բոտոքս չեմ արել: Կշռում եմ 56 կգ, իսկ հասակս 1.79 մ է:
Գեղեցիկ կազմվածքը հիմնականում գենետիկայի արդյունք է: Իմ դեպքում նաեւ մարզվելն ու ճիշտ սնվելն է օգնում:
Մաշկի խնամքի անփոխարինելի ապրանքներն ինձ համար խոնավեցնողն է՝ ցերեկային եւ գիշերային, աչքերի շուրջ մաշկի համար, արեւապաշտպանը եւ բազմաֆունկցիոնալ լոսյոնը:
Երեխաները
Բնական ճանապարհով եմ ծննդաբերել բալիկներիս: Երկուսին էլ կերակրել եմ 3 ամիս, դա շատ կարեւոր է ե՛ւ մոր, ե՛ւ նորածնի համար: Հղիության ընթացքում բժշկի թույլտվությամբ ճամփորդել եմ, մտավախություններ չկային:
Դեռ բալիկի չեմ սպասում: 3-րդ երեխայի մասին առայժմ չեմ մտածում, հիպոթետիկորեն, այո, լավ կլիներ, բայց դեռ պատրաստ չեմ:
Մասնագիտության հարցում երեխաներին միշտ կօգնեմ խորհուրդներով, բայց երբեք չեմ ստիպի կամ էլ պարտադրի:
Երեխաներս բոլոր պատվաստումները ստացել են, բայց սա այն հարցը չէ, որ ինչ-որ մեկը Ձեզ պետք է խորհուրդներ տա: Ես արել եմ, քանի որ դա պարտադիր է:
Ամենակարեւորն ինձ համար երջանիկ ու ինքնաբավ զգալն է: Սիրելի գիրքս Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրինն» է:
Անկեղծ ասած, ես միշտ տանը պատրաստում եմ, քանի որ պետք է: Հաճույք եմ ստանում տունը հավաքելուց, մաքրելուց, դասավորելուց: