Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը. Երևանի ավագանին Մալխաս Ամոյանին բնակարան է նվիրել
Սպորտ
Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունահռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին:
Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նիստում 50 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:
Այս առնչությամբ ըմբիշն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
"Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի ավագանուն այսօրվա կայացրած որոշման համար: Մարզիկի համար կարևոր է գնահատված լինելը: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյանին այս նախաձեռնության համար և մեր ավագ ընկեր Գրիշա Թամրազյանին միշտ մեր կողքին լինելու համար:
Իմ նպատակն անփոփոխ է, այն է՝ նվաճել Օլիմպիական ոսկի":